Գիտնականները հաշվարկել են, թե որքան է մսից հրաժարումը երկարացնում կյանքը
19.12.2018
Ամերիկյան գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ բուսակերները 3,6 տարի ավելի երկար են ապրում, քան կանոնավոր միս օգտագործողները: Ինչպես պարզվել է, առողջությանը ավելի շատ վնաս է հասցնում կարմիր միսը և վերամշակվածը:
Մայո կլինիկայի ամերիկացի բժիշկները պարզել են, որ կանոնավոր միս ուտողների մոտ մահացությունը տարբեր պատճառներից ավելի շատ է: Մասնագետները վերլուծել են 6 հետազոտություն, որոնցում գնահատվում էր տարբեր տեսակի սննդակարգի ազդեցությունը կյանքի երկարատևության վրա:
Ընդհանուր առմամբ, 1,5 միլլիոն մարդ է մասնակցել հետազոտությանը: Բժիշկները փորձում էին հասկանալ՝ արդյոք պե՞տք է հիվանդներին խորհուրդ տալ խուսափել մսի օգտագործումից, թե՞ ոչ:
Ստացված տեղեկությունները փաստել են, որ սնունդը կարևոր նշանակություն ունի առողջության և կյանքի երկարատևության համար: Նրանք հայտնաբերել են, որ բուսակերների կյանքը միջինում 3,6 տարի ավելի երկար է, քան նրանց, ովքեր միս են օգտագործում:
Մասնավորապես, հետազոտությունը ցույց է տվել, որ սիրտ-անոթային և սրտի իշեմիկ հիվանդությունները կապված է վերամշակված մսի՝ նրբերշիկի, բեկոնի, խոզապուխտի օգտագործման հետ: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ համեմատած մսի շատ օգտագործումից, մահացության ռիսկը 50% իջնում է մսի քիչ օգտագործման պարագայում:
Բժիշկների կարծիքով այս հետազոտությունների արդյունքները վիճակակգրական նշանակության են: Գիտնականները համարում են, որ բժիշկները պետք է իրենց հիվանդներին խորհուրդ տան խուսափել կենդանական ծագման մթերքներից և օգտագործեն բուսական սնունդ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6088 անգամ
Читать на русском
|