|
ԽՄԲԱԳՐԻՑ |
|
Հայ տղայի «ընկերուհին» լինելը. դու բացառություն չես
02.05.2012
Երեւանի փողոցներում բոլորից տարբերվում է հայ տղաների ընկերուհիների «դասը»: Չես հասկանում' ոնց է այդ դերախաղն իր բոլոր կանոններով փոխանցվում մի զույգից մյուսին, որ արդյունքում ունենք այս տխուր պատկերը: Դիմացիցդ գալիս են նորմալ մարդիկ. երեւում է' պատրաստվել են ժամադրությանը, հիմա հանդիպել են, բայց ինչ-որ աննորմալ հարաբերությունների մեջ են: Ջղային դեմքով, դաստիարակող տոնով խելոք-խելոք բաներ բացատրող տղա ու կախ գլխով այդ ամենը կլանող, ժամանակ առ ժամանակ արադարանալու փորձեր անող աղջիկ. սա է ամեն երրորդ քայլափոխի հանդիպող տեսարանը:
Մի քանի անգամ առիթ եմ ունեցել պարզելու, որ աղջիկներից շատերին թվում է, թե այդ բարդ հարցերը' «Ում նայեցիր», «Ում հետ էիր խոսում», «Հեռախոսիդ ինչի չէիր պատասխանում», հենց իրենց համար են ամեն օր սպոնտան ծնվում: Բայց իրականում դրանք պրոֆիլակտիկ գործառույթ իրականացնող շաբլոններ են դարձել, որ անիմաստ թունավորում են հարաբերությունները: Նաեւ մի տեսակ ճնշման մեխանիզմներ են, որ թուլացնում են աղջիկներին, «հունցում», մտցնում ընկերուհու «ֆորմայի» մեջ: Մի պատասխանեք, էլի, այդ անիմաստ հարցերին, որոնք խրոնիկ են դառնում, ու մի վախեցեք կտրուկ լինելուց. «ընկեր» կորցնելը սեփական դեմքը կորցնելուց ավելի մեծ կորուստ չէ:
Իհարկե, մինչեւ ականջները սիրահարվածներին քիչ բան կասես քո ռացիոնալ դատողություններով, բայց, ամեն դեպքում, պատկերացրեք միայն, որ ուրիշ մեկին ու որեւէ այլ կարգավիճակում Դուք երբեք թույլ չէիք տա նման վերաբերմունք Ձեր հանդեպ: Բացառություններ մի արեք:
Տ.Մ. Դիտվել է 8812 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
Nonna | 12-05-2012 01:22
Hima im karciqov shat qich glux@ kax axjikner kan ev shat qich <> txaner
|
|
Lara Araqelyan | 04-05-2012 11:38
Ete chandznavorvats teqst@ inch-vor mek@ henc iren e veragrum uremn iroq ayd teqsti kroxn e...
|
|
|
|
|
|
|
|
Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները
09.09.2026 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։
|
|
Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը
14.08.2026 Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։
|
|
 |
|
|
10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում
22.07.2026 Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։
|
|
Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք
25.06.2026 Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:
|
|
 |
|
|
Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը
13.05.2026 Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։
|
|
Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել
27.03.2026 Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|