Շամպայն. հետաքրքիր փաստեր և մրգային աղանդեր
15.11.2018
Արդեն 3,5 հարյուրամյակ աշխարհը հնարավորություն ունի վայելել շամպայնը: Այս խմիչքը տոնի իրական խորհրդանիշ է՝ լինի դա ընտանեկան հանդիսություն, ռոմանտիկ երեկո, թե Նոր տարի:
Ներկայացնում ենք հտաքրքիր փաստեր շամպայնի մասին։
Որքան մանր լինեն պղպջակները, այդքան այն ավելի որակյալ է և համեղ: Լավ շամպայնի մեկ շշում գոյություն ունի մինչև 49 միլլիոն պղպջակ, որոնք կարող են խաղալ մինչև իսկ 10 ժամ:
Այս խմիչքը դժվար թե օգտակար լինի որպես մթերք, սակայն նրա դրական ազդեցությունը օրգանիզմի վրա հավասարեցնում են կարմիր գինու օգտակարության հետ: Այսինքն, այն իջեցնում է զարկերակային ճնշումը և նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:
Շամպայնն արժե խմել մինչև 9-12 աստիճան սառեցրած: Եթե այն դրանից սառը լինի, իրական համը և հոտը կարող են կորել:
Շամպայնի հետ կարելի է ուտել մրգեր, բուտերբրոդներ խավիարով, պանիրով, աղցաններ, սպիտակ մսից ուտեստներ, թռչնամիս, խմորեղեն մրգերով և հատապտուղներով: Իսկ շոկոլադը լավ տարբերակ չէ:
Մրգեր արքայախնձորում՝ շամպայնով
Ամանորյա գիշերը կարող եք մտերիմներին ուրախացնել պատրաստելով շամպայնով աղանդեր:
Ձեզ անհրաժեշտ կլինի․ փոքր արքայախնձոր՝ 1 հատ, նարինջ՝ 2 հատ, կիտրոն՝ 1 հատ, բանան՝ 1 հատ, խնձոր՝ 2 հատ, շամպայն՝ 100 մլ, ընկույզ՝ 50 գր, փոքր-ինչ շաքարավազի փոշի:
- Արքայախնձորը բաժանեք 2 մասի, հանեք փափուկ մասը և կտրատեք խորանարդիկների:
- Կիտրոնը կտրատեք փոքրիկ մասերի, հանեք կորիզները, շաքարավազի փոշի ցանեք վրան և թողեք 20 րոպե:
- Նարինջները, բանանը մաքրեք, կտրատեք և խառնեք արքայախնձորի և կիտրոնի հետ:
- Խնձորը մաքրեք, հանեք կորիզները, խառնեք բաղադրիչների հետ: Ստացված մրգային աղցանը տեղավորեք արքայախնձորի մասերի մեջ և վրան շամպայն լցրեք: Զարդարեք ընկույզով և նարինջի կլորակով: Մատուցելուց առաջ շաքարավազի փոշի լցրեք:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6892 անգամ
Читать на русском
|