Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը
29.11.2021
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Խոյ
Ժամանակն է վերլուծելու սեփական սխալներն ու համապատասխան եզրակացություններ անել։ Սա կօգնի ձեզ ապագայում: Այժմ կարող եք պլանավորել ձեր արձակուրդը և ամրագրել տոմսեր. հնարավոր է գումար խնայել: Տարիքով հարազատները խնդիրներ կառաջացնեն՝ նրանք հատուկ խնամք կպահանջեն։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Ցուլ
Անձնական կյանքում ստիպված կլինեք դժվար ընտրություն կատարել՝ հեռանալ, թե մնալ։ Լսեք ձեր սրտին, ոչ թե ընկերներին: Այդ դեպքում չեք կարող սխալվել: Պարտքերը, որոնք դուք կարող եք մարել այս ժամանակահատվածում, չեն ազդի ձեր բյուջեի վրա: Այնպես որ, ավելի լավ է դա անել հիմա, հատկապես, որ ֆինանսները թույլ են տալիս:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Երկվորյակ
Ձեզ կպակասի էմոցիոնալ կայունությունը։ Տրամադրությունը կփոխվի ամեն օր, եթե ոչ ամեն ժամ։ Իրավիճակը կարող է բարելավել ցանկացած ստեղծագործական գործունեություն։ Կարող են առաջանալ առողջական խնդիրններ։ Մի անտեսեք կասկածելի ախտանիշները, ստուգվեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Խեցգետին
Ձեզ սպասվում է անմոռանալի շրջան։ Կլինեն շատ հաճելի հանդիպումներ, միջոցառումներ, որոնց անպայման հրավիրված կլինեք։ Ձեր տրամադրությունը վերջապես կլավանա։ Բաց մի թողեք շահեկան առաջարկը: Սկզբում դա ձեզ ռիսկային կթվա, բայց այս անգամ կարող եք ռիսկի դիմել։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Առյուծ
Ժամանակաշրջանն անկայուն է՝ այսօր կարող եք պարգև ստանալ, իսկ վաղը ինչ-որ բանից հիասթափվել։ Ընդունեք ամեն ինչ երախտագիտությամբ, այդ պարագայում ժամանակաշրջանը հեշտությամբ կանցնեք։ Այժմ կարող եք բարեգործություն կատարել. այն ձեզ կփոխանցվի: Ի դեպ, շաբաթվա վերջին ակնկալեք նյութական պարգեւատրում։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Կույս
Զգույշ ընտրեք նրանց, ում հետ կշփվեք այս ընթացքում։ Ցանկացած մարդ կարող է ազդել ձեզ վրա։ Սիրելիի հետ հարաբերություններում աշխատեք լինել ավելի մեղմ, բարեհոգի։ Հպարտությունն ու մեծամտությունը հիմա անօգուտ են։ Ավելի շատ զբասնեք դրսում և հանգստացեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Կշեռք
Աշխատանքը կլինի առաջին տեղում: Դա վատ չէ՝ դուք կկարողանաք բարձրանալ կարիերայի սանդուղքով։ Բայց մի մոռացեք նաև ընտանիքի մասին, այլապես կողակիցը կարող է ձեր հանդեպ ոխ պահել: Ուշադրություն դարձրեք ձեր խոսքերին, հատկապես գործընկերների հետ երկխոսություններում: Քիչ պատմեք նրանց ձեր անձնական կյանքի մասին։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Կարիճ
Այս ընթացքում կարող եք ինչ-որ նոր բան սկսել, դրական սովորություն ձևավորել։ Նպաստավոր շրջան է նոր ընկերներ ձեռք բերելու համար: Մի մերժեք ստացված ոչ մի հրավեր: Ձեզ անսպասելի հանդիպում է սպասվում, զգոն եղեք։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Աղեղնավոր
Առաջիկա օրերին ձեզ շատ մանր գործեր են սպասվում։ Դրանք դժվար չեն լինի, բայց մեծ անհանգստություն կպատճառեն։ Զգույշ եղեք հատկապես ճանապարհներին։ Այժմ կարևոր է բարի գործեր անելը։ Ինչ էլ որ անեք, ամբողջությամբ կվերադառնա ձեզ: Հատկապես ծնողները սպասում են ձեր օգնությանը։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Այծեղջյուր
Հնարավորություն կունենաք օգնել ձեզ շրջապատող մարդկանց։ Օգտագործե՞լ այն, թե՞ ոչ, կախված է ձեզանից: Պլանավորեք կարևոր բաներ. հավանականությունը մեծ է, որ ամեն ինչ հաջող կլինի։ Առայժմ փողը չի բավարարի, և ստիպված կլինեք ձգել ձեր գոտիները: Մի անհանգստացեք, դա երկար չի տևի: Հետաձգեք ծախսերը։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը. Ջրհոս
Որոշ գործեր իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար համբերություն կպահանջվի։ Դժվար կլինի այն Ջրհոսների համար, ովքեր տառապում են միգրենից կամ ստամոքսի ցավերից։ Առանց դեղորայքի անհնարի կլինի։ Որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում, դրանից ձեզ ավելի լավ կզգաք:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը. Ձկներ
Ստիպված կլինեք շատ ժամանակ տրամադրել տնային գործերին։ Սակայն ժամանակաշրջանի վերջում հանգիստ սրտով կուրախանաք ձեր հաջողություններով։ Զգույշ եղեք օգնություն առաջարկող մարդկանց հետ։ Հնարավոր է՝ նրանք անկեղծ չեն։ Պարտքով փող մի վերցրեք, այն շուտ վերադարձնել չեք կարողանա:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ այստեղ։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 11734 անգամ
Читать на русском
|