Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Անջելինա Ջոլին դադարել է թաքցնել մաստեկտոմիայի սպիները

17.12.2025

Տասներկու տարի առաջ դերասանուհու կուրծքը հեռացվեց քաղցկեղի բարձր ռիսկի պատճառով: Այսօր նա պատրաստ է հաջորդ քայլն անել հանրության հետ իր անկեղծ երկխոսության մեջ:

Ավելի քան տասը տարի առաջ Անջելինա Ջոլին հայտնեց, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի պատճառով կամավոր կրկնակի մաստեկտոմիայի է ենթարկվել։ Այժմ նա պատրաստ է նոր բացահայտումների։ 50-ամյա դերասանուհին TIME France-ի դեկտեմբերյան համարի դեմքն է։ «Մարիա» ֆիլմի աստղը մանրամասն հարցազրույց է տվել և առաջին անգամ վճռել է ցուցադրել վիրահատության իր սպիները։

«Ես այս սպիները կիսում եմ շատ կանանց հետ, ում սիրում եմ։ Եվ միշտ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են այլ կանայք կիսվում իրենց սպիներով։ Ես ուզում էի միանալ նրանց՝ իմանալով, որ TIME France-ը կկիսվի կրծքագեղձի առողջության, կանխարգելման և կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածության վերաբերյալ տեղեկատվությամբ», - իր որոշումն այսպես է բացատրում Անջելինան։

300x400

Շապիկի համար Ջոլին կեցվածք է ընդունել սև, խորը կտրվածքով սվիտերով՝ ձեռքով թեթևակի ծածկելով մեկ կուրծքը։ Դերասանուհու կրկնակի մաստէկտոմիայի սպիների լուսանկարները կուղեկցեն ամբողջական հարցազրույցին, որը կհրապարակվի TIME France-ի նոր համարում՝ դեկտեմբերի 18-ին։

Անջելինայի համար այս պատմությունը սկսվել է 2007 թվականին, երբ նրա մայրը մահացավ 56 տարեկանում՝ ձվարանների քաղցկեղի դեմ երկար ու տանջալից պայքարից հետո։ Նրա տատիկը և մորաքույրը նույնպես մահացել են քաղցկեղից։ Այս ընտանեկան ողբերգությունը դերասանուհուն ստիպեց գործողություններ ձեռնարկել։ Գենետիկական թեստավորում անցնելուց հետո նա պարզեց, որ մորից ժառանգել է BRCA1 գենի վտանգավոր մուտացիա։ Սա նշանակում էր, որ նա ուներ կրծքագեղձի քաղցկեղի զարգանալու 87% և ձվարանների քաղցկեղի՝ 50% ռիսկ։ Դերասանուհին կանգնած էր ընտրության առաջ՝ ապրել այն հիվանդության սպասելով, որը խլել էր իրեն ամենամտերիմների կյանքը, կամ սեփական ճակատագիրը վերցնել իր ձեռքը։

300x400

«Ես պարզապես զգացի, որ ճիշտ ընտրություն եմ կատարում, որպեսզի ընդլայնեմ երեխաներիս մեծանալը տեսնելու և թոռներիս հետ հանդիպելու հնարավորություններս։ Ես տասը տարուց ավելի է՝ ապրում եմ առանց մորս... Հուսով եմ՝ իմ ընտրությունը թույլ կտա ինձ մի փոքր ավելի երկար ապրել», - նշել է Ջոլին։

Դա բարդ, բազմափուլ գործընթաց էր, որը նա անցավ Բևեռլի Հիլզի «Վարդագույն լոտոս» կրծքագեղձի կենտրոնում՝ վիրաբույժ Քրիստի Ֆանկի ղեկավարությամբ: Սովորաբար վիրահատությունը և հետագա վերականգնումը տևում են մի քանի ամիս: Այնուամենայնիվ, Ջոլին ընդամենը ինը շաբաթվա ընթացքում կարողացավ ավարտել բոլոր փուլերը, այդ թվում՝ իմպլանտներով վերականգնումը: 2013 թվականի մայիսին դերասանուհին ոչ միայն վերականգնեց իր նախկին ֆիզիկական վիճակը, այլև հեղափոխություն մտցրեց աշխարհում՝ «Նյու Յորք Թայմս»-ում հրապարակելով «Իմ բժշկական ընտրությունը» անկեղծ հոդվածը: Այդ ժամանակ էր, որ աշխարհն առաջին անգամ իմացավ նրա որոշման մասին:

300x400

Ջոլիի խոսքով՝ որոշումը հեշտ չէր, բայց նա ուրախ է, որ որոշեց վիրահատվել: Երբ Անջելինան գրեց այս հոդվածը, նրա գլխավոր նպատակն էր տեղեկատվություն և հույս տրամադրել այլ կանանց: 2013 թվականի հունիսին Բրեդ Փիթի «World War Z» ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի կարմիր գորգին նրա հայտնվելը դարձավ հաղթանակի և կյանքին վերադառնալու խորհրդանիշ: Դերասանուհին երախտագիտությամբ խոսեց ամուսնու աջակցության մասին և ուրախություն արտահայտեց, որ իր պատմությունը կանանց առողջության վերաբերյալ համաշխարհային քննարկում է առաջացրել:

300x400

Ջոլիի անկեղծությունն անմիջապես արձագանք գտավ, որը անվանվեց «Անջելինայի էֆեկտ»։ Ըստ Time France-ի՝ նրա հայտարարությունից հետո միայն Ֆրանսիայում BRCA մուտացիայի թեստավորումը աճել է 20%-ով։ Դերասանուհու քաջությունից ոգեշնչված՝ աշխարհի հազարավոր կանայք սկսեցին մտածել իրենց առողջության մասին և դիմել բժիշկների։

2015 թվականին, հետևելով իր ծրագրին, Ջոլին ավելի հեռու գնաց և կանխարգելիչ վիրահատության ենթարկվեց՝ հեռացնելով ձվարաններն ու արգանդափողերը: Նա կրկին կիսվեց այս մասին «Նյու Յորք Թայմս»-ում՝ գրելով, որ իր երեխաները երբեք չեն ասի. «Մայրիկը մահացավ ձվարանների քաղցկեղից»: Այս երկու որոշումները ընդմիշտ փոխեցին ոչ միայն նրա կյանքը, այլև քաղցկեղի կանխարգելման մասին համաշխարհային խոսակցությունը:

300x400

2026 թվականի փետրվարին Ֆրանսիայում կթողարկվի Ալիս Վինոկուրի «Կուտյուր» ֆիլմը: Ջոլին մարմնավորում է կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված ամերիկացի կինոռեժիսորի: Դերասանուհին պատմությունն անվանում է «շատ անձնական»:

«Շատ հաճախ կանանց պայքարի, մասնավորապես քաղցկեղի մասին ֆիլմերը խոսում են ավարտների և տխրության մասին, հազվադեպ՝ կյանքի մասին։ Դժվարությունները, հիվանդությունները և ցավը մեր գոյության մասն են կազմում, բայց կարևորն այն է, թե ինչպես ենք մենք դրանց դիմակայում», - ասում է Ջոլին։

Նա հիշում է, թե ինչպես քիմիաթերապիայի մասին հարցերից հոգնած մայրը մի անգամ իրեն ասաց, որ հիվանդությունը չպետք է դառնա իր ամբողջ ինքնությունը։ Հենց կյանքի այս «պայծառ հայացքին» է նա ուզում նվիրել իր աշխատանքը հիմա՝ թե՛ էկրանին, թե՛ դրանից դուրս։

 300x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2700 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-10-2026 10:09
Zara-ի և Ջոն Գալիանոյի համատեղ հավաքածուն իսկական սենսացիա է առաջացրել. արդեն երկրորդ շաբաթն է, ինչ այն անընդհատ քննարկման առարկա է սոցիալական ցանցերում։ Ոմանք գովաբանում են այն և փորձում ձեռք բերել ամենապահանջված իրերը, որոնք արագորեն անհետանում են կայքից, մինչդեռ մյուսները քննադատում են։ Եվ խնդիրը միայն գինը չէ, որը զգալիորեն գերազանցում է Zara-ի ստանդարտ գները, կամ ոճերը։ Շատ օգտատերեր նշել են, որ համագործակցության արդյունքում ստացված իրերի որակը միշտ չէ, որ համապատասխանում է սպասումներին։
12-10-2026 09:45
Գիտնականները դաջվածքների համար թանաք են ստեղծել, որը կարելի է «միացնել» և «անջատել» լույսի օգնությամբ։ Կոլորադոյի համալսարանի Բոուլդերի մասնաճյուղի հետազոտողների մշակած PhotoTat տեխնոլոգիան թույլ է տալիս փոխել պատկերի գույնը կամ այն դարձնել գրեթե անտեսանելի։ Աշխատությունը հրապարակվել է Matter & Light ամսագրում։ Ապագայում այն կարող է օգտակար լինել ոչ միայն դաջվածքների սիրահարներին, այլև այն պացիենտներին, որոնց մաշկի վրա բժշկական նշումներ են անհրաժեշտ։
12-10-2026 09:13
Սիդնի Սուինիին իր կարիերայի սկզբից համեմատել են Հոլիվուդյան դիվաների հետ։ Նրան հաճախ անվանում են «21-րդ դարի Մերիլին Մոնրո»։ Այժմ այս համեմատությունը կարող է մի փոքր ավելի արդարացված լինել. հետազոտությունը ցույց է տվել, որ դերասանուհիներն իրականում հեռավոր ազգականներ են։ Ուսումնասիրությունն անցկացրել է ամերիկյան MyHeritage ընկերությունը։ Նրանք ուսումնասիրել են երկու հայտնիների տոհմածառերը և պարզել, որ ունեն ընդհանուր նախնիներ։ Մերիլինի և Սիդնիի հայրերը Մասաչուսեթսի առաջին բնակիչներից մեկի՝ Էզրա Փերիի սերունդներն են, ով ապրել է 17-րդ դարում։ Սա նշանակում է, որ դերասանուհիները իններորդ մակարդակի զարմիկներ են։
12-10-2026 05:55
ԱՄՆ Թենեսի նահանգում մահաբեր ներարկմամբ ձախողված մահապատիժ վերապրած 50-ամյա Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել բանտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել են նրա փաստաբանները, տեղեկացնում է CBS News-ը։ Փայքին կրկին տեղափոխել են Նեշվիլի Դեբորա Ք. Ջոնսոնի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ նա պահվել է ավելի քան 30 տարի։ Պաշտպանների վկայությամբ, դատապարտյալը շարունակում է բժշկական օգնություն ստանալ բանտում, իսկ փաստաբանները հետևում են նրա վերականգնմանը։
12-10-2026 02:59
Արքայազն Հարրին հայտարարել է, որ իր և Մեգանի՝ Մեծ Բրիտանիայից 2020 թվականին մեկնելը իրեն հսկայական սթրեսի մեջ է գցել։ Նա հրապարակավ նկարագրել է, թե ինչպես է «ընկել դեպրեսիայի մեջ» և «ադրենալինի աղետ» զգացել, երբ ինքն ու իր ընտանիքը ժամանել են Կանադա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.10.2026
Դիտվել է 630 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster