Ձմեռը սարերի ետևում չէ, իսկ դա նշանակում է, որ ճիշտ ժամանակն է մտածել այն մասին, թե ինչպես պատրաստվել մոտալուտ ցրտերին: Հատուկ նրանց համար, ում քիթը մշտապես սառչում է, բրիտանական The Nosewarmer Company ձեռնարկությունն առաջարկել է անսովոր լուծում` տաքացուցիչ քթի համար:
Դա շատ տարօրնակ է հնչում, դե տեսքն էլ այդքան հրապուրիչ չէ՝ կարծես կատարելագործված ծաղրածուի քիթ լինի, սակայն պատրաստված բրդից, մորթուց կամ ցանկացած երանգի խիտ տրիկոտաժից:
Չնայած մտահղացման ողջ աբսուրդին, քթի համար հագուստ արտադրող ընկերությունը շուկայում գործում է արդեն ութ տարի: Եվ, ինչպես վստահեցնեւմ են հիմնադիրները, ժամանակի հետ մարդիկ սկսել են ըմբռնումով մոտենալ քիթը տաքացնելու գաղափորին և այժմ իրենց արտադրանքը գնում են ոչ թե ծիծաղելու համար, այլ գործնական կիրառման:
22-12-2024 12:27 Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող առաջնությունում Էթերի Տուտբերիձեի սանը կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում հավաքեց 262,92 միավոր։ Արծաթե մեդալը նվաճեց Դարյա Սադկովան՝ 234,69 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց Ալինա Գորբաչովան՝ 223,92։
22-12-2024 11:30 Սելենա Գոմեսը ցուցադրել է իր նշանադրության մատանին, որը, ենթադրաբար, արժե մոտ 1 միլիոն դոլար։ Երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի ապագա կինը Լոս Անջելեսի իր առանձնատան հետնաբակում գտնվող լողավազանի մոտ ցուցադրել է իր մատանին։ «Ես ամբողջ կյանքում երազել եմ այս պահի մասին»,- մակագրել է նա լուսանկարը։
21-12-2024 12:11 Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15 Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24 Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։