Մարդկանց մեծամասնության շարժող ուժը նախանձն է
09.10.2018
Իսպանացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մարդկանց 90% կարելի է բաժանել 4 բազային հոգեբանական տիպերի՝ լավատեսների, վատատեսների, վստահող և նախանձող: Ի դեպ վերջին տեսակը ամենահաճախ հանդիպողն է:
Հետազոտության մեջ մասնակցել է 541 կամավոր: Մարդիկ խաղում էին սոցիալական խաղեր, որոնց ընթացքում պարբերաբար բախվում էին երկընտրանքի առաջ՝ համագործակցե՞լ գործընկերների հետ, թե՞ կոնֆլիկտի մեջ մտնել նրանց հետ, դավաճանե՞լ, թե՞ մնալ հավատարիմ:
Ընդունված անհատական որոշումներն ունեցել են տարբեր հետևանքներ, կապված նրանից, թե նրանք ընդունվել են համատե՞ղ, թե՞ առանձին:
Խաղացողների վարվելակերպն անընդմեջ փոխվող սոցիալական իրավիճակներում վերլուծվում էր հատուկ համակարգչային ծրագրով: Արդյունքում, համակարգիչը, հենվելով խաղի ընթացքում կայացած որոշումների համադրության վրա, բաժանել է մասնակիցներին 4 խմբի: Ամենամեծ խումբը՝ 30%, կազմել են մարդիկ, ում համար շարժիչ ուժը նախանձն էր: Այս խմբի համար կարևոր չէ, թե ինչի են նրանք հասել, կարևորը՝ արդյունքը պետք է ուրիշներից լավը լինի: Մնացածները՝ լավատեսները, վատատեսները և վստահողները կազմել են 20%:
Լավատեսները հակված են հավատալու, որ իրենք և իրենց գործընկերները միշտ լավագույն ընտրությունն են կատարում: Վատատեսները սովորաբար համարում են, որ իրենք պետք ընտրեն երկու վատագույնից իսկ վստահողները միշտ պատրաստ են համագործակցության և նրանց չի հուզում կհաղթե՞ն իրենք, թե՞ ոչ:
Հինգերորդ, անորոշ խմբում հայտնվել է մասնակիցների 10%: Նրանց վարքագծի ալգորիթմը չի հաջողվել պարզել: Նրանց գոյությունը թույլ է տվել հետազոտողներին եզրակացնել, որ բացի այս 4 հիմնական տեսակներից կան նաև այլ տեսակներ, որոնց մեջ մտնում են ոչ ստանդարդ վարվելակերպով մարդիկ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5627 անգամ
Читать на русском
|