Ջամսու. դիմահարդարման նոր տեխնիկա կատարյալ մաշկ ստանալու համար
07.09.2018
Ասիայում մասնագետները նոր դիմահարդարման ձև են մտածել, որը երաշխավորում է անթերի անփայլ մաշկ առանց թերությունների: Միջոցը շատ տարօրինակ է, սակայն աշխատող:
Սովորաբար ջրի օգնությամբ մենք մաքրում ենք մաշկը: Տվյալ պարագայում այն մեզ անհրաժեշտ կլինի դիմահարդարում անելու համար:
Նախապես պատրաստում ենք մաշկը՝ քսում փրայմերը, անհրաժեշտության դեպքում կոնսիլեր, տոնային միջոց: Երբ արդեն գոհ մնաք ծածկույթի որակից և ստանաք այն, ինչ սովորաբար ունենում եք, մի շտապեք անցնել աչքերի հարդարմանը՝ ժամանակն է ջամսու մեթոդը կիրառելու:
Ափերի մեջ մանկական ցանափոշի հավաքեք: Իջացրեք դեմքը և թեթև շարժումներով, հազիվ հպվելով մաշկին տարածեք ցանափոշին դեմքին: Թող այն հաստ շերտով պառկի դեմքին՝ տեղ-տեղ թափվելով:
Այժմ ամենակարևորը:
Տարայի մեջ ջուր լցրեք և 30 վայրկյանով դեմքը իջացրեք դրա մեջ: Այո, դա կատակ չէ: Երբ վերջացնեք, կրծքին սրբիչ դրեք, որպեսզի ջրի կաթիլները չընկնեն հագուստի վրա: Ոչ մի դեպքում մի սրբեք ձեր դեմքը, թող այդպես չորանա: Այս տորօրինակ ձևը կօգնի ձեզ պահպանել դեմքի ծածկը ողջ օրվա ընթացքում՝ ապահովվելով անթերի տեսք:
Երբ մաշկը չորանա, դուք կարող եք շարունակել հարդարումը: Միակ նրբությունը ցանափոշու քանակի մեջ է: Դա կախված է ձեր մաշկի տեսակից՝ եթե այն չոր է, ուրեմն ավելի քիչ, եթե յուղոտ, ուրեմն ավելի շատ:
Եթե ամեն դեպքում ձեզ տհաճ է դեմքը ջրի մեջ մտցնելը, կարող եք փոխարինել այդ ընթացակարգը հեղուկացրիչով դեմքին ցողելով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8145 անգամ
Читать на русском
|