Սքարլեթ Յոհանսոնը դարձել է տարվա ամենաթանկ դերասանուհին․ Forbes
17.08.2018
Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, ըստ Forbes ամսագրի, տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշային ցուցակում հայտնվել է առաջին հորիզոնականում։
33-ամյա դերասանուհու տարեկան եկամուտը կազմել է 40,5 մլն դոլար, որի մեծ մասը Յոհանսոնը ստացել է Marvel Comics ընկերության «Վրիժառուները» ֆիլմում նկարահանման համար:
Անցյալ տարվա առաջատարը 29-ամյա Էմա Սթոունն էր՝ 26 մլն դոլարով (Oscar-ի հաղթող` երաժշտական La La Land-ում իր դերի համար), սակայն այս անգամ նրա անունը Forbes-ի ցուցակում բացակայում է:
Երկրորդ հորիզոնականում Անժելինա Ջոլին է՝ 28 մլն դոլարով՝ «Հալածյալ 2» ֆիլմում մասնակցության շնորհիվ: Բուն ֆիլմը հանդիսատեսը կտեսնի 2020 թվականին։
Երրորդ գումարային արդյունքը ($19,5 միլիոն) Ջենեֆեր Էդիսոնինն է։
Լավագույն տասնյակում են օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսը (18 մլն դոլար), Ռիզե Վիդերսփունը (16,5 մլն դոլար), Միլա Կունիսը (16 մլն դոլար), Ջուլիա Ռոբերթսը (13 մլն դոլար), Քիթ Բլանշեթը (12,5 մլն դոլար), Մելիսա Մակքարտին (12 մլն դոլար), եւ «Հրաշք կին»՝ իսրայելացի դերասանուհի Գալ Գադոթը (10 մլն դոլար):
Ցուցակը կազմվել է 2017 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2018 թ. հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում դերասանուհիների ունեցած եկամուտների հիման վրա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4974 անգամ
Читать на русском
|