Քիմ Քարդաշյանը 5 րոպեում 5 միլիոն դոլար է վաստակել
27.07.2018
Օրերս տարբեր ռեալիթի-շաուների աստղ Քիմ Քարդաշյանը միանգամից երեք նոր բուրմունք է թողարկել` Kimoji Cherry, Kimoji Peach և Kimoji Vibes:
Հատկանշական է, որ գովազդային արշավի վրա Քիմը նույնիսկ մեկ դոլար չի ծախսել: Նա Instagram-ի իր էջում ակտիվորեն առաջ էր մղում նոր բուրմունքները: .
Օծանելիքի մեկ սրվակի գինը $ 45 է: Թողարկված ողջ քանակը վաճառվեց 5 րոպեում՝ աստղին բերելով միանգամից 5 միլիոն դոլար:
Այնուամենայնիվ, Քարդաշյանը չի բավարարվում երկրպագուների նման ուշադրությունից: Անցյալ տարի, երբ նա ներկայացրեց իր կոսմետիկ գիծը, այն նույն թափով պահանջարկ ունեցավ՝ աստղին ապահովելով 14 միլիոն դոլար եկամուտ:
Սակայն, հավանաբար Քիմին վաստակած այդ գումարը մոտ ապագայում պետք կգա: Հեռուստաաստղին դատի է տվել «Vibes Media» մարքեթինգին ընկերությունը, որի տարբերանշանը համընում է Kimoji Vibes բուրմունքի տարբերանշանին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5668 անգամ
Читать на русском
|