Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը
27.07.2018
Լուծվող սուրճը հեռու է օգտակար մթերք համարվելուց և չարժե այն օգտագործել ամեն օր:
Սուրճի բնական լինելը կարելի է ստուգել հետևեյալ կերպ. կաթացնում եք մի քանի կաթիլ յոդ պատրաստված սուրճի մեջ, եթե վերջինս ստանում է կապտավուն գույն, ուրեմն դուք խմում եք ցածրորակ ըմպելիք մեծ քանակությամբ արհեստական հավելումներով՝ տարբեր ցորենազգիներ, կայունացուցիչներ, արհեստական կոֆեին:
Ընկնելով օրգանիզմ, այսպիսի խառնուրդը բացասական ազդեցություն է ունենում լյարդի առողջության վրա՝բերելով իսկական շոկի և թունավորման:
Ինչո՞վ է վնասակար լուծվող սուրճը:
Աթերոսկլերոզով, սրտի իշեմիկ հիվանդությամբ, հիպերտոնիայով, երիկամների հիվանդություններով, գլաուկոմայով և անքննությամբ տառապող մարդկանց կտրականապես չի կարելի օգտագործել այն: Լուծվող սուրճում կոֆեինի պարունակությունը 2 անգամ գերազանցում է բնական սուրճի քանակին: Դյուրագրգիռություն, սրտխառնոց, ստամոքսի աշխատանքի խամգարում, գլխացավ՝ այս բոլոր նշանները ի հայտ կարող են գալ այս ըմպելիքի սիրահարների մոտ:
Սուբլիմիրացված սուրճն ավելի թանկ է, քան սովորական լուծվողը, սակայն դա չի նշանակում, որ նրանց մեջ չկան հավելումներ:
Գաստրիտ, այրոց, մաշկի խնդիրներ, լյարդի վատ աշխատանք, այս ամենը չարժե այդ ըմպելիքը օգտագործելու համար:
Լյարդը խոցելի է կանոնավոր թունավորումներից, ինչը կարող է նույնիսկ ցիրոզի պատճառ դառնալ: Եթե ցանկանում եք օգտագործել առույգացնող այդ ըմպելիքը, ուրեմն ընտրեք բնականը և սահմանափակ քանակությամբ: Ավելի լավ է ընտրել կրակի վրա պատրաստվողը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8155 անգամ
Читать на русском
|