Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

«Ինչու՞ եմ ես ամենալավը». 20 արտահայտություն, որոնք կբարձրացնեն ձեր ինքնագնահատականը

15.05.2018

Սկսեք ձեր օրը այս արտահայտություններից մեկով և հաջողությունը ձեզ երկար չի սպասեցնի:

«Խուսափեք նրանցից, ովքեր փորձում են խաթարել հավատը սեփական անձի հանդեպ: Մեծ մարդը, հակառակը, ներշնչում է ձեզ, որ դուք կարող եք մեծ անձնավորություն դառնալ»: Մարկ Տվեն

«Ինքնագնահատականը բարձրացնելու համար կարևոր է օգտագործել ռիսկը, փորձել որևէ բարդ բան անել, հասկանալու համար, թե ինչի եք ընդունակ: Սակայն չարժե հուսահատվել պարտության դեպքում: Բացի տաղանդից, հաղթանակը նաև շատ այլ գործոններից է կախված: Ուրախացեք ոչ թե հաղթանակի համար, այլ նրա համար, որ ռիսկի եք դիմել»: Բեռնար Վեբեր

«Կարևորը միայն այն է, թե դուք ինչ գնահատական եք տալիս ինքներդ ձեզ»: Քերի Բրեդշոու

«Ամենակարևոր բանը ինքդ քո մասին մտածելն է և այնպես, որ բոլորը լսեն»: Կոկո Շանել

«Հիշեք, ձեզ գնահատում են այնքան, որքան դուք ինքներդ եք ձեզ գնահատում: Եթե սեփական և արտաքին գնահատականում զրոների թիվը չի համապատասխանում, ուրեմն կամ դուք ամեն ինչ չեք արել ձեզ հասնելու համար, կամ ուրիշները չեն աճել մինչև ձեզ: Ինձ մոտ երկրորդն է»: Կոկո Շանել

«Անցյալի սխալները լավագույն մոտիվացիան են ներկայում և ապագայում ավելի լավը լինելու համար»: Կայա Սկոդելարիո

600x580

«Ինձ միշտ թվում էր, որ ես մեծ բերանով և ուղիղ հերաբաժանով հիմար տիկնիկի արտաքին ունեմ: Ժամանակի ընթացքում մեծանում և հասկանում ես, որ քո մեջ ամեն ինչ պետք է ընդունես: Հետո համբուրում ես քո սիրելիին ու հասկանում ինչին են պետք քեզ այդ շրթունքները»: Անջելինա Ջոլի

«Ամեն ինչ կախված է շրջապատից: Երկնքում արևը իր մասին այդքան մեծ կարծիքի չէ, որքան նկուղում վառված մոմը»: Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ

«Իմացեք սեփական արժեքը և մի վաճառեք ձեզ ձեր արժեքից ցածր, այլապես կվերածվեք էժանացած ապրանքի»: Լուուլե Վիիլմա

«Սարսափելի է, եթե ձեր ինքնագնահատականը կախված է անծանոթների կարծիքից, իրենց մեկնաբանություններից և բառերից: Այ դա իրոք սարսափելի է»: էմմա Վոթսոն

«Շրջապատեք ձեզ միայն այնպիսի մարդկանցով, ովքեր ձեզ վերև կտանեն: Կյանքը լի է այնպիսիններով, ովքեր ցանկանում են ձեզ ներքև քաշել»: Ջորջ Քլունի

«Ես դա ցանկանում եմ, ուրեմն այդպես էլ լինելու է»: Հենրի Ֆորդ

600x580

«Պարտությունը միշտ ուղեղի և հոգու վիճակ է: Դուք պարտվում եք միայն այն դեպքում, երբ ընդունում եք այն: Եթե մտածում կամ պահում եք ձեզ պարտվածի նման: Սովորեք ձեր սխալների վրա և անհաջողությունը դիտեք որպես ձեր ուսման գին»: Դոնալդ Թրամպ

«Յուրաքանչյուր տրամաբանորեն դատող անձնավորություն պետք է ամեն ինչ տեսնի այնպես, ինչպես դա կա, իսկ թերագնահատումը նույնն է, ինչ սեփական հնարավորթյունները չափազանցնելը»: Արթուր Կոնան Դոյլ

«Իսկական կյանքը սկսում է սեփական բարդույթներից ազատվելուց հետո»: Նիկա Գորդո

«Ոչ թե խնդիրները պետք է ձեզ մեջքից հրեն, այլ երազանքները պետք է ձեզ առաջ տանեն»: Դուգլաս Էվերեթ

«Մենք մեր սովորությունների ստրուկներն ենք: Փոխեք ձեր սովորությունները և ձեր կյանքը կփոխվի»: Ռոբերտ Կիյոսակի

600x580

«Կյանքը հսկա կտավ է և դուք պետք է կարողանաք վրան գցել բոլոր հնարավոր գույները»: Դեննի Քեյ

«Ժպտացեք, որովհետև կյանքը հիանալի բան է և գոյություն ունեն շատ պատճառներ ժպտալու համար»: Մերիլին Մոնրո

«Ինչու՞, ինչու՞ եմ ես ամենալավը»: Դանիիլ Հարմս

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11484 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1054 անգամ
20.10.2026
Դիտվել է 259 անգամ
21.10.2026
Դիտվել է 201 անգամ
22.10.2026
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster