Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Ավելի պարզ չի լինում. 8 սննդային սովորություն, որոնք կօգնեն ձեզ նիհարել մեկ շաբաթում

12.04.2018

Դիետայի վրա նստելը դեռ չի նշանակում, որ դուք հեշտությամբ կազատվեք ավելորդ կիլոգրամներից: Պետք չէ նաև մոռանալ, որ դիետաները ժամանակավոր արդյունք են տալիս:

Նիհարելու և կրկին ավելորդ կիլոգրամներ ձեռք չբերելու համար հարկավոր է ընդամենը փոխել սննդային սովորությունները:

Եվ դա այդքան էլ բարդ չէ, որքան թվում է:


Ամեն առավոտ մեկ բաժակ ջուր խմեք սոված փորին

600x580

Ջուր խմելու անհրաժեշտության մասին չեն գրել միայն ծույլերը, սակայն հիշեցնենք դրա կարևորության մասին և ասենք որ, Ճապոնուհիների գեղեցկության գաղտնիքների մասին հոդվածում ասվում է, որ նրանց մոտ առավոտյան արթնանոլւն պես մեկ բաժակ ջուր խմելը նույնպիսի must-have է, ինչպես ատամների մաքրումը, քնելուց առաջ դիմահարդարմից ազատվելը: Բանն այն է, որ ջուրը գործի է դնում օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները և աղեստամոքսային համակարգը պատրաստում  գործելուն, այնպես որ ճապոնուհիների սովորությունը պետք է հաշվի առնել:

Պարտադիր նախաճաշեք

600x580

Վերադառնանք սլացիք և գեղեցիկ ճապոնուհիներին: Նրանց մոտ նախաճաշն ամենակարևոր սնունդն է: Միգուցե դուք մտածեք ավելի լավ է 20 րոպե ավելի քնել, իսկ ուտել կարելի է աշխատավայրում, սակայն իրականում դա այդպես չէ: Գիշերվա ընթացքում ձեր օրգանիզմը հասցրել է սովածանալ և նախաճաշի բացակայությունը դրա համար մեծ սթրես է, որը դանդաղեցնում է մետոբոլիզմը: Այնպես որ վերանայեք ձեր վերաբերմունքը նախաճաշի հանդեպ և առավոտյան թույլ տվեք ձեզ այն, ինչ ցանկանում եք:

Կերեք 3-4 ժամը մեկ

600x580

Նիհարելու ծրագրի մեջ, ըստ նույն դիետոլոգների, ուտելու հաճախականությունը սովորական 3-ից հասնում է մինչև 6-ը: Սովի զգացողությունը սլացիք կազմվածքի գլխավոր թշնամին է: Հասցրեք ուտել մինչև սովի զգացողություն ունենալը: Կարևոր պահ՝ չափաբաժինը չպետք է գերազանցի 300 գրամը:

Վերահսկեք աղի օգտագործումը

600x580

Աղը սլացիք կառուցվածքի թշնամին է: Այն ոչ միայն պահում է հեղուկը օրգանիզմում, այլ նաև ախորժակի ուժեղ խթանիչ է: Այդ պատճառով դադարեք շատ համեմել սնունդը աղով:

Հրաժարվեք թեյը և սուրճը շաքարավազով խմելուց

600x580

Եթե չեք կարողանում ազատվել այդ սովորությունից, ուրեմն ձեր համար թանկանոց թեյ գնեք, որին շաքարավազ ավելացնելն ուղղակի հանցագործություն է:

Աշխատանքի ուտելիք տարեք

600x580

Ընդմիջումն աշխատավայրում հնարավորություն է տալիս շունչ քաշելու և շեղվելու: Սակայն սրճարանում կամ ռեստորանում սնվելով դուք չեք իմանում ինչից է պատրաստված այդ սնունդը, ինչ ձեթով է տապակված, ինչքան աղ է այն պարունակում: Ավելի լավ է գնեք ընդմիջման համար նախատեսված ամանիկներ և սնունդը ձեր հետ տարեք: Այդպես դուք նախ գումար կխնայեք, միաժամանակ կիմանաք, թե ինչ եք ուտում:

Ձեռքի տակ օգտակար բան ունեցեք

600x580

Նույնիսկ եթե դուք չեք աշխատում կամ տանից եք աշխատում, որևէ օգտակար բան ունեցեք ձեռքի տակ: Դա կարող է լինել մրգեր, հատապտուղներ, ընկույզներ, կաթնամթերք:

Ծարավ թե՞ քաղց: Ստուգեք մինչև ուտելը

600x580

Երբեմն մեզ թվում է, որ մենք չենք կշտացել կամ շատ շուտ ենք սովածացել: Սակայն իրականում հնարավոր է, որ  սոված չենք, այլ ուղղակի ծարավ ենք: Այդ պատճառով մինչև սննդին անցնելը, մեկ բաժակ մաքուր ջուր խմեք և սպասեք 10 րոպե: Ամենայն հավանականությամբ սովի զգացողությունը ձեզ լքի և դուք հանգիստ կդիմանաք մինչև սննդի հաջորդ նախատեսված ժամը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 6327 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Alla | 14-04-2018 13:25
Haci jamanak jor ogtagorcel kareli e ardyoq, da chi berum giracman?

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2024 թ․

13.05.2024
Վեներան իր երկնային ուժերի ծաղկման մեջ է, և, հետևաբար, մեզ սպասվում է ռոմանտիկայով ու զգացմունքներով լի շաբաթ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 678 անգամ
15.05.2024
Դիտվել է 193 անգամ
17.05.2024
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster