Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ սառը ցնցուղ ընդունելու դեպքում

23.02.2018

Վաղուց ապացուցված է` որպեսզի էներգիայի հսկա լիցք ստանաք և նկատելիորեն լավացնեք առողջությունը` բավական է ջուրը ավելի սառացնել: Սակայն իհարկե դրա համար կամքի ուժ է հարկավոր:

Սակայն իմացեք, ոչ ոք չի ստիպում սառցե ջրի տակ կանգնել: Ուղղակի փորձեք փոքրիկ փորձարկում անել` հաջորդ անգամ ցնցուղ ընդունելիս սկսեք տաք ջրով և ավարտեք սառով: Թեկուզ մեկ րոպեի ընթացքում կանգնեք սառը ջրի տակ: Որպեսզի ավելի հարմարավետ զգաք ձեզ, սկզբում կարող եք ոտքերն առաջ բերել, այնուհետև ուսերը և դեմքը, իսկ հետո՝ ամբողջությամբ կանգնել տակը: Արեք այդպես երկու օր և ուղղակի հետևեք, թե ինչպես եք սկսում ձեզ զգալ: Եթե ավելի լավ, ուրեմն շարունակեք նույն կերպ: Դա շատ լավ սովորություն է և ահա ինչու.

Դուք ավելի ուժեղ կդառնաք

Եթե ցանկանում եք դառնալ ավելի դիմացկուն, նպատակասլաց և հեշտությամբ հասնել ձեր նպատակներին, ապա սառը ցնցուղը հիանալի տարբերակ է ամրացնել կամքի ուժը և լավագույն միջոցը հարմարավետության գոտուց դուրս գալու համար: Ինքներդ մտածեք, թե որքան դժվար է ստիպել կանգնել սառը ջրի տակ: Ուրեմն արեք դա:

Ավելի քիչ կնյարդայնանաք

Դուք ամեն ինչի համար անհանգստանու՞մ եք և ձեզ հե՞շտ է հունից հանել: Կրկին կօգնի սառը ցնցուղը: Բանն այն է, որ սառը ջուրը մարզում է նյարդային համակարգը և ձեզ ավելի հեշտ է դառնում պայքարել սթրեսի դեմ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ դա փոքրիկ պատվաստում է սթրեսից: Պարբերական սառը ցնցուղներից հետո մոտավորապես մեկ ամիս անց դուք ավելի «սառնասիրտ» կդառնաք և փոքրիկ անհաջողությունները ձեր վրա չեն ազդի:

Կուժեղանա ձեր կենտրոնացվածությունը

Նա, ով փորձել է առավոտը սառը ցնցուղ ընդունել գիտի, որ առաջին վայրկյանին շնչելը դժվար է: Սակայն մի անհանգստացեք այսպիսի խորը շնչառությունն ամեն առավոտ լավացնում է սրտի ռիթմը և շատացնում արյան մեջ թթվածինը: Արդյունքում դուք կունենաք ավելի շատ էներգիա և ավելի քիչ կհոգնեք:

600x580

Լավանում է մազերի և մաշկի վիճակը

Սառը ցնցուղը հիանալի տարբերակ է մազերի վիճակը լավացնելու համար: Տաք ջրով լվանալուց մազերը դառնում են չոր, իսկ սառը ջուրը, հակառակը, փակում է մազային արմատները, ինչի շնորհիվ մազերից ավելի քիչ է մաքրվում բնական յուղը: Արդյունքում մազերը դառնում են ավելի փայլուն և քիչ են թափում: Նույնը վերաբերում է նաև մաշկին:

Լավանում է արյան շրջանառությունը

Սառը ջրից անոթները նեղանում են և արյունը սկսում է ավելի արագ շրջանառվել: Սկսելով սառել՝ օրգանիզմն ավելի արագ է արյուն մատակարարում ներքին օրգաններին, որպեսզի տաքացնի դրանց: Արդյունքում դա դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա:

Ավելի հազվադեպ եք հիվանդանալու

Դա ամենահայտնի փաստն է սառը ցնցուղի վերաբերյալ: Դողերոցքը նպաստում է իմունային համակարգի ակտիվացմանը և լիմֆոցիտների ու մոնոցիտների ավելացմանը: Դրանք պատասխանատու են բակտերիաների վերացման համար:

Մաքրվում է լիմֆատիկ համակարգը

Այդ ամեն ինչից բացի սառը ցնցուղը լավ է ազդում լիմֆատիկ համակարգի վրա, որը օգնում է մեր հյուսվածքներից հանել բոլոր հնարավոր ավելորդ նյութերը: Դա շատ կարևոր է, քանի որ լիմֆատիկ համակարգի վատ աշխատանքը հանգեցնում է հաճախակի մրսելուն, վարակներին և հոդային ցավերի: Իսկ կոնտրաստային ցնցուղը կօգնի աշխատացնել լիմֆատիկ համակարգը և մաքրել լիմֆան:

600x580

Կանցկացնի դեպրեսիան

Ապացուցված է, որ սառը ցնցուղը օգնում է թեթևացնել դեպրեսիայի նշանները, իսկ, եթե այն կանոնավոր լինի, ապա հակադեպրեսանտի նման կաշխատի:

Ավելի հեշտ կարթնանաք

Բացի բոլոր նշվածներից, դուք մեկընդմիշտ կլուծեք վաղ արթնանալու խնդիրը: Եթե ձեզ դժվար է առավոտյան արթնանալ, ապա սառը ցնցուղ ընդունեք, այն ցանկացած սուրճից լավ է օգնում:

Եվ ավելի հեշտ կքնեք

Սառը ջուրը երեկոյան օգնում է միանգամից քնել: Սկզբում հաճելի չէ քնելուց առաջ կանգնել սառը ջրի տակ: Սկսեք տաք ցնցուղից, տաքացրեք մարմինը, որպեսզի ձեզ հարմարավետ զգաք, այնուհետև փոխեք սառը ջրին: Որպեսզի արդյունքն ավելի ուժեղ լինի՝ թասի մեջ սառը ջուր լցրեք և տաք ցնցուղից հետո այն լցրեք ձեր պարանոցի հետևի հատվածին: Ձեզ ցուրտ չի լինի, հակառակը այն այրող կթվա: Իսկ այս ընթացակարգից հետո դուք հաճելի տաքություն կզգաք և կքնեք մանկան նման:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5735 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2024 թ․

13.05.2024
Վեներան իր երկնային ուժերի ծաղկման մեջ է, և, հետևաբար, մեզ սպասվում է ռոմանտիկայով ու զգացմունքներով լի շաբաթ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 679 անգամ
15.05.2024
Դիտվել է 193 անգամ
17.05.2024
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster