Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Երջանիկ կնոջ 11 կանոն

01.02.2018

Շատ կանայք բաց են թողնում այս կանոնները և շատ իզուր: Հետևելով հասարակ խորհուրդներին կարելի է դառնալ իսկապես երջանիկ, հաջողակ և ամուր ընտանիք կազմել արժանի տղամարդու հետ:

Խնամված լինել

Լինել կոկիկ, մաքրասեր և լավ բուրել:

Շատ փոփոխական չլինել

Զույգերին ձեռնոցների պես չփոխել: Իսկական տղամարդիկ հեշտ հասանելի աղջիկների վրա լուրջ ուշադրություն չեն դարձնում:

Կատարել կանացի աշխատանք

Կինը պետք է կարողանա պատրաստել, լվանալ, կարել, խնամել երեխաներին: Այս կերպ նա տանը հարմարավետություն է ստեղծում, ինչը տղամարդիկ շատ են սիրում:

Վնասակար սովորություններից ազատվել

600x580

Ծխող, խմող, կռիվ անող կինը ոչ միայն վնասում է իր ֆիզիկական առողջությանը, այլև կորցնում իր բնական գեղեցկությունը:

Կարողանալ ազատվել սթրեսից

Բարկությունը, ատելությունը, ագրեսիվությունը, խանդը, վախը բացասականորեն են ազդում մեր ֆիզիկական և հոգեկան առողջության վրա և կուտակվելով կարող են դառնալ տարբեր հիվանդությունների պատճառ:

Ընդունել կանացի բնությունը

Կանացի բնությունը կայանում է շրջակա աշխարհը ներդաշնակեցնելու մեջ, եթե ոչ ամբողջությամբ, ապա ընտանեկան հարաբերությունները՝ միանշանակ: Կինը պետք է հասկանա, որ ընտանիքի գլխավորը տղամարդն է և երբեք իր վրա չվերցնի իրեն ոչ բնորոշ պարտականությունները: Կինը ծնված է տալու և ստանալու սեր, աջակցելու և ոգեշնչելու ամուսնուն և երեխաներին, օգնելու խորհրդով, լինելու կանացի և նուրբ, լինելու վստահելի ընկեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Սիրել ոչ միայն սրտով այլև բանականությամբ

600x580

Շատ կանայք սիրահարվելով սխալ տղամարդկանց միամտորեն կարծում են, որ վերջիններս կփոխվեն: Սակայն դա այդպես չէ: Մեծամասամբ կանայք հիասթափվում են, նեղվում, ափսոսում զուր կորցրած ջանքերի համար, իսկ տղամարդիկ սկսում են նրանց մեջ տեսնել փնթփնթան և կպչուն վհուկների: Այսպես և քայքայվում է սերը: Միշտ պետք է ապագային նայել. համապատասխանո՞ւմ է արդյոք այդ տղամարդը ամուսնու դերում, հնարավո՞ր է նրա հետ ողջ կյանքն ապրել առանց ցանկանալու փոխել նրան: Սիրահարվածությունը վաղ թե ուշ անցնում է և ի՞նչ կմնա այս դեպքում:

Շատ լուրջ մոտենա ամուսնության հարցին

Կնոջ ամենակարևոր խնդիրը ճիշտ ամուսնանալն է, քանի որ դրանից է կախված ոչ միայն նրա, այլև ամուսնու և ապագա երեխաների երջանկությունը:

Ընտանիքը պահպանելու ձգտումը

Կինը ընտանիքի սիրտն է, շատ կարևոր է ներդաշնակություն բերել տուն և պահպանել օջախը:

Ստանալ աշխարհի բարիքները

600x580

Եթե կինը աստվածուհի է, ուրեմն նա պետք է ապրի ասվածուհու նման, սակայն պետք չէ դա խառնել լկտիության, պաթոսի և ագահության հետ: Աստվածուհին նա է, ով ապրում է հետևելով իր իրական բնույթին:

Կարողանալ լինել երջանիկ անկախ իրավիճակից

Կինը և տղամարդը, պետք է կարողանան բաց թողնել, ներել և չկենտրոնանալ վատի վրա: Մանրուքներից ուրախանալը և երջանիկ լինելը հաջողության, առողջության և ուրախության գրավականն է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 6913 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
nare | 09-03-2018 15:34
cishter shat

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 673 անգամ
23.04.2024
Դիտվել է 200 անգամ
25.04.2024
Դիտվել է 165 անգամ
26.04.2024
Դիտվել է 125 անգամ
27.04.2024
Դիտվել է 58 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster