Ինչ է պետք իմանալ ներքնակի մասին
01.02.2018
Ներքնակի ընտրությունից շատ բան է կախված: Սխալ ընտրության պատճառով հնարավոր է անքնություն, մեջքի, պարանոցի ցավ, երեսի այտուցվածություն: Եթե դուք կասկածում եք, որ ներքնակը մեղավոր է ձեր խնդիրների մեջ` ուրեմն հետևեք այս խորհուրդներին:
Ներքնակը անհրաժեշտ է փոխել 7-10 տարի մեկ
Ցանկացած իր ունի իր երաշխիքի ժամանակը կամ օգտագործման ժամկետը: Ըստ «Քնի ինստիտուտի» մասնագետների` ներքնակների մեծամասնության ժամկետը 7-10 տարի է, դրանից հետո այն դադարում է պիտանի կերպով պահպանել ձեր մարմինը և դառնում է ուղղակի ոչ հիգիենիկ:
Մարդիկ, ովքեր պարբերաբար խնդիրներ են ունենում քնի հետ կամ տառապում քրոնիկ հիվանդություններից, ներքնակը պետք է ավելի հաճախ փոխեն` 5-6 տարին մեկ:
Եթե դուք երկար չեք կարողանում քնել, ուրեմն պատճառը ներքնակն է
Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ քուն մտնելու նորմալ բնական ժամանակը 15 րոպեից ոչ ավելi է: Դա այն դեպքում, եթե դուք ձեզ հարմարավետ եք զգում: Եթե ձեզ սովորաբար 15 րոպեից ավել է պահանջվում, ուրեմն ժամանակն է փոխել ներքնակը:
Եթե դուք կողքից կողք եք շրջվում
Բնականաբար, ներքնակը, որի զսպանակները մխրճվում են կողքերը պետք է միանգամից փոխվեն: Սակայն կա նաև այն փոխելու մեկ այլ հանգամանք: Եթե դուք լավ եք քնում հյուրանոցում կամ ուրիշի անկողնում, ուրեմն ձեր ներքնակը այլևս պիտանի չէ:
Մի օգտագործեք անկողինը որպես գրասենյակ․ դա բերում է քնի խանգարման
Մասնագետները խորհուրդ չեն տալիս անկողին նույնիսկ հեռախոս վերցնել, խոսք էլ չի գնում նոութբուքերի, պլանշետների մասին: Դրանցից եկող կապույտ լույսը խախտում է քնի նորմալ ցիկլը: Եվ, եթե քնից առաջ դուք սկսում եք պատասխանել էլեկտրոնային նամակներին և հաղորդագրություններին, մի ակնկալեք, որ դրանից հետո քաղցր քուն կմտնեք:

Լավ ներքնակը նպաստում է սթրեսի մակարդակի նվազմանը
Վատ քնի և անհանգստության մակարդակի բարձրացումն ակնհայտ է: Ավելին, հատուկ թեստեր են արվել, որոնք ապացուցում են, որ մարդիկ, ովքեր միջին պնդության ներքնակի վրա են քնել, իրենց ավելի հանգիստ են զգացել: Շատերի մոտ լավացել է քնի որակը և քչացել մեջքի ցավերը: Այնպես որ, եթե դուք մշտապես նյարդայնանում եք, անհանգստանում անհասկանալի պատճառներով, ուրեմն հնարավոր է, որ խնդիրը վատ ներքնակի մեջ է:
Ներքնակը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել
Եթե դուք մոռացել եք, թե վերջին անգամ երբ եք գնել ներքնակ և վերջերս ձեզ մոտ առաջացել են շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններ, հազ կամ ալերգիկ ռեակցիաներ, ապա դուք պետք է մտածեք ներքնակի փոփոխության մասին: Ժամանակի ընթացքում դրա մեջ առաջանում են հսկա քանակի միկրոբներ և փոշե տիզեր:
Ներքնակը պետք է մաքրել
Ներքնակը պետք է առնվազն 2-3 ամիսը մեկ մաքրվի կահույքի համար նախատեսված գլխադիրով: Իսկ ժամանակ առ ժամանակ այն կարելի է մանրէազերծել՝ օգտագործելով սովորական սոդա: Այն պետք է ուղղակի լցնել ներքնակի վրա, սպասել 20-30 րոպե, այնուհետև հավաքել փոշեկուլով: Դրանից հետո մի շտապեք միանգամից փռել մաքուր անկողինը: Թողեք, որպեսզի այն օդափոխվի, որպեսզի նվազեցնեք խոնավությունը, որոնք այդքան սիրում են միկրոբները և տիզերը:
Եվ պետք է շրջել
Դա պետք է անել նոր նեքրնակի հետ, որպեսզի այն կարողանա ադապտացվել ձեր մարմնին: Բացի այդ՝ այս ընթացակարգն ապահովում է երկար ծառայություն: Դա առաջին հերթին վերաբերվում է զսպանակով օրթոպեդիկ ներքնակներին: Շրջելը ապահովում է ներքին շերտի վերականգնում:
Գոյություն չունեն հստակ խարհուրդներ, թե ինչպիսի ներքնակ է պետք ընտրել
…բացի ձեր անձնական նախասիրությունից: Բոլոր ներքնակներն ունեն կոշտության հստակ աստիճան և միայն դուք գիտեք, թե որի վրա է ձեզ հարմար քնել: Ի դեպ, տարիների ընթացքում ձեր նախասիրությունները կարող են փոխվել և դուք ցանկանաք ավելի փափուկ ներքնակի վրա քնել:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 8649 անգամ
Читать на русском
|