Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

7 միֆ կարիեսի մասին

18.01.2018

Որքա՞ն բան դուք գիտեք ատամների առողջության մասին։ Պարզվում է գոյություն ունեն տարածված ճշմարտություններ, որոնք, սակայն, չեն համապատասխանում իրականությանը։

Միֆ 1. շաքարը կարիես է հրահրում

Այս միֆն այդքան էլ հեռու չէ ճշմարտությունից։ Ինքն իրենով շաքարավազը չի կարող կարիես առաջացնել, սակայն թթուն` շաքարավազով սնվող բակտերիաների կենսական մթերքը, կարող է քայքայել էմալը։ Այդ պատճառով ցանկացած քաղցր բան կարող է վնասել ատամներին։ Բացի դրանից` ատամներին վնասում են կարոտոֆիլը, բրինձը, հացը, բանջարեղենը, մրգերը։

Միֆ 2. երեխաների մոտ ավելի հաճախ է կարիես լինում

Այժմ մանկական ատամի մածուկներում էլ կա ֆտոր, այդ պատճառով ատամի խնդիրներ ունեցող երեխաների թիվը պակասել է։ Ավելի հաճախ խնդիրներ առաջանում են մեծահասակների մոտ, ովքեր, որպես կանոն, շատ դեղեր են ընդունում, որոնք չորացնում են բերանի խոռոչը։

Միֆ 3. ատամանացավից ազատվելու համար պետք է ասպիրինը դնել ատամի վրա

Բնականաբար դրանից ոչ մի օգուտ չի լինի։ Լավագույն տարբերակն է կուլ տալ ասպիրինը։

Միֆ 4. ծակերը սովորաբար հայտնվում են ատամի մեջտեղում

Ավելի հաճախ կարիեսը հայտնվում է ատամների ծայրակցատեղում, որտեղ խոզանակները չեն հասնում։

600x580

Միֆ 5. ցանկացած պլոմբ փոխարինման կարիք ունի

Համարվում է, որ ժամանակի ընթացքում պլոմբները մաշվում են և փոխարինման կարիք են ունենում։ Բոլորն անխտիր։ Սակայն իրականում դա այդպես չէ։ Եթե ձեր պլոմբը քայքայվել է կարճ ժամանակի ընթացքում, ուրեմն դուք լավ մասնագետի մոտ չեք ընկել։ Դա նաև կարող է լինել սխալ խնամքի արդյունք։

Միֆ 6. պինդ սնունդը հանգեցնում է կարիեսի

Մեծամասամբ դա այդպես չէ։ Իհարկե պետք չէ կափարիչները բացել ատամներով, կրճտացնել, կրծել ամուր իրեր և մթերք, օրինակ, ընկույզի կճեպը ատամներով կոտրել։ Այս ամենը բերում է ատամների վնասվելուն։ Ճաքերի մեջ մտնում են բակտերիաներ և քայքայում ատամը։

Միֆ 7․ փոքրիկների մոտ լինել կարիես չի կարող

Իրականում ցանկացածի մոտ այն կարող է հայտնվել։ Կաթնատամները նույնպես թթվի ազդեցության են ենթարկվում և քայքայվում են։ Այդ պատճառով առաջին ատամների հայտնվելուն պես անհրաժեշտ է օգտվել խոզանակից։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6033 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 644 անգամ
01.05.2024
Դիտվել է 541 անգամ
27.04.2024
Դիտվել է 245 անգամ
30.04.2024
Դիտվել է 208 անգամ
03.05.2024
Դիտվել է 57 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster