Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ձմեռային խնամքի 7 կանոն, որոնք պետք է իմանան բոլորը

09.01.2018

Ձեր գեղեցկությունը ձեր ձեռքերում է և, եթե դուք ցանկանում եք դիմավորել գարունը կազմ ու պատրաստ, ուրեմն հետևեք այս հասարակ, սակայն կարևոր կանոններին․

Հրաժարվեք ջրային հիմքով միջոցներից

Ձմռանը մաշկի հետ խնդիրներից խուսափելու համար հրաժարվեք ջրի հիման վրա պատրաստած խոնավեցնող կրեմներից։ Դրանց փոխարեն նախապատվությունը տվեք ավելի յուղոտ և թունդ նյութակազմվածք ունեցող միջոցներին։ Կարևոր է կրեմը քսել դուրս գալուց առնվազն 30 րոպե առաջ, որպեսզի այն հասցնի ներծծվել և ստեղծել մաշկի համար անհրաժեշտ պաշտպանիչ շերտ։

Մի չարաշահեք մաքրումը

Լվացվելու համար օգտագործեք փափուկ կոսմետիկ միջոց, իսկ սկրաբների և պիլինգների հետ ավելի լավ է զգույշ լինել։ Եթե դուք յուղոտ մաշկ ունեք, օգտագործեք սկրաբ շաբաթը 2-3 անգամ։ Նորմալ մաշկին բավական է շաբաթը 1-2 մաքրման ընթացակարգ։ Իսկ չոր մաշկի հետ ավելի լավ է ռիսկի չդիմել՝ փափուկ պիլինգը երկու շաբաթը մեկ անգամ առավելագույնն է տարվա ցուրտ եղանակի համար։

Հոգ տարեք շրթունքների մասին

Եթե մոռացել եք դուրս գալուց առաջ քսել հիգիենիկ շրթներկ, ուրեմն կունենաք ճաքճքած, ցրտահարված շրթունքներ։ Վերջիններիս մաշկը շատ բարակ է, այդ պատաճառով այն ամենաշատն է վնասվում ցրտից և քամուց։ Անպայման օգտագործեք բալզամներ կամ հիգիենիկ շրթներկներ՝ վիտամինների պարունակությամբ։

600x580

Օգտագործեք ձեռքերի կրեմ

Ձեռքերի մաշկը պակաս չի տանջվում ձմռանը։ Ձեռնոցներն, իհարկե, լավ տարբերակ են, սակայն, երբ դուք առանց դրանց եք, ապա ձեռքերի մաշկի չորությունից, ձգվածությունից չեք խուսափի։ Անպայման օգտվեք ձեռքերի համար նախատեսված սնուցող կրեմներից։ Կատարյալ տարբերակ է կրեմը քսել ամեն անգամ՝ ձեռքերը լվանալուց հետո։

Ցանկանում եք խիտ մազեր՝ գլխարկ կրեք

Ձմռանը մազերը պաշտպանելու լավագույն միջոցը գլխարկն է։ Բժիշկները համոզված են, որ բացասական ջերմաստիճանի դեպքում առանց գլխարկ փողոց դուրս գալ չարժե։ Հակառակ դեպքում հնարավոր է անոթների սպազմ առաջանալ, ինչը կարող է բերել ֆոլիկուլների սնուցման խախտման։ Արդյունքն էլ երկար սպասեցնել չի տա՝ մազերը կդառնան կոտրատվող և կսկսեն թափվել։

Մի լվացեք գլուխը փողոց դուրս գալուց առաջ

Մեզանից շատերը սովոր են ամեն առավոտ լվանալ գլուխը, սակայն տարվա ցուրտ եղանակին այս սովորությունից պետք է հրաժարվել։ Պատճառը պարզ է՝ տաք ջուրը լայնացնում է անոթները և ձեր սեփական տաքությունը, որն անհրաժեշտ է տաքացման համար, ավելի արագ է կորում ցրտին։ Ունեցեք անպայման չոր շամպուն և սպասեք գարնանը։

Մի շնչեք շարֆի մեջ

Մեծ տաք շարֆը լավ է, սակայն դրանով փակել դեմքը, երբ փողոցում ցուրտ է՝ չի կարելի։ Գոլորշին, որը անցնում է շարֆի մեջ ցուրտ ժամանակ միանգամից վերածվում է սառույցի և դուք սկսում եք շնչել օդը այդ «սառցե ֆիլտրի» միջով։ Չզարմանաք, եթե դրանից հետո ունենաք թեփոթվող մաշկ, ճաքճքած շրթունքներ։ Դրան գումարած մրսացություն, բրոնխիտ կամ անգինա։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 22045 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1220 անգամ
21.10.2026
Դիտվել է 366 անգամ
20.10.2026
Դիտվել է 353 անգամ
22.10.2026
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster