Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Նոր տարի՝ նոր կյանք

31.12.2017

Նոր տարին հնարավորություն է կյանքը նոր էջից սկսելու։ Այդ պատճառով նոր կյանք մտնելուց անհրաժեշտ է ազատվել չպետքականից և դա միայն անպետք իրերը չեն։

«Դադարեք ապրել հիշողություններով»

Անցյալը կյանքի այն ժամանակահատվածն է, որը մնացել է անցյալում։ Այնտեղ վերադառնալ անհնար է և պետք էլ չէ։ Մեղադրելով ձեզ կատարած սխալների համար, դուք ոչ մի լավ բանի չեք հասնի։ Ուղղակի անհրաժեշտ է գիտակցել, որ եթե չլինեին անցյալի սխալները դուք չէիք լինի այնպիսին, ինչպիսին դուք կաք։ Ձեր հանդեպ սիրով և ըմբռնումով մոտեցեք, ներեք ձեզ նախկին բոլոր սխալները։ Հիանալի կլինի, եթե դուք սկսեք պատկերացնել, թե ինչպիսի հրաշալի ապագա է ձեզ սպասում, չէ՞ որ մտքերը նյութականանալու հատկություն ունեն։

«Հրաժեշտ տվեք թերություններին»

Սկսեք սիրել և գնահատել ձեզ։ Սկսեք ձեզ այլ կողմից դիտարկել, տեսնել առավելությունները, ուժեղ կողմերը։ Դա հրաշալի կլինի նոր կյանք սկսելու համար։

«Դադարեք մտածել շրջապատի կարծիքի մասին»

Դադարեք մշտապես անհանգստանալ, թե ինչ են ձեր մասին մտածում մարդիկ։ Պետք է ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք և հասկանաք, որ դուք հասուն մարդ եք և ինքներդ եք պատասխանատվություն կրում ձեր արարքների համար։ Որոշումներ կայացրեք հիմնվելով արժեքների վրա, մի դավաճանեք ձեր սկզբունքներ շրջապատի կարծիքի համար։

«Ազատվեք բացասականից»

Բացասականն ամբողջությամբ վերացրեք ձեր կյանքից։ Դադարեք բացասականորեն մտածել և շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեր կյանք բացասական էներգիա են բերում։ Այդպիսի մտքերը հանելու համար կարող եք բռնցքամարտով զբաղվել կամ այլ սպորտաձև ընտրել։ Օգնում են նաև մերսումը և յոգան։

«Մի ընկալեք ժամանակակից գաջեթները որպես կյանքի մաս»

Պետք է սովորել ապրել ներկայիս աշխարհում առանց կախվածության սմարթֆոններից, քանի որ դրանք խլում են մեր կյանքի մեծ մասը։ Որքան շատ ժամանակ եք դուք անցկացնում գաջեթների հետ, այդքան քիչ եք նկատում կյանքի հրաշքները։ Ազատվելով դրանից, դուք կհասկանաք, որ ստացել եք ավելին ու կորցրել եք շատ քիչ։ Ձեր կյանքը կփոխվի դրական ուղղությամբ։

Եվ, ի վերջո, Նոր տարին սկսելով նորովի՝ եղեք երջանիկ, սիրելի լեդիներ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

600x580

 LADYNEWS.am

 

Դիտվել է 6680 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
30-04-2024 06:06
Ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր և «The Voice» վոկալ շոուի մենթոր Գվեն Ստեֆանին բաց զգեստով կեցվածք է ընդունել Nylon ամսագրի համար: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են հրատարակության կայքում։ Հրապարակված կադրերում 54-ամյա կատարողը ներկայացել է մերկ մարմնի իմիտացիայով կրեմային կոմբինեզոնով՝ ասեղնագործված թափանցիկ սեկվիզներով։
30-04-2024 02:12
Եվա Լոնգորիան ընտանիքի հետ թողնում է Լոս Անջելեսը և տեղափոխվում Իսպանիա։ Դերասանուհին և նրա ամուսինը՝ մեքսիկացի գործարար Խոսե Անտոնիո Բաստոնը, արդեն սկսել են իրերը տեղափոխել և ակտիվորեն վաճառում են Բևերլի Հիլզում գտնվող իրենց տունը. զույգը նույնիսկ ստիպված է եղել իջեցնել առանձնատան գինը 22,8 միլիոն դոլարից մինչև 18,9 միլիոն դոլար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 461 անգամ
25.04.2024
Դիտվել է 255 անգամ
26.04.2024
Դիտվել է 210 անգամ
27.04.2024
Դիտվել է 204 անգամ
30.04.2024
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster