Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ընտրեք նկարը և իմացեք ձեր հոգեվիճակի մասին

21.12.2017

Նույնիսկ եթե դուք ուժեղ անձնավորություն եք, ապա ձեր հոգեվիճակը կարող է ցանկացած պահի փոխվել։ Դա կարող է կախված լինել աշխատանքից, զգացմունքներից կամ այլ արտաքին գործոններից։

Եթե դուք ցանկանում եք ավելին իմանալ ձեր տրամադրության մասին, ընտրեք նկարներից մեկը․



600x580

Համար 1

Դուք թուլացած եք, հումորով և ուրախ։ Կյանքը տեսնում եք որպես ազատ և սպոնտան լինելու հնարավորություն և ձեզ դուր է գալիս ցանկացած պահը։ Դուք երբևէ լսե՞լ եք «մեկ անգամ են ապրում» արտահայտությունը։ Այս արտահայտությունը հենց ձեր համար է։ Դուք նոր տպավորություններ եք փնտրում, ձեր հետաքրքրությունն անհագ է և չեք վախենում փոփոխություններից։ Նախընտրում եք ռիսկի դիմել և նոր բաներ փորձել, այլ ոչ թե ձեզ զգալ սահմանափակված հանգամանքներով։ Դուք սիրում եք անակնկալներ։

Համար 2

Դուք անկախ եք և չեք սիրում սովորականը։ Դուք միշտ հետևում եք ձեր սեփական ճանապարհին և անտեսում բոլոր սահմանափակումները։ Դուք ունեք ստեղծագործական ունակություններ և ցանկանում եք ձեր գործերը ցույց տալ ընկերներին։ Այնքան եք սիրում ազատությունը, որ դառնում եք անկանխատեսելի։ Դուք ապրում եք ըստ ձեր սեփական գաղափարների և համոզմոնքների։

Համար 3

Դուք շատ զգայուն եք։ Սիրում եք մեդիտացիա անել և մտածել ձեր և շրջապատի մասին։ Տանել չեք կարողանում մակերեսայինը։ Դուք նախընտրում եք մենակ մնալ, քան տանել անիմաստ խոսակցություն։ Ամուր կապեր եք հաստատում ձեր իսկական ընկերների հետ։ Դա բերում է ներքին հանգստություն և լավ առողջություն։ Դուք մենակությունից չեք ձանձրանում։

Համար 4

Դուք բարեգործ եք, հավասարակշիռ և ներդաշնակ։ Նախընտրում եք հասարակը և բնականը, ինչը ուրիշներին օգնում է ձեր կողքին հարմարավետ զգալ։ Դուք բնական եք և վստահության եք արժանի։ Սիրում եք ապահովել ձեր մտերիմների անվտանգությունը։ Նրանք ձեր մեջ սիրող անձնավորություն են տեսնում։ Դուք չեք սիրում կուրորեն հետևել նորաձևությանը, այլ նախընտրում եք պրակտիկ և էլեգանտ հագուստ։

Համար 5

Դուք պրագմատիկ պրոֆեսիոնալ եք և համոզված եք ձեր ունակությունների մեջ։ Կյանքը ձեր մոտ հստակ վերահսկողության տակ է։ Խնդիրները լուծում եք հասարակ, ոչ բարդ լուծումներով։ Դուք իրատես եք, գիտեք ինչպես ճիշտ որոշումներ կայացնել։ Պատասխանատվություն եք կրում աշխատանքի համար, այդ պատճառով ուրիշները վստահում են ձեզ։ Դուք միշտ ավարտին եք հասցնում սկսած գործը։

Համար 6

Դուք սիրում եք աշխարհը, սիրում եք մտորել և չեք սիրում ագրեսիա։ Հեշտությամբ շփվում եք մարդկանց հետ, սակայն միաժամանակ զգուշավոր եք։ Դուք հեշտորեն ընկերանում եք և միաժամանակ վայելում ձեր անկախությունն ու անձնական կյանքի անձեռնմխելիությունը։ Դա ձեզ չի խանգարում ժամանակն անցկացնել ընկերների շրջապատում, սակայն ժամանակ առ ժամանակ ձեզ նույնպես հանգիստ է անհրաժեշտ՝ կյանքի մասին մտորելու համար։ Դուք ունեք սիրելի վայր, որի մասին ոչ ոք չգիտի։ Դուք ներդաշնակության մեջ եք ձեր և շրջապատի հետ։

Համար 7

Դուք դինամիկ եք, ակտիվ և էքստրավերտ։ Սիրում եք ռիսկի դիմել և չեք վախենում պարտականություններից թե աշխատավայրում, թե անձնական կյանքում։ Որոշումները, որոնք դուք կայացնում եք, միշտ չէ, որ բոլորին ուրախացնում են, սակայն ձեր իսկական ընկերները նրանք են, ովքեր միշտ կաջակցեն ձեզ։

Համար 8

Դուք ռոմանտիկ անձնավորություն եք և երազկոտ մարդ՝ զգայուն բնավորությամբ։ Հրաժարվում եք իրերը բացառապես ռացիոնալ տեսանկյունից դիտարկել։ Ձեզ անհրաժեշտ են զգացմունքներ և էմոցիաներ։ Ձեզ համար կարևոր է երազել և երևակայել։ Հետաքրքրված չեք ձեզ շրջապատել այնպիսի մարդկանցով, ովքեր չեն հավատում ռոմանտիզմին և նախընտրում են տրամաբանությունը։ Եթե ինչ-որ բան սահմանափակում է ձեր էմոցիաների դիապազոնը, դուք միանգամից մերժում եք նրան։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10456 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2026 10:29
Աշխարհի նախկին առաջին ռակետ և Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերսկսել է կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք Լոնդոնի WTA 500 մրցաշարի' X սոցիալական ցանցի էջից։ Ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը Լոնդոնի մրցաշարում հանդես կգա զուգախաղում։
02-06-2026 10:20
Մալայզիայի կառավարությունը պաշտոնապես մեկնարկել է թվային անվտանգության լայնածավալ բարեփոխումը՝ օրենսդրորեն արգելելով 16 տարեկանից փոքր միլիոնավոր երեխաների և դեռահասների ունենալ սոցիալական ցանցերի հաշիվներ։ Այսպիսով, երկիրը միացել է այն պետությունների աճող թվին, որոնք փորձում են պաշտպանել անչափահասների հոգեկան առողջությունը առցանց կործանարար ազդեցությունից։
02-06-2026 04:44
Սանկտ Պետերբուրգի թիվ 17 ծննդատնից դուրս են գրվել միաձվանի քառյակները: Փոքրիկները ծնվել են գրեթե երկու ամիս առաջ, և նրանց ծնունդը դարձել է նշանակալի իրադարձություն ոչ միայն ընտանիքի կյանքում, այլև ռուսական բժշկության պատմության մեջ։ Բանն այն է, որ միասեռ միաձվանի  (մոնոխորիոնիկ) քառյակ աշխարհում ծնվում են յուրաքանչյուր 15,5 միլիոն ծնունդից մեկ անգամ, իսկ Ռուսաստանում սա առաջին նման դեպքն է:
02-06-2026 03:38
Նկարչուհի Հիլդա Լին Հելֆենշտեյնը, որը արվեստի աշխարհում հայտնի է Ջերի Գոգոսյան կեղծանվամբ, մայիսի 31-ին մահացել է Բրազիլիայում՝ 40 տարեկան հասակում։ Հելֆենշտեյնի մարմինը հայտնաբերվել է Սան Պաուլոյի «Ռոզվուդ» հյուրանոցի իր սենյակում՝ պլաստիկ վիրաբույժի կողմից, որը, չկարողանալով կապվել նրա հետ հեռախոսով, եկել է ստուգելու։
02-06-2026 02:33
Վալերիա Կաուֆմանը հղի է իր ամուսնուց՝ միլիարդատեր ժառանգորդ Դմիտրի Վարսանոյից: Ռուս մոդելը և Ջարեդ Լետոյի նախկին ընկերուհին լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։ Կաուֆմանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է իր մեծացող փորիկը: «Լավագույն ծննդյան նվերը ճանապարհին է», - լուսանկարը մակագրել է մոդելը, որը մայիսի 30-ին դարձավ 32 տարեկան:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 1329 անգամ
02.06.2026
Դիտվել է 575 անգամ
28.05.2026
Դիտվել է 344 անգամ
29.05.2026
Դիտվել է 316 անգամ
31.05.2026
Դիտվել է 263 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster