Ինչու է նախընտրելի քնել ձախ կողքի վրա
30.11.2017
Քունը մարդու համար կենսական նշանակություն ունի: Այն ազդում է մեր օրգանիզմում տեղի ունեցող բոլոր գործընթացների վրա: Սակայն դա չի նշանակում, որ որքան շատ մենք քնենք, այդքան լավ: Ավելի կարևոր է քնի որակը: Ինչի՞ վրա է ազդում մեր քնելու դիրքը: Այն իր ազդեցությունն է ունենում մաշկի վիճակի, նյութափոխանակություն և, նույնիսկ․ իմունային համակարգի վրա:
Քնի ժամանակ ձեր մարմինը տարբեր դիրքերում է հայտնվում: Ուշադրություն դարձրեք հետևյալ փաստերին՝ մեջքի վրա քնելը խռմփոց է առաջացնում, ինչն իր հերթին դժվարացնում է շնչառությունը։ Վերջինս էլ ավելորդ ծանրաբեռնվածություն է ստեղծում օրգանիզմի համար՝ խոչընդոտելով վերականգնողական գործընթացին: Մեջքի վրա քնելն առաջացնում է ասթմա կամ ապնոե՝ շնչառության կարճատև կանգ: Մեջքի վրայի քունն ազդում է նաև արյան մեջ թթվածնի պարունակության վրա, ավելի ճիշտ՝ դրա պակասի:
Աջ կողքի վրա քնելը հանգեցնում են նյութափոխանակության հետ խնդիրների: Բանն այն է, որ տեղի է ունենում լիմֆատիկ համակարգի աշխատանքի արգելափակում, ինչը և խոչընդոտում է օրգանիզմից վնասակար տոքսինների հեռացմանը:
Ձախ կողքի վրա քնելը չի առաջացնում խնդիրներ և զարգացնում է վերը նշված գործընթացները դրական ուղղությամբ:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ սովորել քնել ձախ կողքի վրա.
Քնեք մահճակալի աջ ծայրին մոտ, որպեսզի ենթագիտակցաբար ձախ կողմն ընտրեք, քանի որ ավելի հարմար է լայն տարածքում քնելը:
Աջ կողմի վրա լուսամփոփը միացրած թողեք, լույսից առաջացած անհարմարավետությունը ձեզ կստիպի թեքվել ձախ կողքի վրա:
Կարող եք նաև մեծ բարձ կամ որևէ այլ իր դնել աջ կողմի վրա, ինչը ձեզ կխանգարի լիարժեք հարմարավետ դիրք գրավել այդ կողքի վրա քնելու համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6119 անգամ
Читать на русском
|