Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Տրամադրությունը բարձրացնելու 9 եղանակ

15.11.2017

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ լավ տրամադրությունը նպաստում է թեթև շփմանը շրջապատող մարդկանց հետ և աշխատանքի գերազանց կատարմանը: Դիտարկենք տրամադրությունը բարձրացնելու հիմնական մեթոդները:

Տրամադրությունը բարձրացնելու հիմնական մեթոդը ձեր զբաղմունքն է: Ընդմիջում արեք գործի ընթացքում և զբաղվեք ձեր համար հետաքրքիր որևէ բանով: Ոչինչ այդպես չի շեղում առօրեականությունից, որքան սիրելի զբաղմունքը: Որոշ ժամանակ անց դուք կզգաք, որ տրամադրությունը բարձրանում է, կյանքի հանդեպ հետաքրքրությունը վերադարձել է: Այս մեթոդը բավականին ուժեղ է և մշտապես աշխատող:

Երկրորդ մեթոդը գնումներն են: Ամենայն հավանականությամբ դուք ձեր աչքի տակ ունեք այնպիսի իրեր, որոնք ցանկանում եք գնել, սակայն չեք արել դա որոշ պատճառներից ելնելով: Վատ տրամադրությունը հենց այն պահն է, երբ պետք է մի կողմ դնել կասկածները և բարձրացնել տրամադրությունը գնումներով:

Գնեք ձեզ սիրած ծաղիկների փունջ, սրճարան այցելեք վայելեք կապուչինո թխվածքով: Համեղ շոկոլադը կամ աղանդը նույնպես դրական կազդեն ձեր հոգեվիճակի վրա: Քաղցրավենիքը բարձրացնում է տրամադրությունը, քանի որ դրանց օգտագործման ժամանակ արտադրվում են էնդորֆիններ՝ երջանկության հորմոններ:

Երրորդ մեթոդը կարաոկե կազմակերպելն է: Ձեր կատարմամբ ուրախ երաժշտությունը կօգնի քշել տխուր մտքերը: Տխուր երաժշտությունն, իհարկե, չի սազի, այն միայն ավելի կտխրեցնի:

Չորրորդ մեթոդը, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը՝ այգում, մաքուր օդին զբոսնելն է:

600x580

Հինգերորդ մեթոդն ամենահասարակն է և ամենահեշտը: Դա հետաքրքիր գիրք կարդալն է: Լավ է, եթե դուք ունեք հումորային որևէ բան, դա անպայման կբարձրացնի ձեր տրամադրությունը: Եվ իհարկե, եթե ձեռքի տակ չկան հումորային գրքեր, օգնության են գալիս ծիծաղելի տեսանյութերը և հումորային նկարները:

Վեցերորդ մեթոդը, պառկելն է: Պարել սիրում են բոլորը: Ուրախ երաժշտությունը և դրա տակ շարժվելը հիանալի տարբերակ է:

Յոթերորդ մեթոդը սիրած ֆիլմը դիտելն է: Սակայն ոչ մելոդրամա կամ քրեական, այլ թեթև ուրախ կատակերգություն:

Ութերորդ մեթոդը ՍՊԱ-սալոն հաճախելն է: Դուք երևի թե ունեք սիրած սպա-ընթացակարգեր և, եթե մինչ այդ դուք խնայում էիք գումարներն, այժմ ժամանակն է չափսոսալ դրանք: Հիշեք, հոգեկան հավասարակշռությունն առողջության կարևոր վիճակներից է:

Իններորդ մեթոդն ամենակարևորն է: Եկեք վերլուծենք ինչու է վատ ձեր տրամադրությունը: Միգուցե դա ուղղակի ընդհանուր հոգնածություն է, իսկ միգուցե ինչ-որ մեկն է թարս նայել: Ամեն դեպքում կարող են շատ «միգուցեներ» լինել: Ընտրեք ձեր համար կարևորները, վերլուծեք, մտածեք ինչպես կարելի է շտկել իրավիճակը և մի կենտրոնացեք: Լավ տրամադրությունն անպայման կվերադառնա:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8335 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Isogy | 09-01-2018 11:02
Люди, дайте совет, мучают боли в суставах, хороший препарат для лечения?

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 20-26-ը 2024 թ․

20.05.2024
Լիալուսինը մայիսի 23-ին է, որն ուղիղ կիսում է շաբաթը: Ըստ այդմ՝ շաբաթվա կեսը խնդրահարույց կլինի, իսկ մյուս կեսը՝ բարենպաստ կենդանակերպի նշանների մեծ մասի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2024 թ․

13.05.2024
Վեներան իր երկնային ուժերի ծաղկման մեջ է, և, հետևաբար, մեզ սպասվում է ռոմանտիկայով ու զգացմունքներով լի շաբաթ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2024 11:14
Բժիշկների հավաստմամբ՝ ցանկացած ֆերմենտացման և խմորման արտադրանք կլինի երիտասարդության երկարացման բանալին, բայց նույնիսկ այստեղ դուք պետք է կարողանաք ընտրել: Այսպիսով, թթու կաղամբը չպետք է պարունակի քացախ և շաքար։ Ամբողջական հացահատիկը (ձավարեղենը) ամեն օր պարտադիր է: Օգտակար է նաև ուտել բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ, թարմ սպիտակ կաղամբ, վարունգ, լոլիկ։ Առողջ սննդակարգի համար անհրաժեշտ են չզտված բուսական յուղեր և թարմ կամ շոգեխաշած մրգեր (օրական 250-350 գ)։ Երիտասարդությունը պահպանելու համար օգտակար է մաքուր ջուր խմել։
20-05-2024 11:07
Տեսողության և աչքի առողջության վրա դրական ազդեցություն ունեցող նյութերից են A, B1, B2, B6, B12, C, P, D և E վիտամինները, ինչպես նաև լյուտեինը, զեաքսանտինը, ցինկը և անտոցիանինը: Վիտամին A-ն իր մաքուր տեսքով հայտնաբերված է ձվի, հյուսիսային սառը ծովերի ձկների, կարագի, լյարդի, կաթի, նեխուրի, մաղադանոսի և վայրի սխտորի մեջ, վառ կարմիր և նարնջագույն գույների բուսական արտադրանքներում' լոլիկ, գազար, ծիրան, խուրմա: B վիտամինները հայտնաբերված են հացահատիկի, մսի, թանձր սերուցքի և բանանի մեջ: Վիտամիններ P և C առկա են ցիտրուսային մրգերի, ազնվամորու, կեռասի, մոշի, խաղողի, սև հաղարջի, մասուրի, բուլղարական պղպեղի, պապրիկայի, կաղամբի, լոլիկի, կարտոֆիլի, կիտրոնների մեջ։
20-05-2024 10:59
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների ներկայացուցիչ Յոստ Քլայնը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում։  Արտիստի փաստաբան Յան-Ակե Ֆելտն ընդգծել է, որ Քլայնը հերքում է, որ սպառնալից ժեստ է արել կին օպերատորի նկատմամբ, ով նկարահանում էր իրեն առանց իր համաձայնության։ Ֆելտն ընդգծել է, որ ռեփերի եւ կազմակերպչի միջեւ պայմանավորվածություն է եղել, որ իր ելքը բեմից չպետք է տեսագրվի։ Սակայն օպերատորը շարունակել է նկարահանումները՝ անտեսելով Քլայնի խնդրանքը, որից հետո երգիչը հրել է տեսախցիկը։
20-05-2024 10:51
Լոնդոնի գիտության թանգարանը հունիսի 2-ին ընդմիշտ կփակի իր «Գաղտնի տուն» պատկերասրահը՝ հնացած կենցաղային գաջեթների 29 տարվա գանձարան՝ վաղ միկրոալիքային վառարաններից մինչև առաջին լվացման զուգարաններ: «Մեր սարքերը հին են, շատ ինտերակտիվ դիսփլեյներ ճիշտ չեն աշխատում, իսկ պահեստամասեր ձեռք բերելը մեզ համար շատ դժվար է։ Պարզ ասած, ժամանակն է փակել պատկերասրահը»,- The Observer-ին ասել է Գիտության թանգարանի գլխավոր համադրող Ջեսիկա Բրեդֆորդը։
20-05-2024 07:22
42-ամյա Սիեննա Միլլերը Կաննի կինոփառատոնի շրջանակներում ներկա է գտնվել ռեժիսոր Քևին Քոսթների «Հորիզոն. ամերիկյան սագա» վեսթերնի պրեմիերային։ Նա կարմիր գորգի վրայով անցել է իր 27-ամյա ընկերոջ՝ Օլի Գրինի և 11-ամյա դստեր՝ Մարլոուի ընկերակցությամբ, ով պարզվել է, որ նրա իրական պատճենն է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2024
Դիտվել է 325 անգամ
15.05.2024
Դիտվել է 252 անգամ
17.05.2024
Դիտվել է 209 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster