Կանայք պետք է տղամարդկանցից շատ քնեն․ հաստատված է պաշտոնապես
03.11.2017
Խոստովանեք քանի՞ անգամ է ձեր սիրելին մեղադրել ձեզ, որ դուք քնել եք ֆիլմի ամենահետաքրքիր հատվածում: Ըստ վիճակագրության հենց կանայք չեն դիմանում և քնում են:
Ամենապարզ կենցաղային բացատրություն այն է, որ մենք շատ բան ենք արել օրվա ընթացքում և սպառվել ենք: Սակայն այժմ գիտնականները գտել մի քանի բացատրություն և խորհուրդ տվել աղջիկներին ավելի երկար քնել:
Պատճառ 1. կանանց ուղեղն ավելի բարդ կառուցվածք ունի
Եթե հավատալ գիտնականների դեռ անցյալ տարի կատարած եզրակացություններին, կանանց ուղեղի նեյրոնային կապերը տղամարդկանց կապերից ավելի բարդ են: Այդ պատճառով մենք բնությունից հակված ենք մեկից շատ խնդիրներ լուծելու և ավելի ճկուն ենք որոշում ընդունելու հարցում: Սակայն այս ամենը բերում է էներգիայի կորստի և քնի ժամերը, որոնք անհրաժեշտ են ուժերի վերականգման համար, անհամաչափելի են տղամարդկանց ծախսածի հետ: Դա չի նշանակում, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի ծույլ են կամ ուշ ըմբռնող: Ուղղակի կանանց անհրաժեշտ է 20 րոպե ավել մնալ անկողնում և դա ապացուցված է:

Պատճառ 2․ կանայք ավելի ուժեղ են տանջվում անքնությունից
Մեկ այլ գիտական եզրակացությունն այն է, որ կանայք ավելի ծանր են տանում անորակ քունը. դառնում են սարսափելի դյուրագրգիռ, մռայլ և դեպրեսիվ: Մյուս բացասական հետևանքն այն է, որ գիշերային վատ հանգիստը կարող է ազդել արյան մակարդելիության վրա և հանգեցնել անոթների խցանման: Տղամարդկանց արյունատար և նյարդային համակարգն այդ առումով ավելի ամուր է և այդքան զգայուն չէ քնի պակասին:

Պատճառ 3․ գիշերային քունն ազդում է ինտելեկտի վրա
Մեկ այլ գիտական փորձարկում ցույց է տվել, որ որքան երկար է կանանց մոտ դանդաղ քնի մեջ ուղեղի ակտիվության ժամանակահատվածը, որը չի ուղեկցվում երազներով, այդքան բարձրանում է նրանց IQ-ն: Իսկ տղամարդկանց մոտ այդպիսի օրինաչափություն չի նկատվել: Այլ խոսքերով, արագ և լավ մտածելու համար անհրաժեշտ է քունը դարձնել կարևոր IQ-ծիսակարգ:

Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9188 անգամ
Читать на русском
|