Միջոց, որը լավացնում է հիշողությունը և նիհարեցնում
31.10.2017
Այս հասարակ և բնական միջոցը լիարժեք սնուցում է ձեր մարմինը, ինչի շնորհիվ վերականգնվում է տեսողությունը և ուղեղի աշխատանքը:
Որքան շատ ժամանակ է անցնում, այդքան շատ ենք մենք գիտակցում, որ մեր մարմինն այլևս չունի այն հատկությունները, ինչ ուներ տարիներ առաջ, այսինքն, մենք սկսում ենք կորցնել ճկությունը և արագ վերականգնումը՝ երիտասարդության երկու բանալիները:
Սակայն տարիքին մեղադրել այդքան էլ ճիշտ չէ, քանի որ, եթե դուք օգտագործում եք կենսունակության համար անհրաժեշտ նյութերը, ապա այսպիսի իրավիճակներ լինել չեն կարող, քանի որ տեսողությունը և հիշողությունը առաջինն են տուժում:
Հիշողության կորուստը ոչ միայն տարիքի նշաններից է, այլև սխալ սննդի: Այդ պատճառով ներկայացնում ենք ձեզ միջոց, որը ոչ միայն կօգնի պահպանել ձեր հիշողությունը, այլև կորցնել ճարպը և ազատվել տոքսիններից: Այն 80 %-ով վերականգնում է հիշողությունը և լավացնում տեսողությունը.
Պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են.
- 2 ճաշի գդալ դարչին - 3 ճաշի գդալ մեղր - 3 կիտրոն - 125 գր ծովաբողկ - 2 սմ կոճապղպեղի արմատ։
Պատրաստման եղանակը.

1. Առաջին հերթին մաքրեք ծովաբողկը, մանրացրեք այն կոճապղպեղի հետ բլենդերում:
2. Այնուհետև կտրատեք կիտրոնը և ավելացրեք խառնուրդի մեջ: Շարունակեք լավ հարել, որովհետև պետք է ստանաք հարթ, համասեռ զանգված:
3. Երբ դա արված է, ավելացրեք մեղրը և դարչինը ու կրկին հարեք:
4. Լցրեք ստացվաշ զանգվածն ապակե բանկայի մեջ:
Օգտագործեք այս հրաշք միջոցը օրը երկու անգամ՝ մեկ թեյի գդալ, մոտավորապես 3 շաբաթ: Այն կլավացնի ձեր առողջությունը: Դուք ոչ միայն կսնուցեք ձեր ուղեղը, այլև կարագացնեք նյութափոխանակությունը և բնական ճանապարհով ճիշտ քաշ ձեռք կբերեք:
Խորհրդակցեք ձեր բժշկի հետ օգտագործելուց առաջ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10025 անգամ
Читать на русском
|