Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

5 արգելք գեղեցիկ կնոջ համար

20.10.2017

Ժամանակակից աշխարհում կանանց համար հայտնվել են ինքնաարտահայտվելու և իր անհատականությունը ցուցադրելու բազմաթիվ միջոցներ: Այն ինչ առաջ համարվում էր անթույլատրելի, այժմ համարվում է գեղեցիկ և նորաձև:

Միաժամանակ ներկայիս գեղեցկուհիների համար գոյություն ունեն մի շարք արգելքներ, որոնք նրանք չպետք է մոռանան: Մեկ անգամ խախտելով դրանցից մեկը, դժվար կլինի վերակենդանանալ շրջապատի աչքերում, առավել ևս, եթե նրանք հակառակ սեռի ներկայացուցիչներն են:

Ահա 5 գլխավոր կանոն, որոնք պետք է իմանան և իրականացնեն աշխարհի բոլոր կանայք, որպեսզի միշտ գրավիչ և սեքսուալ երևան:

Երբեք տանից դուրս մի եկեք կեղտոտ մազերով

Յուրաքանչյուր իրեն հարգող կին պետք է պարտադիր հոգ տանի իր մաքրության և թարմության մասին: Այսօր խանութներում կարելի է գտնել բոլոր հավանական շամպունները, կոնդիցիոներները, սփրեյերը և շիճուկները, որոնք սազում են բոլոր տեսակի մազերի համար: Եթե չկա հնարավորություն օգտագործել ջուր, ապա կարող եք ձեզ խելքի բերել չոր շամպունով:

Ոչ կոկիկ հոնքերը շատ տգեղ են դիտվում կնոջ դեմքին: Կանանց մեծամասնությունը ներկում են թարթիչները, ստվերաներկ են օգտագործում, սակայն շատ հաճախ մոռանում են հոնքերի մասին: Բայց չէ՞ որ հենց հոնքերն են մեր տեսքն ավելի վառ դարձնում: Սակայն այստեղ կարևոր է չափը չանցնել, ամեն ինչ պետք է բնական երևա:

Ոչ թարմ շնչառություն: Եթե դուք չեք կարող օգտագործել մաստակ, ապա ձեռքի տակ պետք է պարտադիր ունենաք բերանի համար նախատեսված հեղուկացրիչով թարմեցուցիչ: Այն այնքան փոքրիկ է, որ հանգիստ տեղ է անում փոքրիկ պայուսակի մեջ: Դրա առավելությունն այն է, որ այն ոչ միայն կթարմացնի շնչառությունը, այլ նաև կվերականգնի բերանի խոռոչի թթվա-ալկալիական հավասարակաշռությունը, ինչը թույլ չի տա կարիեսին զարգանալ ձեր ատամներին:

600x580

Երբեք որևէ տեղ դուրս մի եկեք անփույթ մատնահարդարմամբ: Առավել ևս եթե դուք ներկում եք ձեր եղունգները վառ գույներով, պարտադիր պետք է հետևեք, որպեսզի լաքը հավասարապես պառկի և չպլոկվի: Իհարկե ամեն օրվա համար կարելի է օգտագործել ավելի քիչ նկատվող գույներ:

Անհրաժեշտ է հիշել էպիլյացիայի մասին: Կանանց ոտքերը միշտ գրավում են տղամարդկանց ուշադրությունը, այդ պատճառով շատ կարևոր է հոգ տանել դրանց գեղեցիկ և առողջ տեսքի մասին ամեն օր: Ներկայումս գոյություն ունեն բազմաթիվ տարբերակներ էպիլյացիայի համար: Դուք կարող եք գտնել ձեր համար հարմար տարբերակը և խնամել ձեր ոտքերը:

Եթե պահպանեք այս ոչ բարդ կանոնները, ապա ամեն օր ձեր վրա կզգաք շրջապատի հիացած հայացքը. չէ՞ որ խնամված կինը միշտ հիասքանչ է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9902 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:37
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակչում «Նյու Յորք Նիքսի» հաղթանակից հետո Լոս Անջելեսում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները գնդակահարել են մի շան՝ տիրուհու տոնական ճիչերը շփոթելով հնարավոր պատահարի մասին ազդանշանի հետ, հաղորդում է NBC News-ը։
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 711 անգամ
11.06.2026
Դիտվել է 408 անգամ
16.06.2026
Դիտվել է 239 անգամ
17.06.2026
Դիտվել է 149 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster