Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Նռան 8 օգտակար հատկությունները

14.10.2017

Նուռը «թագավորական պտուղ» է: Դրա հայրենիքն Արևմտյան Ասիան է: Այս պտուղը հայտնվում է աշնանը:

Նռան կարմիր սերմերի քաշը 500-600 գրամ է, իսկ պտղի մեջ կա 613 հատիկ:

Ահա նռան 8 օգտակար հատկությունները.



Դիաբաետի ժամանակ

Նուռը թթվա-քաղցր պտուղ է, ինչի շնորհիվ այն խորհուրդ է տրվում դիաբետով հիվանդներին: Բացի այդ, այն նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Կարգավորում է ճնշումը

Նռան հյութը կարգավորում է զարկերակային ճնշումը: Բարձրացած ճնշումը սկսում է իջնել դրա մեջ պարունակող հակաօքսիդանտների հաշվին, ամրանում են արյունատար անոթները, լավանաում է սրտի աշխատանքը: Բացի այդ՝ նուռը հիանալի միզամուղ է, ինչը նույնպես ազդում է ճնշման իջեցման վրա:

Հեմոգլոբին

Նուռը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը: Այն իր մեջ պարունակում է երկաթ, վիտամին С, որոնք բարձրացնում են արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը և բջջիջները լցնում թթվածնով: Ուտելով ընդամենը մեկ նուռ օրվա առաջին կեսին, դուք կլավացնեք ձեր ախորժակը և ուժերով կլցվեք:

Կանխում է օնկոլոգիական հիվանդությունները

Նուռը կանխում է քաղցկեղային բջջիջների հայտնվելը: Հետազոտությունը ցույց է տվել, որ նռան մեջ պարունակվում են ամինաթթուներ և հակաբորբոքային նյութեր, որոնք կանգնեցնում են քաղցկեղի զարգացումը:

Քաշի նվազում

600x580

Այս հատապտուղը համարվում է ցածր կալորեական: Եթե օրը մեկ անգամ խմեք նռան հյութ, ապա ձեր քաշը նորմայի մեջ կլինի: Նուռը ունակ է բթացնել սովի զգացողությունը: Այդպիսի ազդեցություն այն ունենում է շնորհիվ պոլիֆենոլների, որոնք նվազեցնում են ախորժակը:

Առողջ սիրտ

Նռան մեջ կան հակաօքսիդանտներ, որոնք լավացնում են արյան շրջանառությունը և կանգնեցնում խոլեստերինային բլթիկների զարգացումն անոթների պատերի վրա: Բավական է օրական 200 մլ նռան հյութ՝ առողջ սիրտ ունենալու համար:

Երիտասարդություն

Նուռը կանխում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Իսկ նրա մեջ պարունակող ամինաթթուները դանդաղեցնում են տարիքային փոփոխությունները:

Հորմոնալ հավասարակշռություն

Նռան հատիկերը պարունակում են յուղեր, որոնք օգնում են վերականգնել օրգանիզմում հորմոնալ հավասարակշռությունը: Դրանք նաև հանում են ցավերը դաշտանային ցիկլի ժամանակ, օգնում գլխացավի պարագայում:

Օգտագործեք նռան թարմ պտուղները և առողջ եղեք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9263 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սթրեսը հարվածել է մաշկին. խորհուրդներ՝ դեմքի գեղեցկությունը պահպանելու համար

09.05.2025
Պարզենք, թե ինչպես է մշտական լարվածությունն ազդում արտաքին տեսքի վրա և նման պայմաններում ինչպես պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Մասնագետները նշել են 5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել մինչև ամառ

22.04.2025
Ըստ փորձագետների, կան հսկայական քանակությամբ մթերքներ, որոնք շատ անցանկալի են օգտագործել, եթե ձեր նպատակը նրբագեղ լինելն է: Այնուամենայնիվ, միայն սնունդը չէ, որ առանցքային դեր է խաղում քաշի կորստի գործընթացում։

Ինչու է սեռական հարաբերության բացակայությունը մահացու վտանգավոր

25.03.2025
Գիտությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ սեքսը լավագույն դեղամիջոցն է։

6 սովորություն, որոնք փչացնում են ձեր ոտքերը. անմիջապես հրաժարվեք դրանցից

12.03.2025
Երազու՞մ եք գեղեցիկ, ձիգ ոտքերի մասին: Ներկայացնում ենք, թե ինչպես հասնել ձեր ուզածին: Դա շատ ավելի հեշտ է, քան թվում է:

Ինչ է «ծերունունական ժպիտը» և ով ունի այն ձեռք բերելու հավանականություն

20.02.2025
Ժամանակակից աշխարհում գեղեցիկ ժպիտը հաջողակ մարդու իսկական այցեքարտն է։ Բայց կարո՞ղ է այն այդպիսին մնալ ողջ կյանքի ընթացքում:

Ինչու չի կարելի երեկոյան յուղոտ ուտելիքներ ուտել

28.01.2025
Շատ առասպելներ կան քնելուց առաջ ուտելու մասին, սակայն փաստը մնում է փաստ. ուշ երեկոյան խորտիկները անհամատեղելի են առողջ ապրելակերպի հետ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2025 10:54
60-ամյա Մոնիկա Բելուչին դարձել է պորտուգալական Vogue ամսագրի նոր համարի հերոսուհին։ Իտալացի դերասանուհին զարդարել է ամսագրի երեք շապիկներից մեկը` նվիրված արվեստներին և արհեստներին։ Թիմ Բարթոնի սիրելին լուսանկարահանման համար կեցվածք է ընդունել Ֆրանսիայի Սևր քաղաքի ճենապակու գործարանում՝ Dior-ի, Valentino-ի, Jean Paul Gaultier-ի և Ilona-ի հագուստներով։
13-05-2025 10:42
2025թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում կատարվել է 3032 ամուսնության ակտի գրանցում, 2024թ. հունվար-մարտի՝ 3885-ի համեմատ: Ըստ ԱՎԿ-ի՝ ամուսնությունների թիվը հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22%-ով կամ 853-ով։ 2025թ. 3 ամիսների ընթացքում կատարվել է 1181 ամուսնալուծության ակտի գրանցում։ Նշենք, որ 2024թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 1104 ամուսնալուծություն։
13-05-2025 10:38
Ըստ սննդաբանների՝ ավելորդ կիլոգրամներ չհավաքելու համար չպետք է տարվել «անառողջ» սննդով. այն չպետք է գերազանցի սննդի 20% -ը, անհրաժեշտ է նաև խմել օրական մոտ 2 լիտր ջուր և ուտելը սկսել բանջարեղենից: Սովորաբար մենք կարող ենք մեզ թույլ տալ 20 տոկոս «անառողջ» սնունդ՝ հացաբուլկեղեն, քաղցրավենիք, ճարպային համեղ կերակուր: Այնուամենայնիվ, ավելի լավ է ոչ թե տարվել այդպիսի սնունդով, այլ հնարավորինս կարգավորել սնունդը։
13-05-2025 10:22
Երիտասարդ տարիներին անպտղություն ունեցած կյանայք հակված են հետագայում ավելի հաճախ ենթարկվել սրտանոթային հիվանդությունների զարգացմանը։ Ավելին, ամենաբարձր ռիսկը գրանցվում է 40 տարեկանից փոքր կանանց մոտ։ Նման եզրակացությանն են հանգել Աթենքի ազգային համալսարանի գիտնականները։
13-05-2025 10:11
Նարգիլե ծխելը, տապակած մսի և տաք ըմպելիքների չարաշահումը կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը, նշել են Սիլվեստերի անվան համալիր քաղցկեղի կենտրոնի (ԱՄՆ) մասնագետները։ Քաղցկեղի ամենավտանգավոր գործոններից մեկը մնում է ծխելը, ներառյալ՝ նարգիլեն, որը թյուրիմացաբար համարվում է պակաս վնասակար, քան ծխախոտը։ Նրանք խորհուրդ են տալիս նաև հաճախակի խորոված կամ բարձր ջերմաստիճանում եփած միս չուտել։ Շատ տաք ըմպելիքը ևս առողջության համար վտանգավոր է։ Օրական չորս կամ ավելի բաժակ տաք թեյ կամ սուրճ խմելը կապված է կոկորդի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացման հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.05.2025
Դիտվել է 618 անգամ
08.05.2025
Դիտվել է 577 անգամ
12.05.2025
Դիտվել է 565 անգամ
09.05.2025
Դիտվել է 478 անգամ
10.05.2025
Դիտվել է 267 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster