|
ԽՄԲԱԳՐԻՑ |
|
Լույս աշխարհ եկող ամեն հայը ծնվում է թրծված կավից
24.04.2012
Եղեռնը ծրագրողները լուրջ հաշվարկներ էին արել հայ կնոջ թուլության, անպաշտպանության վրա, բայց իրենց գումարում-հանումն անելիս հաշվի չէին առել, որ գործ ունեն դեռեւս չփորձարկված մեծության հետ... Իրենց տղամարդկանցից զրկված եւ կյանքի ու մահվան ճանապարհը տարբեր ելքերով անցած հայ կանայք կոտորածի առաջին հարվածները կրողն էին: Բայց նաեւ նրանք էին, որ շուրջ երկու միլիոն եղեռնազարկ ազգին շարունակություն, նոր կյանք ապահովեցին:
Մի փշուր հաց, հոգատարության մի վերջին կաթիլ, հույսի, սիրո, հավատի համառ դիմադրում. սրանք էին անզենների զենքերը: Նրանց ցավը, անհուսությունը, անօգնականի աղոթքը, համոզված եմ, օզոնի շերտից էլ պաշտպանիչ էներգետիկ շերտով են պատել մեր համընդհանուր օգտագործման մոլորակը, բարձրացրել նրա իմունիտետը: Երկրորդը չի լինի:
Կրակի մեջ այրվողը երկու ելք ունի՝ կամ մոխրանալ, կամ թրծվել: Եթե Աստված մարդուն կավից ստեղծեց, ապա լույս աշխարհ եկող ամեն հայը ծնվում է թրծված կավից: Ապրիլի 24-ն ինչքան ողբերգությունը հիշելու ու զոհերի հիշատակն անմար պահելու, այնքան էլ մեր անհավանական ուժը ոգեկոչելու օրն է:
Հ.Գ. LN-ում այսօր թարմացումներ չեն լինելու. նոր նյութերի, սիրելի լեդիներ, սպասեք վաղը:
Տ.Մ.
Դիտվել է 5163 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները
09.09.2026 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։
|
|
Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը
14.08.2026 Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։
|
|
 |
|
|
10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում
22.07.2026 Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։
|
|
Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք
25.06.2026 Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:
|
|
 |
|
|
Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը
13.05.2026 Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։
|
|
Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել
27.03.2026 Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|