Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպես են տարբեր զգացմունքներն ազդում մեր մաշկի վրա

02.10.2017

Սիրուց ատելություն ոչ միայն մեկ քայլ է, այլև 100 կնճիռ, տհաճ կարմրություն և ակնե:

Մեր գեղեցկությունը կախված է ոչ միայն ճիշտ ընտրված խնամքի միջոցներից, կլիմայից և սննդակարգից, այլև հոգեկան վիճակից՝ ներքին ներդաշնակությունից և նյարդային կացությունից: Սակայն այնպիսի կարևոր «բաղադրիչ», ինչպիսին են զգացմունքները, հաճախ հաշվի չեն առնվում:

Ժամանակակից աշխարհում գոյություն ունի մի ամբողջ գիտություն՝ հոգեդերմատոլոգիա, որը բացատրում է գիտակցության ու մաշկի միջև սերտ կապը և հետազոտում որոշ շեղումների հոգեբանական պատճառները:

Օրինակ պարզվել է, որ մշտական լարվածությունը կարող է բերել ատոպիկ դերմատիտի, պսորիազի կամ լայնածավալ ակնեի: Սակայն ոչ միայն մշտական սթրեսն է արտացոլվում արտաքինի վրա, այլև, նույնիսկ, կարճաժամկետ էմոցիոնալ բռնկումը: Դա տեղի է ունենում հատուկ հորմոնների շնորհիվ, որոնք օրգանիզմն արտադրում է սիրահարվածության, տխրության, ամաչելու, բարկության պահերին:

Սեր

«Սիրահարված մարդիկ փայլում են ներսից» արտահայտությունն ունի գիտական հիմնավորում: Երջանկության պահին մեր օրգանիզմն արտադրում է երջանկության հորմոն՝ օքսիտոցին: Մի կողմից այն վերականգնում է հյուսվածքները, դրանք լցնում թթվածնով և ունի հակատարիքային ազդեցություն: Մյուս կողմից այն հավասարակշռում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը: Այս համալիր գործողությունն էլ ներսից փայլ է հաղորդում մարդու մաշկին:

Տխրություն

600x580

Տխրելը վնասակար է ոչ միայն մեր հոգու, այլև մարմնի համար: Տխուր և դեպրեսիայի շեմին գտնվող մարդիկ որպես կանոն փակվում են և ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես, նրանք ավելի քիչ են դուրս գալիս մաքուր օդին: Որպես կանոն դա հանգեցնում է վիտամին D-ի պակասի և մաշկը ստանում է մոխրագույն երանգ: Բացի այդ, տխրությունը բացասաբար է ազդում արյունատար անոթների վրա, ինչը բերում է հիվանդագին սփրթնածության: Իսկ հաճախակի արցունքներն աչքերի տակի կապտուկների պատճառ են, ի դեպ, դա նրանց աղի լինելուց է:

Անհանգստություն

Անհանգստության կամ վախի պահերին օրգանիզմն ազատում է նենգ կորտիզոլ: Այս հորմոնի բարձր մակարդակը կարող է հանգեցնել մաշկի հյուսվածքների բորբոքմանը, ինչպես նաև շատացնել ճարպագեղձերի աշխատանքը: Արդյունքում ստանում ենք ակնե: Կորտիզոլը նաև նվազեցնում է կոլագենի արտադրությունը և բնականից չոր մաշկը ավելի շատ է կնճռոտվում:

Սթրես

600x580

Չնայած այս զգացմունքը մոտ է անհանգստությանը և լարվածությանը, սթրեսի ազդեցությունը, որպես կանոն, հավաքական է, իսկ դա նշանակում է, որ հետևանքներն ավելի լուրջ են: Օրինակ՝ աչքերի տակի մուգ շրջանակներն ավելի հաճախ լինում են նյարդային ապրումներ ունեցողների մոտ, քան անքնությունից տառապողների: Բացի այդ, սթրեսը ստիպում է մեզ խոժոռվել: Այս վիճակում գտնվելով մարմինը սկսում է դրան հարմարվել և նախապես արձագանքել՝ պատրաստվելով պատասխան գործողությունների:

Սթրեսի մեկ այլ հետևանք են բշտիկները: Նյարդային ապրումներից մենք սկսում ենք անընդհատ ձեռք տալ մեր դեմքին և հաճախ՝ ոչ լվանալուց հետո, արդյունքում հայտնվում են բշտիկներ, սովորաբար դնչին և այտոսկրերին:

Լավ նորությունն այն է, որ եթե նյարդերը դրական իրավիճակում են, օրինակ, անսպասելի անակնկալից կամ հուզմունքից, ապա մաշկի վրա դրանց ազդեցությունը նույնպես դրական է:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10833 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2026 10:29
Աշխարհի նախկին առաջին ռակետ և Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերսկսել է կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք Լոնդոնի WTA 500 մրցաշարի' X սոցիալական ցանցի էջից։ Ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը Լոնդոնի մրցաշարում հանդես կգա զուգախաղում։
02-06-2026 10:20
Մալայզիայի կառավարությունը պաշտոնապես մեկնարկել է թվային անվտանգության լայնածավալ բարեփոխումը՝ օրենսդրորեն արգելելով 16 տարեկանից փոքր միլիոնավոր երեխաների և դեռահասների ունենալ սոցիալական ցանցերի հաշիվներ։ Այսպիսով, երկիրը միացել է այն պետությունների աճող թվին, որոնք փորձում են պաշտպանել անչափահասների հոգեկան առողջությունը առցանց կործանարար ազդեցությունից։
02-06-2026 04:44
Սանկտ Պետերբուրգի թիվ 17 ծննդատնից դուրս են գրվել միաձվանի քառյակները: Փոքրիկները ծնվել են գրեթե երկու ամիս առաջ, և նրանց ծնունդը դարձել է նշանակալի իրադարձություն ոչ միայն ընտանիքի կյանքում, այլև ռուսական բժշկության պատմության մեջ։ Բանն այն է, որ միասեռ միաձվանի  (մոնոխորիոնիկ) քառյակ աշխարհում ծնվում են յուրաքանչյուր 15,5 միլիոն ծնունդից մեկ անգամ, իսկ Ռուսաստանում սա առաջին նման դեպքն է:
02-06-2026 03:38
Նկարչուհի Հիլդա Լին Հելֆենշտեյնը, որը արվեստի աշխարհում հայտնի է Ջերի Գոգոսյան կեղծանվամբ, մայիսի 31-ին մահացել է Բրազիլիայում՝ 40 տարեկան հասակում։ Հելֆենշտեյնի մարմինը հայտնաբերվել է Սան Պաուլոյի «Ռոզվուդ» հյուրանոցի իր սենյակում՝ պլաստիկ վիրաբույժի կողմից, որը, չկարողանալով կապվել նրա հետ հեռախոսով, եկել է ստուգելու։
02-06-2026 02:33
Վալերիա Կաուֆմանը հղի է իր ամուսնուց՝ միլիարդատեր ժառանգորդ Դմիտրի Վարսանոյից: Ռուս մոդելը և Ջարեդ Լետոյի նախկին ընկերուհին լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։ Կաուֆմանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է իր մեծացող փորիկը: «Լավագույն ծննդյան նվերը ճանապարհին է», - լուսանկարը մակագրել է մոդելը, որը մայիսի 30-ին դարձավ 32 տարեկան:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 1325 անգամ
02.06.2026
Դիտվել է 571 անգամ
28.05.2026
Դիտվել է 344 անգամ
29.05.2026
Դիտվել է 314 անգամ
31.05.2026
Դիտվել է 259 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster