Քրքումը մեղրով
23.08.2017
Քրքումի օգտակարության մասին խոսում են աշխարհի բոլոր բժիշկները:
Քրքումն առավել օգտակար է հիպերտոնիկների համար՝ արյունը ջրիկացնելու և զարկերակային ճնշումը իջեցնելու ունակության շնորհիվ: Այս համեմունքն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, կենսունակ է պահում սիրտ-անոթային համակարգը, կարգավորում աղեստամոքսային համակարգի աշխատանքը և ունի մի շարք այլ օգտակար հատկություններ:
Պարզվում է, այս համեմունքը համարվում է հզոր բնական հակաբիոտիկ: Ի տարբերություն մի շարք սինթետիկ միջոցների, քրքումը չունի ոչ մի կողմնակի ազդեցություն, չի ազդում աղիքների միկրոֆլորայի և նյութափոխանակության վրա:
Քրքումն ունի հիանալի հակաբորբոքային հատկություններ, այն հիանալի հակակոնցերոգեն է և հակաօքսիդանտ: Իսկ մեղրի հետ միասին այն դառնում է հզոր բուժիչ միջոց: Ընդունեք այն մրսացության առաջին նշանների հայտնվելուն պես:
Բնական դեղամիջոց քրքումով և մեղրով

Խառնեք 100 գր մեղր և 1 ճաշի գդալ քրքումի փոշին: Միասեռ զանգվածը տեղավորեք ապակե բանկայի մեջ:
Ինչպես ընդունել.
Օր 1 – 0.5 թեյի գդալ ժամը մեկ
Օր 2 – 0.5 թեյի գդալ 2 ժամը մեկ
Օր 3 – 0.5 թեյի գդալ օրը 3 անգամ:

Փորձեք կուլ չտալ դեղը, այլ պահել բերանում և ծծել: Եթե ձեզ դուր չի գալիս դրա համը, կարող եք այն ավելացնել թեյի կամ գոլ կաթի մեջ:
Շատ օգտակար է համարվում նաև գոլ ջրի և քրքումի խառնուրդը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8423 անգամ
Читать на русском
|