Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչ անուններով են նախընտրում անվանակոչել իրենց երեխաներին հայաստանցի ծնողները 

08.08.2017

Ինչպե՞ս են Հայաստանում փոխվել ծնողների նախապատվությունները վերջին տարիներին։ Վերջերս հրապարակվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նորածինների ամենատարածված անունները։ Ըստ news.am-ի՝ նորածին տղաների շրջանում ամենատարածված անունը Դավիթն է, հաջորդ տեղում Նարեկն ու Տիգրանն են։

Կան օտարերկրյա անուններ, որոնք, ըստ էության, կարելի է ազգային համարել, այնքան են դրանք ընտելացել մեր պատմությանը։ Ասենք հին հրեական Դավիթ անունը։  Մեր հայրենակիցների մոտ այս անունը նախեւառաջ ասոցացվում է միջնադարյան «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի համանուն հերոսի հետ, նաեւ 18-րդ դարի սկզբի ազգային ազատագրական շարժման առաջնորդներից մեկի՝ Դավիթ բեկի անվան հետ։ Հաշվետու կիսամյակում Դավիթ անունով են կոչվել 633 նորածին տղաներ, կամ նրանց ընդհանուր թվի ուղիղ 7 տոկոսը։ 

Տասը տարի առաջ առաջին տեղում հայկական ծագում ունեցող Նարեկ անունն էր, որը հաշվետու կիսամյակում արդեն 2-րդ տեղն է զբաղեցնում։ Երրորդ տեղում է Տիգրան անունը, որը տասը տարում 11-րդ տեղից վերեւ է բարձրացել։ Այդ անունն առավել հայտնի է հայոց   արքա Տիգրան Մեծի շնորհիվ։ Անցած դարում այն համաշխարհային հանրությանը հայտնի դարձավ շախմատի աշխարհի 9-րդ առաջնության գրոսմեյսթեր Տիգրան Պետրոսյանի շնորհիվ։

600x580

Նորածին աղջիկների շրջանում նույնպես առաջատար է աստվածաշնչյան անուն, այս անգամ Նոր կտակարանից՝ Մարիա։ Այս անունով են կոչել 319 նորածին աղջիկների, կամ նրանց ընդհանուր քանակի 4 տոկոսին։ Մարիան աստվածամոր եվրոպականացված անունն է։

Ուշագրավ է, որ այդ նույն անունը, բայց արտասանությամբ արդեն հրեական արմատներին մոտ, Մարիամը, գտնվում է 5-րդ տեղում։ 2-րդ տեղում Նարե անունն է, որը տասը տարի առաջ 13-րդ տեղում էր։ Իսկ ամենատարածված անունների առաջին եռյակը եզրափակում է Մանե անունը։ Այդ անունն էր կրում Սուրբ Հռիիփսիմեի հետ Դիոկլետիան դաժան հռոմեական կայսրից Հայաստան փախած կույսերից մեկը։

Ի դեպ, Հայաստանում լայնորեն տարածված Նունե անունով էր կոչվում սուրբ Հռիփսիմեի հետ Հայաստան փախած մյուս կույսը։ Բայց, ըստ երեւույթին, այդ անվան ժողովրդականությունը վերջին տարիներին մի քիչ նվազել է ու այն չի ընդգրկվել տարածված անունների ցանկում։ 

Մանրանասն՝ այստեղ

Դիտվել է 4953 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1338 անգամ
19.06.2026
Դիտվել է 408 անգամ
23.06.2026
Դիտվել է 254 անգամ
25.06.2026
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster