Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Թեստ. Ընտրեք ծառը և իմացեք ձեր անձի գաղտնիքները

20.06.2017


Ընտրությունը մարդու բացահայտման բանալին է: Նույնիսկ չնայած նրան, որ մենք անգիտակցաբար ենք վարվում:


Ահա նկար, որի վրա պատկերված է 6 ծառ: Ընտրեք դրանցից մեկը և իմացեք ինչ է դա ասում ձեր անձի մասին:


600x580

Ծառ №1. Պատասխանատվություն և հանգստություն

Դուք այն մարդն եք, ով անխտիր իրականացնում է իր պարտականությունները: Դուք գիտեք ինչ է համեստությունը, ինչպես նաև նախաձեռնողականությունը: Դուք ունեք լավ հումորի զգացում, սակայն մշտապես անհանգիստ եք, որ իրավիճակը ձեր շուրջ վատ ընթացք կունենա: Շփման մեջ դուք միջնորդ եք: Սակայն կրակի նման վախենում եք կոնֆրոնտացիայից: Եվ այդ պատճառով նախօրոք փնտրում եք անվտանգ շրջապատ:
Ձեր առջև բարդ խնդիր է. սովորել ընդունել կյանքը այնպիսին, ինչպիսին այն կա: Հիշեք, որ բոլոր իրադարձությունները ունենում են պատճառներ և նպատակ: Սովորեք գտնել դրանք, դա ձեզ պետք կգա:

Ծառ №2. Համագործակցություն և վերլուծություն

Դուք այն մարդկանցից եք, ովքեր ցանկալիին հասնելու համար տքնաջան աշխատում են: Վերլուծությունը, անկեղծությունը, ազնվությունը ձեր ամենաուժեղ գծերից է: Սակայն երբեմն դուք ձեզ վրա չափազանց շատ եք վերցնում, ինչը արտացոլվում է իրավիճակը կառավարելու ձեր ունակության վրա: Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ձեր կյանքը կարգավորեք: Մի վերցրեք ձեր վրա անթիվ խնդիրներ: Սովորեք առաջնահերթություններ դնել և պլանավորել:

Ծառ №3. Ազնվականություն և ինտելեկտ

Դուք անկեղծ եք, զուսպ: Ձեր մոտ առաջին հերթին գալիս են գիտելիքները և գաղափարները: Դուք գիտեք, որ դրանք ունակ են փոխել աշխարհը: Այդ պատճառով հաճախ հայտնագործություններ եք անում և նոր բաներ մտածում: Ձեր համար «մահացու զենքը» շրջապատի անտերբերությունն է: Դա ձեզ տխրեցնում է և դուք չգիտեք ինչպես հաղթահարել դա: Հիշեք հետևյալ երեք ֆունդամենտալ կանոնները, որոնք ձեզ ներքին հանգստություն կպաճառեն՝ ապրեք, տվեք ուրիշներին ապրել, մի դատեք:

Ծառ №4. Զգացմունքներ և ստեղծագործություն

Դուք հաճելի և արտիստիկ անձնավորություն եք, որը աշխարհին հետաքրքրասիրությամբ է նայում: Զգում եք գեղեցկությունը, գիտեք ինչ է անձնական տարածքը և կարողանում եք կարեկցել: Շատ հաճախ դուք ընտրում եք ինքնավարություն և հրաժարվում ինչ-որ բանին ուղիղ մասնակցությունից: Դուք նաև չափազանցնելու և կամակորություն անելու հատկություններ ունեք:

Ձեր առջև խնդիր է դրված սովորել լինել հանդուրժող և ընդունել տարաձայնությունները:

Ծառ №5. Ծանր աշխատանք և արդյունավետություն

Դուք ակտիվ, վճռական, աշխատասեր և նպատակասլաց անձնավորություն եք: Ինչ-որ բանի հասնելու ցանկության դեպքում դուք համառորեն գնում եք դեպի դրված նպատակը, վստահորեն հաղթահարելով խոչընդոտները: Որքան էլ պարադոքսալ է, սակայն դա կարող է ձեզ վնասել: Դուք շատ եք աշխատում, չեք հանգստանում, կուտակում եք ֆիզիկական և մտավոր հոգնածություն:

Զարգացումը և ձեռքբերումները կարևոր են, սակայն առողջությունը և հարազատ մարդիկ ավելի կարևոր են: Հանգստացեք, սիրելիների հետ ավելի շատ ժամանակ անցկացրեք: Դա կբարձրացնի ձեր կյանքի որակը:

Ծառ №6. Երևակայություն և հստակություն

Դուք ձեզ լցնում եք նպատակներով և երազանքներով: Մշտապես պատկերացնում եք, թե ինչպես եք կյանքի կոչում մտացվածը և իսկապես անթերի շարժվում եք պլանով: Դուք հասել եք մեծ հաջողությունների: Ընդամենը մի քիչ ազատություն և անմիջականություն ավելացնելով՝ կլավացնեք ձեր կյանքը: Հիշեք, նույնիսկ ամենլուրջ խնդիրները կարելի է լուծել ժպիտով:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12937 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1222 անգամ
21.10.2026
Դիտվել է 371 անգամ
20.10.2026
Դիտվել է 353 անգամ
22.10.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster