Երևանի տարբեր բրենդային խանութների տեսականին՝ մեկ հարթակում
07.06.2017
Համացանցում օրեցօր ավելանում է ինտերնետ խանութների և օնլայն վաճառքի հարթակների թիվը։ Իր գործունեությունը բավականին ակտիվ է մեկնարկել www.koshikner.am կայքը:
Ի՞նչը հանգեցրեց ևս մեկ ինտերնետային խանութ ստեղծելու գաղափարին, ի՞նչ բարդություններ են հանդիպում օնլայն վաճառ կազմակերպելիս և որքանո՞վ են հաղթահարելի դրանք։ Այս և համանման հարցերի շուրջ է www.ladynews.am-ի հարցազրույցը կայքի հիմնադիր-տնօրեն Ալբերտ Հովհաննիսյանի հետ։
- Ինչո՞ւ պետք է օգտատերը նախընտրի գնումներ կատարել հենց ձեր կայքի միջոցով։
- Մեր կայքն իր յուրահատկությունն ունի: Այն կոշիկների կենտրոնացված համակարգ է, որը ներկայացնում է Երևանի տարբեր բրենդային խանութների տեսականին մեկ հարթակի վրա: Կայքի օգնությամբ այցելուն կարող է ծանոթանալ մայրաքաղաքի տարբեր խանութների տեսականիներին և պատվիրել մոդելների առաքում ցանկացած հասցեով, կամ ամրագրում կատարել խանութում՝ 24 ժամով:
Կայքում առկա մոդելներից յուրաքանչյուրը նկարահանված է 360° պտտվող տեսադաշտով: Առկա խելացի ֆիլտրերը թույլ են տալիս փնտրել կոշիկը միարժամանակ տարբեր խանութներից՝ ըստ տեսակի, ապրանքանիշի, գնի, գույնի, չափսի, արտաքին ու ներքին նյութի, ներբանի: Ի դեպ, տեղեկատվությունը շարունակաբար թարմացվում է օնլայն ծրագրի միջոցով՝ բոլոր խանութների հետ:
- Ասացիք, որ առաքում եք ապահովում: Իսկ ի՞նչ կլինի, եթե իրականում մոդելը պատվիրատուին դուր չգա կամ ոտքին անհարմար լինի:
- Այդ դեպքում ապրանքը հետ է վերադարձվում: Մեր կայքի ծառայությունների մեջ է մտնում մոդելի հետ վերադարձը: Առաքիչը սպասում է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կոշիկները փորձելու համար: Հաճախորդը վճարում է միայն այն դեպքում, երբ լիարժեք գոհ է ապրանքից: Գոհ չլինելու դեպքում հաճախորդը վճարում է միայն առաքման վճարը՝ 500 դրամ Երևանի տարածքում:
- Իսկ հնարավո՞ր է պատվիրել մի քանի չափս կամ մոդել՝ տեղում փորձելու և որոշելու համար:
-Այո: Մենք առաքում ենք մի քանի չափս և մոդել, նույնիսկ՝ տարբեր խանութներից, որպեսզի հաճախորդը լիարժեք հնարավորություն ունենա ճիշտ որոշում կայացնելու: Ի դեպ, մի քանի խանութից պատվիրելու դեպքում առաքման վճարը մնում է նույնը՝ 500 դրամ: Առաքումն իրականացվում է 1-ից 2 ժամվա ընթացքում և գործում է ամեն օր, մինչև ժամը 22:00.
- Այդ դեպքում ի՞նչ է տալիս «Ամրագրման» ծառայությունը:
- Այն հաճախորդները, ովքեր նախընտրում են այցելել խանութ-սրահ, կարող են առաքման փոխարեն պատվիրել մոդելի «Ամրագրում» խանութում: Մենք այն 24 ժամով ամրագրում ենք հաճախորդի անունով, ինչը նշանակում է, որ տվյալ մոդելները և չափսերը չեն վաճառվի, քանի դեռ հաճախորդը չի այցելել խանութ: Ի դեպ, ամրագրումն անվճար է, և նույնպես գնում կատարել չի պարտադրում:
- Ովքե՞ր են Ձեր կայքի հիմնական այցելուները:
- Կայքը շատ հարմար է բոլոր նրանց համար, ովքեր շաբաթական 5-6 օր աշխատում են և չեն կարողանում կամ չեն ցանկանում ժամանակ տրամադրել ու այցելել տարբեր խանութներ՝ նախ շրջելու և ծանոթանալու տեսականիներին, ապա նորից այցելելու և գնելու իրենց հարմար կոշիկը:
Այժմ պատվերների մոտ 70% տոկոսն առաքում ենք տարբեր աշխատավայրեր՝ սկսած պետական և մասնավոր հիմնարկներից, մինչև սննդի ու ժամանցի հաստատություններ, գեղեցկության սրահներ, նույնիսկ՝ հագուստի և կոշիկի խանութներ:
Կայքը հարմար է նաև թե ծնողներին՝ իրենց երեխաներին կոշիկ ընտրելու համար, թե տարեց մարդկանց՝ գնումներ իրականացնելու դեպքում:
- Ի՞նչ բարդությունների եք հանդիպում օնլայն վաճառք կազմակերպելիս և որքանո՞վ են հաղթահարելի դրանք։
- Գլխավոր բարդությունը առկա այն կարծրատիպն է, որ կոշիկը օնլայն գնելը անհնար է: Ի դեպ, Մենք համարում ենք, որ առանց կոշիկը փոձելու՝ օնլայն գնումը, իրոք, շատ բարդ է և ոչ բոլոր գնումները հաջողակ կավարտվեն: Սակայն մեր կայքի միջոցով պատվեր ձևակերպելիս հաճախորդը փաստացի գնում չի կատարում, մինչև որ չի փորձում կոշիկներն ոտքերի վրա, իր իսկ ցանկացած վայրում: Դա իրականացնելու համար Մենք ինքներս ենք առաջարկում մի քանի չափսի առաքում՝ նույնիսկ, եթե հաճախորդը ցանկացել է միայն մեկ չափս: Այս հնարավորության դեպքում, օնլայն ընտրությունը և առաքման պատվերը ոչ մի ռիսկ չեն պարունակում, և խնայում են շատ ժամանակ ու նյարդեր:
- www.koshikner.am կայքի ինչ հետագա զարգացումներ կարող ենք ակնկալել մոտ ապագայում:
Այժմ ամբողջ թիմով աշխատանքներ ենք տանում ՀՀ բոլոր մարզերով առաքում իրականացնելու ուղղությամբ, և շատ շուտով կառաջարկենք նաև այդ տարբերակը՝ իհարկե փորձելու և հետ վերադարձնելու հնարավորությամբ: Շուտով կայքում կավելացնենք նաև «Աքսեսուարներ» բաժինը՝ ընդլայնելով տեսականին պայուսակներով, դրամապանակներով, գոտիներով և այլ պարագաներով:
Դիտվել է 12056 անգամ
|