Հակացելյուլիտային յուղ` մերսման համար
20.04.2017
Ցելյուլիտը կանանց մարմնի վտանգավոր թշնամին է: Ծովափնյա սեզոնին ընդառաջ կանայք մտնում են «նարնջե կեղևի» հետ պայքարի մեջ:
Սպորտ, դիետաներ, սալոնային ընթացակարգեր... հաղթանակը հեշտությամբ չի տրվում: Սակայն գոյություն ունի արդյունավետ միջոց` հակացելյուլիտային յուղ մերսման համար:
Իմանալով յուրաքանչյուր բաղադրիչի առավելությունները անհրաժեշտ քանակում, դուք կարող եք ինքուրույն պատրաստել հակացելյուլիտային յուղ:
Անհատական միջոցն ունի հարթեցնող, ճարպը այրող և սնուցող հատկություններ: Դրա օգնությամբ կանոնավոր մերսումը թույլ կտա ոչ միայն լուծել խնդիրը, այլև մաշկը դարձնել խոնավեցրած, ձիգ և առողջ:
Ինչ վերաբերվում է եթերային յուղերին, ապա դրանցից կարելի է օգտագործել 5-ը: Ուշադրություն դարձրեք նարնջի (գրեյփֆրուտի, կիտրոնի, մանդարինի), հազրեվարդի, գիհի, մեխակի, մշկընկույզի յուղերի վրա:
Եթերային յուղերը բարձր խտություն ունեցող նյութեր են այդ պատճառով չափաբաժինը պետք է զգուշորեն ընտրել:
Ահա ամենահայտնի և արդյունավետ յուղերը, որոնք հիանալի հիմք կդառնան ձեր տնային հակացելյուլիտային միջոցի համար.
Երիժնակի յուղ
Այն ոչ միայն բուժիչ է մազերի համար, այլ նաև մարմնի: Բաղադրության մեջ մտնում է պալմիտինային թթու, որը խթանում է արյան շրջանառությունը, մաշկի սնուցումը, ինչպես նաև օրգանիզմում մետաբոլիկ գործընթացները:
Չիչխանի յուղը համապատասխանում է յուրաքանչյուր տիպի մաշկի համար: Այն մաքրում է ավելորդ յուղերից, կեղտոտություններից, խոնավեցնում է, սնուցում և փափկացնում մաշկը:
Ցելյուլիտի հետ պայքարում մեծ դեր է խաղում նշի յուղը, որը իր մեջ պարունակում է վիտամիններ E և F, որոնք պատասխանատու են ճարպերի այրման, արյան միկրոշրջանառության և ծակոտիների նեղացման համար:
Կակաոյի յուղը նույնպես հիանալի միջոց է ցելյուլիտի դեմ պայքարի համար: Այն ոչ միայն արագորեն ներթափանցում է մաշկի տակի շերտեր և քայքայում ճարպային հյուսվածքները, այլ նաև դանդաղեցնում ծերանալու գործընթացները:
Բաղադրատոմս
10 գր հիմքին ավելացրեք 5-7 կաթիլ եթերային յուղ և խառնեք ստացված զանգվածը: Հիշեք, տնային հակացելյուլիտային մերսման տևողությունը 15 րոպե է՝ ամեն հատվածի համար: Խորհուրդ է տրվում կրկնել ընթացակարգը շաբաթը 2-3 անգամ երկու ամսվա ընթացքում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6460 անգամ
Читать на русском
|