Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Այս կենդանակերպի նշաններին մեծ հաջողություն է սպասում 2017-ին

29.11.2016

Ըստ ռուս աստղաբանների հաջողությունը ոչ բոլոր կենդանակերպի նշաններին է սպասում, չնայած ոչ մեկին էլ ծանր ապրումներ չի սպասվում, իսկ երջանկությունը և հաջողությունը անձնական կյանքում կկիսեն բոլորը:

Այս տարին խոստանում է լինել շատ հաջողակ, հանգիստ և բարենպաստ: Յուրաքանչյուրը կգտնի այն, ինչ փնտրում է: Երկար մութ գիշերվանից հետո Կրակե Աքլորը ծուղրույով կավետի նոր արև: Սակայն ոմանց բախտը ավելի կբերի:

Առաջին հերթին դրանք են Ջրհոսները, Կշեռքները, Խոյերը, Երկվորյակները և Առյուծները:

Հենց այս կենդանակերպերի տակ ծնվածներին գրեթե ամեն ինչ կհաջողվի, ամեն խնդիր, ամեն դժվարություն նրանք հեշտությամբ կհաղթահարեն առանց խնդիրների և հետևանքների: Իհարկե, նրանց ճանապարհին անախորժություններ և անհանգստություններ կլինեն, սակայն նրանք հեշտությամբ դրանք կհաղթահարեն:

Արժե նկատել, որ այս տարի շատերի մոտ արմատապես կփոխվի վերաբերմունքը կատարվող իրադարձությունների հանդեպ, իսկ առաջին հերթին իրենց և իրենց շրջապատի: Հավանաբար, նրանք կնկատեն իրենց շուրջ այն մարդկանց, ում համար իրենք, իրոք, թանկ են և ըստ արժանվույն կգնահատեն այդ հոգատարությունը և սերը: Հենց սեփական ուժերի հանդեպ վստահությունն ու մտերիմների աջակցությունը կօգնեն այս կենդանակերպի նշաններին հավատալ հաջողությանը:

Երկրորդ հերթին՝ Ցուլերը, Խեցգետինները և Այծեղջյուրները

600x580

Հենց այս մարդիկ կարող են ավելի քիչ անհանգստանալ և ամեն ինչ սրտին մոտ չընդունել: Չնայած նրան, որ այս տարի հաջողությունը և բախտը փոքր-ինչ թեքվել են նրանցից, չարժե խնդիրներ փնտրել և դառնալ տարբեր քաշքշուքների մասնակից: Այդ պատճառով պետք է ամեն ինչ լավ կշռել և մտածել, մինչև ինչ-որ քայլ անելը, մասնավորապես, օրինակ, նոր ծանոթություն հաստատելը, որը կարող է ճակատագրական դառնալ:

Բացի այդ աստղաբանները նաև խորհուրդ չեն տալիս դեմ կանգնել և խոչընդոտել շատ իրադարձությունների: Ինչ վերաբերում է, օրինակ, Խեցգետիններին, նրանք նախընտրելի է լավ հետազոտեն իրենց ներքուստ և գտնեն այն ցանկալին և բաղձալին, որոնց կցանկանային ունենալ և հասնել: Այլ խոսքերով, նրանց շատ անհրաժեշտ է նպատակներ դնել իրենց առջև և ձգտել դրանց իրականացմանը, քանի որ գալիք տարին նպաստելու է նրանց բոլոր ցանկությունների իրականացմանը:

Ինչ վերաբերում է Ցուլերին, ապա պետք է նշել, որ նրանք վերջնականապես կծուլանան, իսկ Աքլորը չի սիրում մարդկանց, ովքեր սովոր են ապրել պատրաստի ամեն ինչի վրա․ այդ պատճառով նրանց խնդիրներ և անակնկալներ է մատուցելու՝ ինչ-որ կերպ առույգացնելու և գործել ստիպելու համար:

Երրորդ հերթին՝ Աղեղնավորներ, Ձկներ, Կարիճներ և Կույսեր

600x580

Անձնականում այս նշաններին սպասում է համառ պայքար երջանկության համար: Հենց այս պայքարի ընթացքում շատերը կհավատան իրենց ուժերին և հնարավորությանը՝ անել որևէ բան ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության և խորհուրդների, իսկ դա նրանց համար շատ բան է նշանակում:

Այս նշանները նույնպես կարող են հավատալ իրենց ուժերին, հաջողությանը, նպատակների իրականացմանը, եթե, իհարկե, բավականաչափ ուժ և ջանք ներդնեն: Հիշեք, Աքլորը բարյացակամ է այն նշանների հանդեպ, որոնք չեն նստում տեղում ձեռքերը ծալած, այլ գործում են, նշանակություն չկա վերաբերում է դա աշխատանքին, ընտանեկան բարորությանը, թե սիրուն:

Բացի այդ, այս կենդանակերպերի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում ավելի դրական մտածել, քանի որ նրանց մոտ ամեն մտացածը շատ շուտ նյութականանում է, հետևաբար պետք չէ վատ բաներ մտածել, պետք է դրական տրամադրվել, եթե, իհարկե, ցանկանում եք հասնել հաջողության:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 20204 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1222 անգամ
21.10.2026
Դիտվել է 371 անգամ
20.10.2026
Դիտվել է 355 անգամ
22.10.2026
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster