Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

5 «ամենաբարդ» կենդանակերպի նշանները

15.11.2016

Մենք բոլորս տարբեր ենք, և հասկանալի է, որ ամեն կենդանակերպի նշան ունի իր առավելությունները և թերությունները: Ճիշտ է, ոմանց մոտ դրանք գրեթե աննկատ են, իսկ մնացածներին բավականին բարդ է սանձել իրենց ծանր բնավորությունը:

Տասներկու կենդանակերպի նշանների միջից աստղաբաններն առանձնացնում են 5 իրականում ամենաբարդ բնավորություն ունեցողներին: Նրանց հեշտ չէ լավ հարաբերություններ հաստատել շրջապատի հետ, ընկերներ ձեռք բերել և ընտանիք կազմել: Իսկ նրանցից ոմանք ուղղակի «բռնկվում» են տեղում: Եվ այսպես, ովքեր են նրանք:

5-րդ հորիզոնական՝ Այծեղջյուր

600x580

Այս կենդանակերպի տակ ծնվածները բարդ են շփման մեջ: Համառությունը նրանց երկրորդ անունն է: Նրանք երբեք չեն անի այն, ինչ չեն ցանկանում: Այծեղջյուրները հազվադեպ են հարգանքով վերաբերվում ինչ-որ մեկին, այդ պատճառով նրանց շփման շրջանակը միշտ սահմանափակ է: Այծեղջյուրները չեն սիրում ձանձրանալ, այդ պատճառով  իրենց միշտ շրջապատում են ուժեղ մարդկանցով: Եթե դուք սիրահարվել եք այս կենդանակերպի տակ ծնվածին, ձեզ անհրաժեշտ կլինի ծով համբերություն:

4-րդ հորիզոնական՝ Ջրհոս

600x580

Ջրհոսները շատ առանձնահատուկ են շփման մեջ: Միայն իրենց կարծիքն են գնահատում: Նրանք հեշտությամբ կարող են մեղադրել ինչ-որ մեկին, որպեսզի իրենց արդարացնեն: Ջրհոսները  նպատակասլաց են, սակայն տեղ-տեղ դաժան: Առանձնանում են հատուկ խելքով, սակայն հաճախ զգացմունքները վեր են բարձրանում ու նրանք սկսում են լքել ավելի շուտ ընտրված ճիշտ ուղին:

3-րդ հորիզոնական` Երկվորյակ

600x580

Երկվորյակներին ինչ-որ մեկը մշտապես ինչ-որ տեղ է քաշում: Նրանց հեշտ չէ տեղում նստել: Վառ, շատախոս և քմահաճ են: Կրիտիկական պահերին նրանք հագնում են անտարբերության կամ նույնիսկ դաժանության դիմակը և լքում առանց որևէ բան ասելու: Շրջապատի կարծիքը Երկվորյակների համար դատարկ ձայն է: Նրանք ունեն իրենց երևակայության աշխարհը: Նենգ են: Թվում է բացահայտել եք նրանց, և հանկարծ պարզվում է, որ դուք կրկին պարտվել եք: Շախ և մատ:

2-րդ հորիզոնական՝ Ցուլ

600x580

Ցուլերը չափազանց բռնկվող անձնավորություններ են: Նրանք ունակ են 15 վայրկյանում քանդել այն, ինչ տարիներով են կառուցել և դա վերաբերվում է ոչ միայն աշխատանքային նախագծերին այլև հարաբերություններին: Նրանք միշտ ճիշտ են․ եթե ճիշտ չեն, ուրեմն դուք ուղղակի պարտավոր եք ընդունել, որ նրանք ճիշտ են: Այդպիսի հասարակ կանոն կա նրանց կյանքում: Եթե դուք սիրահարվել եք այս կենդանակերպի նշանի ներկայացուցչին, ուրեմն իմացեք՝ երկու օրից ավելի հանգիստ չեք ունենա, իսկ կրակը մշտապես կբոցավառվի: Կրքերը միշտ կեռան ձեր ընտանիքում:

1-ին հորիզոնական՝ Կարիճ

600x580

Կարիճներն ամենաչարն են կենդանակերպերի աշխարհում: Միշտ հասնում են նրան, ինչ ցանկանում են: Նրանց համար չկա ոչ մի անհնար բան: Ունեն շատ դաժան վերաբերմունք աշխարհի նկատմամբ, սուպեր էգո և վրեժխնդիր են: Նրանց համար մարդիկ իրենց սեփականությունն են, այդ պատճառով, եթե դուք ընկել եք նրանց թակարդը, ապա մշտապես մնալու եք ստրկության մեջ: Այս կենդանակերպի նշանի ներկայացուցչի հետ ամեն տեսակի հարաբերություն սպառնում է ունենալ ծանր հետևանքներ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13315 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2026 10:29
Աշխարհի նախկին առաջին ռակետ և Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերսկսել է կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք Լոնդոնի WTA 500 մրցաշարի' X սոցիալական ցանցի էջից։ Ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը Լոնդոնի մրցաշարում հանդես կգա զուգախաղում։
02-06-2026 10:20
Մալայզիայի կառավարությունը պաշտոնապես մեկնարկել է թվային անվտանգության լայնածավալ բարեփոխումը՝ օրենսդրորեն արգելելով 16 տարեկանից փոքր միլիոնավոր երեխաների և դեռահասների ունենալ սոցիալական ցանցերի հաշիվներ։ Այսպիսով, երկիրը միացել է այն պետությունների աճող թվին, որոնք փորձում են պաշտպանել անչափահասների հոգեկան առողջությունը առցանց կործանարար ազդեցությունից։
02-06-2026 04:44
Սանկտ Պետերբուրգի թիվ 17 ծննդատնից դուրս են գրվել միաձվանի քառյակները: Փոքրիկները ծնվել են գրեթե երկու ամիս առաջ, և նրանց ծնունդը դարձել է նշանակալի իրադարձություն ոչ միայն ընտանիքի կյանքում, այլև ռուսական բժշկության պատմության մեջ։ Բանն այն է, որ միասեռ միաձվանի  (մոնոխորիոնիկ) քառյակ աշխարհում ծնվում են յուրաքանչյուր 15,5 միլիոն ծնունդից մեկ անգամ, իսկ Ռուսաստանում սա առաջին նման դեպքն է:
02-06-2026 03:38
Նկարչուհի Հիլդա Լին Հելֆենշտեյնը, որը արվեստի աշխարհում հայտնի է Ջերի Գոգոսյան կեղծանվամբ, մայիսի 31-ին մահացել է Բրազիլիայում՝ 40 տարեկան հասակում։ Հելֆենշտեյնի մարմինը հայտնաբերվել է Սան Պաուլոյի «Ռոզվուդ» հյուրանոցի իր սենյակում՝ պլաստիկ վիրաբույժի կողմից, որը, չկարողանալով կապվել նրա հետ հեռախոսով, եկել է ստուգելու։
02-06-2026 02:33
Վալերիա Կաուֆմանը հղի է իր ամուսնուց՝ միլիարդատեր ժառանգորդ Դմիտրի Վարսանոյից: Ռուս մոդելը և Ջարեդ Լետոյի նախկին ընկերուհին լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։ Կաուֆմանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է իր մեծացող փորիկը: «Լավագույն ծննդյան նվերը ճանապարհին է», - լուսանկարը մակագրել է մոդելը, որը մայիսի 30-ին դարձավ 32 տարեկան:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 1339 անգամ
02.06.2026
Դիտվել է 595 անգամ
29.05.2026
Դիտվել է 322 անգամ
31.05.2026
Դիտվել է 269 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster