Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Պտուղը հասունացել էր՝ քաղվելու համար…

01.10.2016

Երբ աչուկներս բացեցի ու կանաչ սաղարթի մերթընդմերթ բացվածքներից նշմարեցի արևի դեղնակարմիր շողը, հասակցա, որ Ծաղիկ լինելը մեծագույն հրաշքն է ու երջանկությունը: Եվ ամեն լուսաբացի անհամբեր սպասում էի ցանկալի շողիկին, որի ջերմությունից այնքան էի արբենում, որ ունեցածս ողջ բույրը ցանում էի շուրջբոլորս` ամենքին-ամենքին:

Ու մի օր եկավ նա՝ Մեղուն: Ամրակազմ ոտքերով այնպես ուժգին գրկեց թերթիկներս, որ քիչ մնաց թերթաթափ լինեի: Կանգնեց ու առանց հարց ու փորձ անելու սրածայր կնճիթը մխրճեց վարսանդիս մեջ: Գլխապտույտ ունեցա: Անսպասելիությունից ու անփորձությունից քիչ մնաց ուշագնաց լինեի: Չհասցրեցի անգամ հարցնել. «Իսկ քեզ ո՞վ թույլ տվեց»: Միայն մշուշոտ զգում էի, թե ինչպես է նեկտարս հորդում, ու ինչ ագահությամբ էր նա կլանում անուշահամ փոշին…

Զրնգուն տզզոցից բացի նա այդպես էլ ոչ մի բառ չարտաբերեց: Զգացի միայն, որ հեռանալիս մի հայացք գցեց վրաս, որը լի էր անհատակ երախտագիտությամբ…

Մեղվի հետ հանդիպումը գլխիվայր շրջեց կյանքս: Լուսաբացի արևային շողը, առավոտյան ցողիկը, երեկոյան հովիկն այլևս այն բերկրանքն ու ցնծությունը չէին հաղորդում: Մեջս անորոշ մի տագնապ կար, իսկ Մեղվի պատկերը հանգիստ չէր տալիս: Նրա եղբայրներից շատերն էին մոտենում ծառին, սակայն նրանց բզզոցն իմ քույրերի համար էր և ոչ երբեք`իմ:

Օրեցօր թերթիկներս ուռչում էին, հետո կամաց-կամաց սկսեցին թորշնել: Ժամանակի հետ ես էլ կլորիկացա, մի փոքր ծանրացա: Ու մեծ էր իմ բերկրանքը, երբ Մայր-ծառն ինձ ասաց, որ ես մեծ առաքելություն ունեմ. իմ մեջ հասունանում էր Պտուղը:

Ինչ մեծ պարգև: Ինչ գերագույն հաճույք` խնամել ու հոգ տանել մեծացող Պտղի նկատմամբ: Հիմա արդեն իմ ողջ էությունը լեցուն էր նրանով: Ընկալածս արեգանակնային ողջ լույսն ու ջերմությունը, վաղորդյան ցողից ու կարկաչուն ջրից ստացած կենսաուժը հոգատարությամբ փոխանցում էի նրան: Իսկ չարաճճի քամուն սիրաշահում, համոզում էի, որ շրջանցի մեզ՝ հեռու վանելով անակնկալները:

Պտուղս մեծանում էր ժամ՝ ժամի: Ու մի գեղեցիկ օր սկսեց նոր գույներ ու երանգներ ստանալ: Եկել էր նրա հասունացման շրջանը…

Տեսնել էր պետք, թե ինչ հրաշք տեսք ուներ նա, երբ լիովին հասունացավ` առողջ, սահուն ուրվագծեր ու կլորություն, կարմրաշաղախ փայլ, իսկ ծորուն բույրը պատել էր ողջ մերձակայքը: Ասում են, այն ինչ-որ տեղ հիշեցնում էր իմ ծաղկային հոտը:

Վրա հասավ հրաժեշտի պահը: Պտուղը լիովին հասունացել էր ու եկել էր Ծառին լքելու ժամանակը: Բաժանումն անցավ չեղավ: Խելակորուս քամին, այնուամենայնիվ, իրենն արեց. իր գիրկն առավ նրան, միառժամանակ պտտեցրեց, խաղաց հետն ու պոկեց ծառից՝ գցելով ցողաթաթախ խոտերի մեջ:

Կարծես ամեն ինչ բնական ու նախասահմանվածի պես եղավ: Սակայն մի մոխրագույն թախիծ պարուրեց ու այդպես էլ չհեռացավ…Այդուհանդրձ, Պտուղը հասունացել էր՝ քաղվելու համար…

600x580

Անուշ Ավանյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4687 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1057 անգամ
20.10.2026
Դիտվել է 261 անգամ
21.10.2026
Դիտվել է 209 անգամ
22.10.2026
Դիտվել է 143 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster