Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Շոկոլադի օգտակար հատկությունները

20.09.2016

Շոկոլադը ոչ միայն շատ համեղ է, այն նաև լավացնում է մեր օրգանիզմի ընդհանուր վիճակը: Կակաոյի հատիկները մաքրագույն սուպեր մթերք են, որոնք պարունակում են օգտակար բուսական նյութեր և հակաօքսիդանտներ:

Սև շոկոլադի պարբերական օգտագործումը կապահովի ձեզ ուժի և էներգիայի մշտական հոսքով: Կարևոր է հիշել, որ կակաոյի քանակը սև շոկոլադի մեջ պետք է գերազանցի 70%:

Շոկոլադի օգտակար հատկությունները.

Շոկոլադը օգնում է նիհարել: Սև շոկոլադը ոչ միայն հագեցածության զգացողություն է հաղորդում, այն նաև քչացնում է քաղցր, աղի և տապակած սննդի պահանջը:

Շոկոլադը օգտակար է սրտի համար: Երկարատև հետազոտությունները ցույց են տվել, որ սև շոկոլադի ամենօրյա օգտագործումն իջեցնում է սրտային անբավարարության ռիսկը: Մի փոքր կտոր ամեն օր՝ և ձեր արյան ճնշումը իջնում է:

Շոկոլադն անհրաժեշտ է ֆիզիկական ծանրաբեռնվածության և մարզումների ժամանակ: Շոկոլադի օգտագործումը և ինտենսիվ սպորտով զբաղվելը հիանալի համադրություն է: Մարզումների ժամանալ կակաոյի բուսական նյութերը օգնում են ցածր պահել արյան ճնշման մակարդակը՝ ստեղծելով ավելի լավ պայմաններ ճարպերի վերացման համար:

Բոլորին արդեն հայտնի է, որ շոկոլադը մեզ երջանիկ է դարձնում: Կանայք, ովքեր ամեն օր շոկոլադ են օգտագործել ավելի կենսուրախ երեխաներ են ունեցել, քան նրանք, ովքեր հրաժարվել են այդ մթերքից: Ավելին, փոքրիկներին դաստիարակելու ժամանակ այն օգտագործող մայրիկներն ավելի հեշտ են հաղթահարում սթրեսը:

600x580

Շոկոլադը կանխում է դիաբետը: Այստեղ որչևէ հակասություն չկա: Հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադի ամենօրյա օգտագործումը իջեցնում է ինսուլինային պաշտպանության հակումը: Կակաոյի բուսական բաղադրիչների շնորհիվ այն նաև քչացնում է դիաբետի հավանականությունը:

Շոկոլադը փափկացնում է հազը: Անգլիական հետազոտությունների համաձայն, շոկոլադը դրական է ազդում հազի ժամանակ:

Հրահրելով արյան հոսքը դեպի ուղեղ, շոկոլադը նպաստում է մտավոր գործունեության լավացմանը:

Շոկոլադը պաշտպանում է արևային այրվածքներից: Ըստ հետազոտության, այն մարդկանց մոտ, ովքեր 3 ամիս շարունակ օգտագործել են շոկոլադ, մաշկը դարձել է ավելի կայուն ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցության նկատմամբ:

600x580

Շոկոլադը բարձրացնում է օրգանիզմի սթրեսակայունության մակարդակը: Սթրեսային իրավիճակներում մենք հաճույքով դիմում ենք այս քաղցրավենիքի օգնությանը: Շվեցարացի գիտնականները ապացուցել են, որ 40 գր սև շոկոլադի օգտագործումը երկու շաբաթվա ընթացքում՝ իջեցնում է սթրեսի հորմոնի մակարդակը:

Շոկոլադը օգնում է դիարեայի ժամանակ: Դեռ հին ժամանակներից Հարավային Ամերիկայի՝ կակաոյի հայրենիքի, բնակչությունը  շոկոլադը օգտագործում էր այս հիվանդությունը բուժելու համար:

Շոկոլադը լի է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են մեր օրգանիզմը վնասակար նյութերից: Մեկ շոկոլադե սալիկը պարունակոմ է ավելի շատ հակաօքսիդանտներ, քան 5 խնձորը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11024 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1222 անգամ
21.10.2026
Դիտվել է 373 անգամ
20.10.2026
Դիտվել է 355 անգամ
22.10.2026
Դիտվել է 240 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster