Մարդիկ կան, առանց որոնց կյանքիդ «կետադրությունը» ճիշտ չէր ստացվի: Նրանք այդպես էլ քո «նախադասության» անդամ չեն դառնում. «կետադրում» են կյանքիդ ինչ-որ շրջանը, անցնում, գնում:
Ու հաճախ միայն հետո ես գլխի ընկնում, որ հենց նա որոշեց քո շեշտերն ու դադարները, վերջակետ դրեց ինչ-որ տեղ, ջնջեց բազմակետերդ:
Նրանք սովորաբար երբեք էլ չեն իմանում, թե ինչքան պարտական ես իրենց:
Անգամ քո եւ քո միջեւ պետք է լինեն տեղին պատահած ուրիշներ, որ կայանա ինքդ քեզ հետ հանդիպումը: Այգեպաններ: Էքզյուպերիին հիշեցի ու նրա ափսոսանքը. «Իսկ մարդիկ մեծանում են առանց այգեպանների»:
30-07-2025 10:48 40-ամյա երգչուհի Քեթի Փերիին, որը վերջերս բաժանվել էր իր սիրեցյալ Օռլանդո Բլումից, նկատել են Կանադայի 53-ամյա վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ժամադրության ընթացքում։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։ Հրատարակության տվյալներով՝ զույգին նկատել են Մոնրեալի թանկարժեք ռեստորանում։
30-07-2025 10:28 Ֆրանսիայի Ատլանտյան օվկիանոսի ափի Վանդեա շրջանի Լե Սաբլ-դ'Օլոնի իշխանությունները հայտարարել են մինչև 150 եվրո տուգանքների մասին նրանց համար, ովքեր կբռնվեն քաղաքում «կիսամերկ» զբոսնելիս:
30-07-2025 10:24 Գիտնականներն ու նկարիչները համագործակցել են՝ վերստեղծելու մոտ 4500 տարի առաջ ներկայիս Շոտլանդիայի տարածքում ապրած կնոջ տեսքը, հաղորդում է AFP-ն։ Նրա մնացորդները հայտնաբերվել են Օրկնի կղզու թաղման խցիկում։ 3D սկանավորման և դատաբժշկական վերականգնման ամենաժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհին ներկայացվել է նրա դեմքի զարմանալիորեն իրատեսական պատկերը՝ կենսուրախ տեսքով, բաց մաշկով և երկար շագանակագույն մազերով։
30-07-2025 10:21 Գիտնականները պարզել են, որ թարմ օդը, այգիները և կանաչ փողոցները ոչ միայն հաճելի են, այլև իսկական փրկություն են ուղեղի համար։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որքան շատ է կանաչապատումը քաղաքում, այնքան քիչ է աղտոտված օդի վնասը և այնքան ցածր է դեմենցիայի զարգացման ռիսկը։
30-07-2025 05:45 52-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը զարդարել է People ամսագրի վերջին տպագիր համարի շապիկը և հարցազրույց է տվել, որում կիսվել է բոտոքսի և կանացի սեքսուալության մասին իր մտքերով մեծահասակ տարիքում։ «Ինձ դուր է գալիս սեքսուալ տեսք ունենալ նույնիսկ 52 տարեկանում»,–նշել է սուպերմոդելը։