Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ովքեր ժամանակից շուտ են ծննդաբերել, իրենց կրծքի կաթում ունեն ավելի շատ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր, համեմատած նրանց, ովքեր ծննդաբերել են հղիության 37-րդ շաբաթից հետո:
Այս բացահայտումը արվել է Օրհուսի համալսարանի գիտնականների կողմից: Հետազոտությանը մասնակցել է 45 կին:
Գիտնականները նաև վերլուծել են կրծքի կաթում մետաբոլիտների քանակը ծննդաբերությունից 14 շաբաթ անց: Կանայք, ովքեր ծննդաբերել են ժամկետից շուտ և նրանք, ովքեր ծննդաբերել են ժամանակին՝ ունեցել են կաթի մեջ մակրո- և միկրո-էլեմենտների քանակի տարբերություն: Սակայն մի քանի շաբաթ անց, կաթի նյութակազմվածքը երկուսի մոտ նույնանում է:
Ըստ հետազոտողների, սա միակ կոմպենսատորային մեխանիզմն է, որը թույլ է տալիս ապահովել վաղաժամ ծնված երեխային անհրաժեշտ նյութերով: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կրծքով կերակրումը դրական ազդեցություն է ունենում վաղաժամ ծնված երեխայի ուղեղի զարգացման վրա:
18-06-2026 12:03 Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01 Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55 Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16 36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42 Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։