Ինչով զվարճանալ անձրևային եղանակին. երեք տարբերակ
11.07.2016
Անձրևը տրամադրում է հանգստի և մտորելու, սակայն արև սիրողներին այն տխրություն է պատճառում:
Այդպիսի եղանակին ցանկություն չի լինում դուրս գալ տանից, իսկ ժամերը, որոնք առանց որևէ բան անելու անցնում են, այդպես էլ հիշողության մեջ մնում են որպես տխուր անցկացրած ժամանակ:
Սակայն այս փակ շրջանակը կարելի է կոտրել, եթե գտնել, թե ինչով զբաղացնել իքներդ ձեզ, երբ անձրևում է:
Առաջին միջոցը մտորելն է: Առօրյայի բուռն ռիթմերի մեջ գրեթե անհնար է կանգ առնել և նայել շուրջը: Այդ պատճառով անձրևոտ եղանակին ժամանակն է գտնել հոգու ներդաշնակությունը: Կարևոր չէ, թե ինչպես է դա լինում՝ պատուհանից նայելով, նկարներ դիտելով, թեյ խմելով, սեփական խնամքով զբաղվելով, սիրած մարդու հետ շփվելով կամ գիրք կարդալով, հանգստության զգացողությունը ձեզ հենց այդ ժամանակ կպարուրի:
Դուք կարող եք զանգահարել հին ընկերներին, դասավորել զարդատուփը կամ կոսմետիկան, որի համար ժամանակ չէիք գտնում, հիշել պատանեկության սիրած զբաղմունքը և նկարել կամ բանաստեղծություններ հորինել: Զննելով շրջապատում կատարվածը, զբաղվելով հասարակ, հաճելի բաներով, դուք առանց խնդիր կզբաղեցնեք ձեզ անձրևոտ եղանակին:
Սակայն, եթե հանգստությունը ձեզ միայն ձանձրացնում է, դուք կարող եք ընտրել երկրորդ տարբերակը՝ խաղ կազմակերպել: Կանչեք ընկերներին, կամ ներգրավվեք տան անդամներին: Կան շատ սեղանի խաղեր: Պատրաստեք որևէ հաճելի բան, այն ինչ երբևէ չեք պատրաստել: Իսկ ավելի լավ է խոհարարական մրցումներ կազմակերպեք: Մի ամաչեք երևակայել, անձրևի ժամանակ կարելի է փորձել ամեն ինչ, չէ՞ որ այլ օրերին այդքան ազատ ժամանակ չեք ունենա:
Իսկ ամենաակտիվների համար գոյություն ունի երրորդ տարբերակը՝ դուրս գալ: Եթե դուք ունեք վառ ռետինե երկարաճիտ կոշիկներ և անձրևանոց, ոչ մի անձրև չի խանգարի արկածների փնտրման գործում: Զբոսնեք դատարկ փողոցներով, թռվռացեք ջրերի մեջ, հետո կարող եք հասնել որևէ սրճարան կամ առևետրի կենտրոն և այնտեղ ժամանակ անցկացնել: Կարող եք ներգրավվել ձեր նման արկածասեր ընկերներին:
Սակայն եթե, այնուամենայնիվ, անձրևը տխրեցնում է ձեզ և նույնիսկ չեք էլ ցանկանում մտածել որևէ բանով զբաղվելու մասին, մի ստիպեք ձեզ: Մտածեք ինքներդ ինչ կցանկանայիք անել և տարբերակներն իրենք կգան ձեր մտքին: Անձրևը աշխարհի վերջը չէ, այն կվերջանա և կրկին արև դուրս կգա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6039 անգամ
Читать на русском
|