Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Դաշտանային ցիկլի խախտումներ եւ ցավեր. գինեկոլոգի խորհուրդները

13.04.2012

Դաշտանային ցիկլի խանգարումները շատացել են: Այս անհանգստությամբ LN-ն արդեն մի քանի նամակ է ստացել իր ընթերցողներից: Մեր լեդիների մտավախությունների մասին զրուցել ենք Երեւանի թիվ 18 պոլիկլինիկայի գինեկոլոգ Մարինա Ֆրանգյանի հետ:

Դաշտանն առաջանում է 23-35 օրը մեկ, այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվում է ամսական' մենստրուացիա: Իսկ բուն արյունարտադրությունը տևում է 3-7 օր' կախված կնոջ անհատական օրգանիզմից, նրա ֆիզիոլոգիական վիճակից: Դաշտանային ցիկլի խախտումները կարող են հանգեցնել լուրջ հիվանդությունների: Իսկ ինչպե՞ս հասկանանք, որ մեզ մոտ դաշտանային ցիկլի խախտում է սկսվել: Մարինա Ֆրանգյանի խոսքով՝ խանգարումները բազմաթիվ են: Շեղումներից են' արյան առատությունը, որոշ ժամանակ հասունացում չապրելը (դաշտանը սկսվելու վաղ փուլում), օրերի խախտումը. «Նույնիսկ այն, որ կնոջ մոտ մեկ 25 օրը մեկ է, իսկ հետո 30, ապա դա էլ է խախտում»: Բժշկուհին նշեց, որ խախտումների մասին, իհարկե, կարելի տեսականորեն խոսել, բայց յուրաքանչյուր օրգանիզմ պահանջում է անհատական մանրամասն զննում, ըստ որի՝ պարզ է դառնում, թե ինչ աստիճանի բժշկական միջամտություն է պետք: Հնարավոր է, որ ուղղակի մի քանի դեղը բավական լինի Ձեզ անհանգստացնող հարցերից ազատվելու համար, բայց լինում են նաև դեպքեր, երբ պահանջվում է երկարատև աշխատանք թե գինեկոլոգի կողմից, թե հիվանդի: Ինչպես նկատեց գինեկոլոգը, դանակը ոսկորին է հասնում, և նոր են կանայք դիմում բժշկին:

Խախտումների են բերում քաշի պակասը, նեղ, կիպ և կոնքերից ներքև նստող տաբատները, բացված որովայնը, մեջքը: Օրինակ՝ եթե Դուք 18 տարեկան եք, իսկ Ձեր քաշը մինիմում 45 կգ-ի չի հասնում, ապա դա էլ է լուրջ խնդիր: Պետք է ավելացնել կիլոգրամները, և ցիկլի խախտումների խնդրի առաջ չեք կանգնի:

Դաշտանի ցավոտ լինելու մասին էլ մասնագետը նշեց, որ դա էլ է կապված մի քանի հանգամանքների հետ: Նախ' երբ Ձեր տատիկի, մայրիկի, հորաքրոջ կամ մորաքրոջ մոտ նույնպես դաշտանն ուղեկցվել է ցավերով, ուրեմն Ձեզ մոտ ժառանգական է, իսկ եթե ոչ, ապա, հնարավոր է՝ այդ ընթացքում մրսել եք, սթրեսներ եք տարել, դիետաներ եք պահել: Բայց հիմնականում այդ ցավը հենց լուրջ խնդրի նախանշան է. «Երբեմն մեզ են դիմում աղջիկներ, ովքեր նշում են, թե ցավը անտանելի է լինում և ստիպված մեծ քանակությամբ ցավազրկողներ են խմում: Դա խրախուսելի չէ, քանի որ օրգանիզմին սովորեցնում եք դեղի, իսկ եթե մեկ անգամ խմելով չի օգնում, ապա մի մեծացրեք չափաբաժինը: Սխալ է: Դիմեք բժշկի և ստացեք ճիշտ ախտորոշում»:

Բժշկուհին հիմնականում ծնողներին է մեղադրում խնդրի լրջացման համար, քանի որ հենց նրանք են խուսափում իրենց աղջիկներին գինեկոլոգի մոտ տանել. մտածում են՝ ամոթ է: Հասունացման ընթացքում հարկավոր է պարբերաբար ստանալ բժշկի խորհրդատվություն, քանի որ հետագայում կարող են առաջանալ մի շարք բարդություններ և հիվանդություններ' սկսած անպտղությունից, սեռավարակներից մինչև արգանդի քաղցկեղ:

Սիրելի լեդիներ, պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր առողջությանը:

Հասմիկ Մելիքսեթյան

Դիտվել է 77344 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Qnarik | 06-02-2019 21:21
Barev dez es 16 tarekan em u cunem der dashtan kasek patcharn?
Liana | 19-06-2018 12:53
Erkar Ev arat dashtani parchar@ vorn e, kaseq?? Inch anel??
Mari | 29-04-2018 23:05
Barev dzez bjishk .Arden 3 amise Chem hivandacel.xndrum em ogneq dzer xorhurdnerov.inchpes kargavorel dashtanayin xangarum@?
Sveta Hayrapetyan | 26-04-2018 23:11
knereq inchic karoxe linel mek amsum 2anqam dashtan
Hermine | 13-11-2017 11:43
Barev dzes es 23 tarekan em unem 2 balik im mot dashtanayin cikli xangarum e inch anem hajaz unenum e m glxacav glxaptuyt srtxarnoc marmni tulutyun
seda | 06-06-2017 16:02
barev dzez,im balik@ arren 8 amsakan e,krcqo em kerakrum, bayc im mot der chi verakangnvel dashtanajin cikl@, da normal e ev inchqan jamanak e normal vor chverakangnvi?
ani | 11-04-2014 01:47
shat chisht e

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 767 անգամ
24.04.2026
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster