Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ազատվեք սովորույթներից, որոնք ձեզ աղքատության են ծրագրավորում

13.04.2016

Մեր սովորությունները ազդում են ֆիզիկական և զգացմունքային վիճակի վրա և, փաստորեն, ծրագրավորում են մեր վարվելակերպը ու նախանշում կյանքը: Դրանցում կան այնպիսինները, որոնցից արժե ազատվել:

 1. Ինքներդ ձեզ խղճալու սովորություն

Աղքատությունը սկսում է ինքներդ ձեզ անընդհատ խղճալով և լացելով՝ անհաջող դասավորված բախտի համար: Կազմվածքը այն չէ, եկամուտն է քիչ, բնակարանը լավը չէ… Ամեն ինչ կարող է առիթ լինել բողոքելու համար: Դրա հետ մեկտեղ մարդիկ, ովքեր մշտապես խղճում են իրենք իրենց, սկսում են կորցնել շրջապատի կարեկցությունը: Այսպիսի մարդուն կարելի է անսպառ խղճալ, սակայն նա ինքն էլ պետք է ինչ-որ բան անի: Այսպիսի մարդուց խուսափում են, ոչինչ չեն սպասում են նրանից և այլևս չեն կանչում հանդիպումների․ արդյունքում՝ նա ունենում է քիչ կապեր, առանց որոնց դժվար է աշխատանք գտնել: Խղճալը կբերի ցածր վարձատրվող աշխատանքի և միջակ գոյատևմանը:

 2. Ամեն ինչում խնայել

Եթե խանութում դուք փնտրում եք զեղչերով բաժինը, եթե կարծում եք, որ ձեր գործընկերներին ձեզանից շատ են վարձատրում, եթե ոչ մեկին պարտքով գումար չեք տալիս և կարծում եք, որ ձեր աշխատավարձով երեխա չեն ունենում, ամենայն հավանականությամբ, աղքատության սովորություններն արդեն ձեր մեջ են:

Վերլուծաբաններն ասում են, որ լայնածավալ խնայողությունը խելամտություն չէ․ դա նշանակում է, որ մարդը չունի եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ: Ունևոր մարդը պատրաստ է իրերի համար վճարել  դրանց իրական գումարը, բացի այդ՝ նա պատրաստ է վճարել ուրիշի աշխատանքի համար և նույնն ակնկալում է ուրիշներից:

 3. Ամեն ինչ փողով գնահատել

Աղքատության ծրագրվածները համարում են, որ միայն շատ փող ունենալով կարելի է երջանիկ լինել, որ չի լինի կյանքով ուրախանալ , եթե չկա թանկանոց հագուստ, մեծ տուն, գեղեցիկ ավտոմեքենա: Սոցիոլոգները պնդում են, որ ի՞նչ է ձեզ պետք երջանկության համար հարցին պատասխանելիս միայն աղքատներն են սկսում նյութական իրեր թվարկել: Մեծ եկամուտով մարդիկ պատասխանում են սեր և ընկերություն:

600x580

 4. Խուճապ, երբ ավարտվում են փողերը

Եթե միայն այն մտքից, որ ձեզ կարող են կրճատել՝ արագանում է ձեր զարկերակի աշխատանքը, ապա դա կարող է նշանակել, որ դուք ծրագրավորված եք աղքատության: Հարուստ մարդկանց մոտ փողերը անվերջ չեն, նրանք գիտեն, որ մի օր կարող են ունենալ, իսկ մի օր՝ ոչ:

5. Ծախսել ավելին, քան վաստակում եք

Դուք աշխատում եք երկու տեղ, սակայն գումարը չի հերիքում: Ժամանակն է մի բան փոխել: Եթե մարդը չի հասկանում, թե ինչով է մի վարկը տարբերվում մյուսից, ապա նա, իհարկե, հարուստ չի դառնա:

 6. Չսիրած գործով զբաղվելու սովորություն

Հոգեբանները ասում են, որ մարդիկ, ովքեր զբաղվում են չսիրած գործով, պատրաստ են անհաջողությունների և աղքատության: Դրա պատճառն իրենց համար տհաճ գործով զբաղվելու անհրաժեշտությունն է: Որպեսզի վերացնել այդ սովորությունը պետք է անել ոչ թե այն ինչ պետք է որևէ մեկին, այլ այն, ինչ բավարարության զգացմունք է առաջացնում:

 7. Բարեկամներից հեռու մնալու սովորություն

Բոլոր հարուստենրի մոտ ընտանիքը ամենապահպանվող արժեքն է: Միայն այնտեղ կարելի է գտնել սփոփանք և աջակցություն, երբ կյանքի մնացած ոլորտներում ճգնաժամ է:

 LADYNEWS.am

Դիտվել է 11587 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-09-2026 07:56
Ռայան Մերֆին վարպետորեն կենդանացնում է սերիական մարդասպանների ամենասարսափելի պատմությունները: Նրա «Հրեշ» անթոլոգիական սերիալի առաջին երեք եթերաշրջանները մանրամասնորեն ներկայացնում են Ջեֆրի Դամերի, Մենենդեզ եղբայրների և Էդ Գեյնի կյանքն ու հանցագործությունները: Յուրաքանչյուր մաս արժանացել է քննադատների հիացմունքին և առաջադրվել հեղինակավոր մրցանակների: Առաջին եթերաշրջանում իր դերի համար Էվան Փիթերսը ստացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների անվանակարգեր: Առաջին եթերաշրջանում կին մարդասպանի բացահայտման ամիսներ տևած սպասումից հետո, «Հրեշներ» սերիալի չորրորդ մասը պատմում է Լիզի Բորդենի մասին, ով 19-րդ դարի վերջին իր հոր և խորթ մոր սպանության գլխավոր կասկածյալն էր։
21-09-2026 06:59
Լոու Ռոուչի աստղերով լի «հավաքածուին», կարծես, նոր բարձրակարգ անուն է ավելացրել։ Ոճաբանը, որը տարիներ շարունակ պատասխանատու է եղել Զենդայայի ամենաքննարկվող կերպարների համար, այժմ աշխատում է Քիմ Քարդաշյանի հետ։ Նրանց համագործակցությունը սկսվել է նորաձևության ոլորտի առաջատարներից մեկի հետ. Լոս Անջելեսում Լուկասի պատմողական արվեստի թանգարանի բացման հանդիսավոր միջոցառման համար Ռոուչը Քիմի համար ընտրել է 2004 թվականի Yves Saint Laurent-ի վինտաժային զգեստ՝ Թոմ Ֆորդի դարաշրջանից։
15-09-2026 09:07
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը  Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27
Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։ 
10-09-2026 09:31
Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի  83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.09.2026
Դիտվել է 498 անգամ
21.09.2026
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster