Եթե ձեզ համար անհասկանալի է, թե ինչու է Ռիհանան այդքան շատ ժամանակ հատկացնում մարզական հագուստի Puma ապրանքանիշին, ապա ճշտենք, որ երգչուհին այս ընկերության ստեղծագործական տնօրենն է։ Եվ նրա պաշտոնավարումից ի վեր Puma-ի գործերը հաջողությամբ առաջ են ընթանում։ Հերթական առաջընթաց քայլը Fenty Trainer մարզական կոշիկներն են։
Հաղորդվել է, որ Ռիհանան ճանաչվել է ամենաառևտրային դեմքը։ Puma ապրանքանիշի բախտը բերել է նոր ստեղծագործական տնօրենի առումով․ չէ՞ որ նախկինում այն երբևիցե այսքան ուշադրության չի արժանացել, մասնավորապես աննախադեպ էր հետաքրքրությունը նյույորքյան նորաձևության շաբաթվա ընթացքում։
Այժմ էլ Ռիհանան ներկայացրել է Fenty Trainer մարզական կոշիների նոր մոդել գերթեթև տակերով, երկարացված լեզվակով և լույս անդրադարնող բաղադրիչներով։
Fenty Trainer-ը ներկայացվել է վերջին ցուցադրության ժամանակ, իսկ այժմ արդեն ստացվել է միջազգային վաճառակետերում։ Մարզական կոշիկները երեք գույնի են և նախատեսված են որպես համընդհանուր մոդելներ։ Իրավամբ՝ մարզական գույքին ոճ է հաղորդնել։
18-06-2026 12:03 Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01 Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55 Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16 36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42 Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։