Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Գերազանցիկի բարդույթ

01.03.2016

Յուրաքանչյուր մարդ գնահատական է ստանում հասարակության կողմից: Լինել ինչ-որ բանում առաջինը, հասնել հաջողության ոմանց համար այնքան կարևոր նպատակ է, որ դառնում է հիվանդագին և բերում անհարմար վիճակի: Դա գերազանցիկի համախտանիշն է:

Ի՞նչ համախտանիշ է դա և ո՞րն է հայտնվելու պատճառը:

Մարդկանց յուրաքանչյուր բարդույթի պատճառները պետք է փնտրել նրանց մանկության ժամանակաշրջանում: Սիրող ծնողներն ամեն ինչ անում են, որպեսզի երեխային տան ամենալավը, սակայն ի պատասխան պահանջում են լսել իրենց և հաջողության հասնել: Հենց այն դեպքում, երբ ծնողներին գոհացնելը մթագնում է փոքրիկի բոլոր ցանկությունները, կարելի է խոսել գերազանցիկի բարդույթի ձևավորման մասին:

Սակայն ոչ բոլոր գերազանցիկներն են նման: Գոյություն ունի նրանց մի քանի տեսակ՝ «փոքր կարիերիստներ», «ժառանգական գերազանցիկներ», «մայրիկի պարծանք», «պայծառ գլուխներ» և «դպրոցական հինգեր»:

Փոքրիկ կարիերիստներ

Այսպիսի երեխաներին հետաքրքիր են սովորելու գործընթացը, սակայն շատ շուտ նրանք հասկանում են, որ իրենց հաջողությունների շնորհիվ կարելի է ստանալ մեծերի գովասանքը և դա դառնում է նրանց գլխավոր նպատակը: Մեծանալով «փոքրիկ կարյերիստները» շարունակում են հաջողության հասնել ամեն եղանակով, միայն թե արժանան կարևոր մարդկանց հավանությանը:

«Ժառանգական գերազանցիկներ»

Այստեղ իրավիճակն ավելի լավ չէ: Այսպիսի «գերազանցիկներին» հաջողությունների հասած ծնողները մանկուց առաջ են քաշում պահանջներ: Նրանց համապատսխանելու ձգտումը և անհաջողությունները կարող են հանգեցնել ոչ միայն գերազանցիկի համախտանիշի, այլ նաև թերարժեքության բարդույթի ձևավորմանը:

600x580

«Մայրիկի պարծանք»

Այսպիսի երեխաների մոտ գոյություն ունեն հիվանդագին կախվածություն մայրիկից, ով սովորաբար չի կարողանում հաստատվել որևէ այլ որորտում, քան մայրության և որոշում է դա անել սեփական երեխայի հաշվին: Այսպիսի մոր ճնշման տակ մեծանում են մանկամիտ մարդիկ՝ առանց սեփական ցանկությունների և պահանջմունքների:

«Պայծառ գլուխներ»

Նրանք բնությունից տաղանդավոր մարդիկ են, ում ամեն ինչ հեշտ է տրվում մանուկ հասակում: Սակայն մեծանալուն պես, նրանք կարող են պատրաստ չլինել դժվարություններին և յուրաքանչյուր խոչընդոտ նրանց մոտ առաջացնում է ուժեղ սթրես:

«Դպրոցական հինգեր»

Այս «գերազանցիկները» աշխատում են միայն լավագույն արդյունքի համար: Եթե չի հաջողվում, դա նրանց համար դառնում է իրական ողբերգություն:

Պետք է նկատել, որ և փոքր, և մեծ տարիքում այսպիսի մարդիկ չեն տեսնում իրենց աշխատանքի արդյունքի գնահատականի և իրենց՝ որպես անձ գնահատականի միջև: Այդ պատճառով նրանք ձգտում են յուրաքանչյուր խնդիր լուծել բոլորից լավ: Եթե այդ նպատակը իրականացված չէ, նրանց մոտ առաջանում է մեղքի զգացում և խոցելիություն:

Գերազանցիկի բարդույթը հաղթահարելու համար գոյություն ունեն մի քանի ժամանակակից մեթոդներ: Ամենաաշխատող տարբերակը թույլ տալ ինքդ քեզ սխալվել և վայելել այդ գործընթացը, այլ ոչ թե աշխատանքի արդյունքը: Ինչպես նաև սովորել ինքդ քեզ գնահատել և հույսը չդնել ուրիշի կարծիքի վրա:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 10316 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2026 10:29
Աշխարհի նախկին առաջին ռակետ և Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերսկսել է կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք Լոնդոնի WTA 500 մրցաշարի' X սոցիալական ցանցի էջից։ Ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը Լոնդոնի մրցաշարում հանդես կգա զուգախաղում։
02-06-2026 10:20
Մալայզիայի կառավարությունը պաշտոնապես մեկնարկել է թվային անվտանգության լայնածավալ բարեփոխումը՝ օրենսդրորեն արգելելով 16 տարեկանից փոքր միլիոնավոր երեխաների և դեռահասների ունենալ սոցիալական ցանցերի հաշիվներ։ Այսպիսով, երկիրը միացել է այն պետությունների աճող թվին, որոնք փորձում են պաշտպանել անչափահասների հոգեկան առողջությունը առցանց կործանարար ազդեցությունից։
02-06-2026 04:44
Սանկտ Պետերբուրգի թիվ 17 ծննդատնից դուրս են գրվել միաձվանի քառյակները: Փոքրիկները ծնվել են գրեթե երկու ամիս առաջ, և նրանց ծնունդը դարձել է նշանակալի իրադարձություն ոչ միայն ընտանիքի կյանքում, այլև ռուսական բժշկության պատմության մեջ։ Բանն այն է, որ միասեռ միաձվանի  (մոնոխորիոնիկ) քառյակ աշխարհում ծնվում են յուրաքանչյուր 15,5 միլիոն ծնունդից մեկ անգամ, իսկ Ռուսաստանում սա առաջին նման դեպքն է:
02-06-2026 03:38
Նկարչուհի Հիլդա Լին Հելֆենշտեյնը, որը արվեստի աշխարհում հայտնի է Ջերի Գոգոսյան կեղծանվամբ, մայիսի 31-ին մահացել է Բրազիլիայում՝ 40 տարեկան հասակում։ Հելֆենշտեյնի մարմինը հայտնաբերվել է Սան Պաուլոյի «Ռոզվուդ» հյուրանոցի իր սենյակում՝ պլաստիկ վիրաբույժի կողմից, որը, չկարողանալով կապվել նրա հետ հեռախոսով, եկել է ստուգելու։
02-06-2026 02:33
Վալերիա Կաուֆմանը հղի է իր ամուսնուց՝ միլիարդատեր ժառանգորդ Դմիտրի Վարսանոյից: Ռուս մոդելը և Ջարեդ Լետոյի նախկին ընկերուհին լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։ Կաուֆմանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է իր մեծացող փորիկը: «Լավագույն ծննդյան նվերը ճանապարհին է», - լուսանկարը մակագրել է մոդելը, որը մայիսի 30-ին դարձավ 32 տարեկան:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 1351 անգամ
02.06.2026
Դիտվել է 606 անգամ
29.05.2026
Դիտվել է 325 անգամ
31.05.2026
Դիտվել է 277 անգամ
04.06.2026
Դիտվել է 66 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster