Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչպես է պահպանում կազմվածքը
09.01.2016
46-ամյա փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսը US Weekly-ին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում պահպանել հիանալի կազմվածքը:
Ջենիֆերին կարելի է անվանել 40-նն անց աստղերի շրջանում ամենամարզական և երիտասարդ տեսք ունեցող աստղը:
Պարզվում է, որ Լոպեսի գաղտնիքը միաժամանակ թե հասարակ է, թե բարդ. նրա ռեժիմի համար հարկավոր է ունենալ երկաթյա կամք: Սպորտ, առողջ սնունդ, ալկոհոլի և երկարատև երեկույթների բացառում՝ սրանք են աստղի հիմնական կանոնները:
«Ես չեմ խմում, չեմ ծխում և չեմ օգտագործում կոֆեին: Տարիքի հետ դրանք վնասում են ձեր մաշկը»,- ասել է Լոպեսը:
Չնայած մաշկի մուգ գույնին, երգչուհին ասել է, որ չի չարաշահում արևայրուքը: «Ես հազվադեպ եմ արևայրուք ընդունում, սակայն, երբ անում եմ դա, անպայման օգտագործում եմ արևապաշտպան քսուք: Ես հաճախ չեմ լինում արևին, դրա համար էլ մաշկս լավ է պահպանվել»,- կիսվել է երգչուհին:
Լոպեսը նաև խոստովանել է, որ շատ է սիրում կանաչ մթերքներ: «Մենք շատ ենք օգտագործում կանաչ բանջարեղեն, ծնեբեկ, բրյուսելյան կաղամբ, կաղամբ, բրոկոլի»,-պատմել է Լոպեսը:
Ջենիֆերը նաև նշել է, որ գեղեցկության համար շատ կարևոր է քունը և, երբ նա հաջողացնում է, ապա պարտադիր 10 ժամ քնում է:
Երգչուհին նաև ակտիվորեն պարապում է մարզադահլիճում և ունի երկու անձնական մարզիչ:
Բացի այս ամենից, Լոպեսը մեծ ուշադրություն է դարձնում հոգևոր հանգստին և օրական 20 րոպե տրամադրում է մեդիտացիային, որպեսզի ազատվի սթրեսից:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 11998 անգամ
Читать на русском
|