Նոր տարվա տոների ընթացքում սեղանին` ինչպես տանը, այնպես էլ հյուր գնալիս, շատ ախորժալի տեսքով ուտեստներ են լինում, եւ ուզում ես բոլորը համտեսել:
Սակայն, ըստ med.news.am-ի, շատակերությունը եւ տոնական, եւ սովորական օրերին կարող է մեր օրգանիզմի համար մի շարք անցանկալի հետեւանքների հանգեցնել: Ինչպե՞ս է պետք սնվել տոների ընթացքում, որպեսզի խուսափեք մարսողության խանգարումից, թունավորումից եւ, իհարկե, ավելորդ կիլոգրամներից:
Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը խորհուրդ է տալիս աչքի անցկացնել սեղանը եւ ընտրել այն ուտեստները, որոնք անպայման ուզում եք համտեսել: Տոլմա՞ եք ուզում: Անպայման համտեսեք, բայց քիչ կերեք:
Այդպես կարելի է համտեսել սեղանի բոլոր հետաքրքիր ուտեստները, բայց ամեն ինչից մի քիչ, առանց շատակերության: Ավելին` ցանկալի է դեռեւս մի քիչ քաղցած վեր կենալ սեղանից: Այդպես, եթե կարճ ժամանակից դարձյալ հյուր գնաք եւ այնտեղ եւս սեղան նստեք, ձեր ստամոքսում դեռ մի քիչ տեղ կլինի։
04-06-2026 11:26 Մայամիում ավարտվեց լողափնյա հագուստի աշխարհի ամենահետաքրքիր միջոցառումներից մեկը՝ Miami Swim Week-2026-ը։ Մի քանի օրվա ընթացքում դիզայներները ներկայացրին ամառային սեզոնի իրենց տեսլականը։ Ավանդաբար, հիմնական ուշադրության կենտրոնում լողազգեստներն էին, բայց այս անգամ հանդիսատեսը քննարկեց ոչ միայն նոր հավաքածուները, այլև մոդելներին, ովքեր ցուցադրությունը վերածեցին իսկական ներկայացման։
04-06-2026 11:13 Երեկ Լոնդոնի The Chancery Rosewood հյուրանոցում տեղի ունեցավ Variety Power of Women մրցանակաբաշխության առաջին արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Էմիլիա Քլարկը, ով վերջերս հայտնել էր, որ կաթված է ստացել, Սուկի Ուոթերհաուսը, Էմմա Քորինը, Սեմ Թեյլոր-Ջոնսոնը և Սինթիա Էրիվոն: 51-ամյա Հաննա Ուոդինգհեմը կարմիր գորգով քայլել է իր նոր ընկերոջ՝ օրթոպեդ վիրաբույժ Նիք Բերեսֆորդ-Քլիրիի հետ:
04-06-2026 01:22 Նկարչուհի Խաթունա Աթաշյանի անունն այսօր ամենուր է. խոշոր բլոգերները քննարկում են երիտասարդ կնոջը, և ոչ թե որովհետև նրանց գրավում է նրա աշխատանքը: Փաստն այն է, որ նույն այդ բլոգերների խոսքով՝ Խաթունային հաջողվել է խաբեությամբ տասնյակ մարդկանցից հսկայական գումարներ խլել՝ առաջարկելով գրավիչ ճանապարհորդական առաջարկներ: Զոհերի թվում են SEREBRO խմբի նախկին երգչուհի Դարիա Չեբանովան, միլիոնավոր հետևորդներ ունեցող բլոգեր Կատյա Մեզենովան, Ալյա Ենիկեևան, Լիզա Մուշեգին և շատ ուրիշներ: Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 70 մարդ:
02-06-2026 10:29 Աշխարհի նախկին առաջին ռակետ և Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերսկսել է կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք Լոնդոնի WTA 500 մրցաշարի' X սոցիալական ցանցի էջից։ Ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը Լոնդոնի մրցաշարում հանդես կգա զուգախաղում։
02-06-2026 10:20 Մալայզիայի կառավարությունը պաշտոնապես մեկնարկել է թվային անվտանգության լայնածավալ բարեփոխումը՝ օրենսդրորեն արգելելով 16 տարեկանից փոքր միլիոնավոր երեխաների և դեռահասների ունենալ սոցիալական ցանցերի հաշիվներ։ Այսպիսով, երկիրը միացել է այն պետությունների աճող թվին, որոնք փորձում են պաշտպանել անչափահասների հոգեկան առողջությունը առցանց կործանարար ազդեցությունից։