Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

2016 թվականի աստղագուշակն ըստ կենդանակերպի նշանների

31.12.2015

2016 թվականը` Կարմիր (կամ Հրե) Կապիկի տարին, բոլոր նշանների համար լինելու է բավականին անսպասելի, լի անակնկալներով և բավականին բարդ։

Նոր տարում կնկատվի այսպիսի միտում․ այդ շրջանում հաջողությունը կուղեկցի միայն նրանց, ովքեր ակտիվորեն կաշխատեն և իրենց նպատակներին հասնելու համար զգալի ջանքեր կգործադրեն։

Ինքը՝ Կապիկը, ինքնուրույն բնավորություն ունի, և այդ հատկությունը նա փոխանցում է Կենդանակերպի բոլոր նշաններին։ Հարկ է հիշել նաև, որ այս տարի պետք է ոչ միայն ժրաջան աշխատել, այլ նաև ժամանակ գտնել հանգստի և զվարճանքների համար։ Հակառակ դեպքում՝ հաջողությունը կարող է երես թեքել ձեզանից։

Եկեք տեսնենք, թե 2016 թվականի համար ինչ է հուշում Աստղագուշակը Կենդանակերպի նշանների համար։

Խոյ

Բոլոր Խոյերը 2016 թվականին պետք է խիստ խնայող և հաշվենկատ լինեն։ Կապիկն այդքան էլ բարեհամբյուր չէ տրամադրված այս նշանի նկատմամբ և անընդհատ մղելու է անպետք ծախսեր անելու։ Ճակատագիրը տարբեր փորձություններ է առաջադրելու Խոյին, որոնց հաղթահարելուն երբեմն ուժը չի բավականացնի։ Դա կարող է հանգեցնել նրան, որ Խոյերը կսկսեն փողն աննպատակահարմար ծախսել անպետք գնումների ու զվարճանքների վրա։

2016 թվականին Խոյերի կարգախոսը պետք է լինի․ չհակաճառել։ Բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենալու ձեր կյանքում, պետք է որպես փաստ ընդունել և փորձել դրանցից առավելագույն օգուտ քաղել։
Հարկ է ձեր առողջությունը խնայեք հատկապես գարնանը և ամռան սկզբին․ ավելի լավ է հենց այդ շրջանում ծրագրել արձակուրդը։ Ընտանիքում և սիրային հարաբերություններում իշխելու է կատարելությունն ու հանգիստը։

Ցուլ
Ցուլերի համար տարին շատ ներդաշնակ է, ճակատագիրը լավ հնարավորություններ է տալիս հաղթանակների ու նոր բարձրունքներ գրավելու համար։ Ցուլերը պետք է հստակ ձևակերպեն իրենց առաջնահերթությունները՝ ինչն է կյանքում ամենակարևորը, և ինչն է կարելի երկրորդ պլան մղել։ Դա կօգնի կենտրոնանալ դրված նպատակներին հասնելու համար։ Այս նշանի շատ ներկայացուցիչների սպասում են էական փոփոխություններ թե աշխատանքում, թե անձնական կյանքում։ Հնարավոր է աշխատանքի կամ բնակավայրի փոփոխություն։ Շատ Ցուլեր իրենց մեջ ուշ կգտնեն սեփական գործ սկսելու և ինքնուրույն նախագծեր իրականացնելու համար։

Եթե մինչ այս Ցուլերը դոփում էին տեղում, ապա Կապկի տարին նրանց հնարավորություն կտա ճեղքում կատարել բոլոր բնագավառներում։ Սա մի տարի է, երբ կարելի է փոխել ամեն ինչ, անել այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս։ Այս պարագայում կարևոր է, գլխում ունենալ հստակ մշակված գործողությունների պլան և դեպի նպատակ հանպատրաստի չգնալ։ Մրածեք յուրաքանչյուր քայլը և հաջողությունը ձեզ կուղեկցի ամեն ինչում։

Երկվորյանկեր

Այն նշանի համար տարին բաժանվում է երկու մասի։ Առաջինը հագեցած կլինի անակնկալներով և ճակատագրի անսպասելի նվերներով։ Երկվորյակներն, անգամ, կտարակուսեն, թե ինչո՞ւ համար է իրենց այդքան երջանկություն բաժին ընկել և ինչո՞ւ է իրենց բախտն այդքան բերում։ Թուլանալու հարկ չկա։ Տարվա երկրորդ կեսը շուռ կգա հակառակ ուղղությամբ։ Աշխատավայրում հնարավոր են խնդիրներ ի հայտ գալ, ընտանիքում՝ վեճեր, առողջությունը կարող է տեղի տալ։

Չարժե որևէ կտրուկ քայլերի դիմել․ Երկվորյակներին խորհուրդ է տրվում այդ շրջանում ընդհատակ անցնել և սպսել սև շերտի անցնելուն։ Որքան մեծ ջանք նրանք թափեն խնդիրների լուծման համար, այդքան իրավիճակն ավելի կբարդանա։ Պետք է հասկանալ, որ սև շրջան լինում է բոլորի կյանքում, և պետք է այդ ժամակահատվածը հանգիստ անցկացնել։ Անձնական կյանքում աշխատեք խուսափել հարաբերություններ պարզելուց, որպեսզի չվիճեք վերջնական և անվերադարձ։

Խեցգետին

Խեցգետինը հաճույք կստանա հանգիստ և միօրինակ աշխատանքից, որին նա կհատկացնի իր հիմնական ժամանակը։ Պետք է հստակ վերահսկել սեփական ծախսերը և հետևել, որպեսզի դրանք չգերազանցեն եկամուտները։ Հակառակ դեպքում ստիված կլինեք խրվել պարտքերի կամ վարկերի մեջ, ինչն այնքան էլ խերհուրդ չի տրվում։ Այս տարի չարժե հեռավոր ուղևորություններ ծրագրել, հատկապես՝ դեպի էկզոտիկ երկրներ։

Աստղերն այնպես են դասավորվել, որ Խեցգետինները կարող են ավտոճանապարհային պատահարի ենթարկվել, ընկնել տհաճ պատմությունների մեջ և, անգամ, խարդախության մեջ ներքաշվել։ Հետևեք ձեր բոլոր փաստաթղթերին․ դրանք կարող եք կորցնել անուշադրության հետևանքով և ստիպված կլինեք երկար ժամանակ վերականգնել։ Եթե շինարարություն եք սկսել, ծրագրել եք տեղափոխվել կամ փոխել բնակության վայրը, ճիշտ ժամանակն է, որպեսզի հաջող ավարտին հասցնեք այդ նախաձեռնությունները։

Առյուծ

Առյուծները տարին կսկսեն նրանից, որ կնախանշեն հեռու գնացող ծրագրեր և ամբողջությամբ կլծվեն դրանց իրականացման գործին։ Սակայն փոփոխությունների համար տարին բարեհաջող չէ։ Ավելի լավ կլիներ ավարտին հասցնել նախկին գործերը․ չէ՞ որ դրանք հնարավորություն չեն տալիս, որպեսզի ինչ-որ նոր բան ծնվի։ Առյուծներին հարկ չկա խուսափել իրենց վրա առաջնորդի դերը ստանձնելուց, քանի որ դա մեծապես կգնահատվի։

Ակտիվ և նպատակասլաց Առյուծները կպարգևատրվեն աշխատավայրում առաջխաղացմամբ կամ կգանհարվեն գործընկերների կողմից։ Ինքնադրսևորվելու և շրջապատին լավագույն հատկանիշներն ի ցույց դնելու ժամանկն է։ Սիրո բնագավառում Առյուծները պետք է հետևողականություն և ակտիվություն դրսևորեն, որպեսզի բաց չթողնեն իրենց հնարավորությունը և չկորցնեն իրենց երկրորդ կեսին։ Ամուսնանալու և ժառանգորդներ ունենալու լավագույն ժամանակահատված է։

Կույս

Իրենց ողջ ջանքերը Կույսերը պետք է կենտրոնացնեն անձնական կյանքի վրա։ Այս նշանի միայնակ ներկարացուցիչները կարող են հանդիպել իրենց երկրորդ կեսին և կազմել ամուր միություն։ Անուսնացած Կույսերը պետք է հնարավորինս շատ ջանքեր ներդնեն, որպեսզի հարաբերությունները զարգացում ապրեն և ընտանիքը չքայքայվի։ Ավելի շատ ուշադրություն, հոգատարություն և սեր։

Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա Կույսերն ավելի շատ ակտիվություն պետք է ցուցաբերեն և մասնակցեն, անգամ, ամենանանշան թվացող միջոցառումներին։ Դա հնարավորություն կտա միշտ տեսադաշտում լինել․ ձեզ անպայման կնկատեն և ձեր ջանքերը կգնահատեն։ Եթե որոշել եք կարիերայով զբաղվել, ապա հարկ է ջանք և համառություն գործադրել։ Առաջխաղացում ունենալու հնարավորությունները շատ մեծ են։ Ընդ որում, մի խորշեք ռիսկի դիմելուց և ամենախիզախ գաղափարներն առաջ մղելուց։ Յուրահատկությունը կարող է ձեզ լավ վարձահատույց լինել։

Կշեռք

Կշեռքները ձգտելու են ամեն ինչին հասնել շատ արագ, սակայն Կապիկի տարին դա նրանց թույլ չի տա։ Զինվեք համբերությամբ և տրամադրվեք նրան, որ յուրաքանչյուր նպատակի պետք է գնալ երկար և համառորեն։ Ամենակարևորը՝ որակն է, որին դուք պետք է հետևեք ողջ տարին։ Զգույշ եղեք․ ձեր ծրագրերին կխանգարեն նախանձները և մրցակիցները։ Չարժե կուրորեն հավատալ բոլոր նրանց, ովքեր օգնություն են առաջարկում։ Եթե հետևեք այս խորհուրդներին, հաջողության հասնելու հնարավորությունները էապես կմեծանան։

Սահմանափակեք ձեր ծախսերը, հակառակ դեպքում ստիպված կլինեք պարտքերի մեջ խրվել։ Ձեր ծրագրերի մասին կողմնակի մարդկանց մի պատմեք, հակառակ դեպքում ձեր գաղափարները կարող են գողանալ և դուք կմնաք կոտրած տաշտակի առջև։ Մեծ է ընկերների և հարազատների հետ վեճերի հավանականությունը։ Աշխատեք անմիջապես հաշտության գնալ, որպեսի հարաբերությունները վերջնականապես չխզվեն։

Կարիճ

Կարմիր Կապիկը շատ է գնահատում աշխատասեր Կարիճներին և ամենայնս հովանավորելու է այս նշանին։ Նոր գործ սկսելիս ոչ միայն մանրամասն պլան կազմեք, այլև խորհրդատվություն ստացեք մասնագետներից, որպեսի անիմաստ աշխատանք չկատարեք։ Ամեն ինչ ձեզ վրա մի վերցրեք՝ աշխատանքը բաժանեք ընկերների, բարեկամների, գործընկերների միջև․ միայն համագործակցությամբ դուք կարող եք հաջողության հասնել։ Լսեք ներքին ձայնին․ որոշ դեպքերում այն կարող է ձեզ փրկել։

Գարունը խոստանում է նյութական առումով լինել բավականին եկամտաբեր։ Սակայն լավ կլինի այդ փողերը խնայեք, քանի որ տարեվերջը սպառնում է խժռել ձեր պահուստները։ Հնարավոր են մեծ, չնախատեսված ծախսեր։ Հոգ տարեք նաև այն մասին, որպեսզի ժամանակ մնա նաև հանգստի համար, հակառակ դեպքում կարող եք հյուծել ձեզ։

Աղեղնավոր

Աղեղնավորները ողջ տարին շատ ժամանակ կտրամադրեն անձնական հարաբերություններին։ Սա մի ժամանաշրջան է, երբ պետք է կարգավորել անձնական կյանքը և, հնարավոր է, ինչ-որ բան փոխել էապես։ Մինչև Աղեղնավորները դա չանեն, նրանք դուրս չեն գա նոր ուղի։ Դրա համար հատկապես բարենպաստ է տարվա երկրորդ կեսը։ Աշխատեք ձեր արձակուրդն անցկացնել ընտանիքի, երեխաների և սիրելի մարդու հետ։ Շատ բարենպաստ ժամանակահատված է հեռավոր ճանապարհորդությունների և ուղևորությունների համար։

Իսկ առաջին կեսը նպատակահարմար է տրամադրել աշխատանքին։ Ավելի շատ նախաձեռնողականություն, առավել ջանք, և դա ձեզ կբերի ինչպես բարոյական, այնպես էլ նյութական բավարարվածություն։ Խուսափեք բամբասանքներից և աշխատեք վեճեր չունենալ աշխատավայրում, հակառակ դեպքում ձեզ հարող են հանիրավի մեղադրել։

Այծեղջուր

Այծեղջուրներին հարկավոր է դուրս գալ սեփական պատյանից և ավելի ակտիվ ու շփվող լինել։ Չարժե ողջ ժամանակը տրամադրել ընտանիքին կամ ներփակվել։ Աշխատեք լինել իրադարձությունների կիզակետում, ինչը կբարձրացնի ձեր ինքնագնահատականը և կփոխի կյանքի որակը։

Ակտիվ կյանքը հնարավորության կտա ինքնաիրացվել և իրականացնել սեփական հավակնոտ ծրագրերը։ Ոչ մի խոչընդոտ այդ պարագայում չի սպասվում։ Տարին այս նշանի համար շատ հաջողակ է բոլոր առումներով՝ սկսած ստեղծագործական ու աշխատանքային ոլորտներից, մինչև անձնական հարաբերությունները։

Ջրհոս

Ջրհոսները պետք է ընդհատակ անցնեն։ Որքան էլ նրանք ընդլայնեն իրենց շրջապատը, որքան էլ փորձեն գնալ դեպի իրենց նպատակը, միևնույն է տեղում կմնան։ Դրան փիլիսոփայորեն վերաբերվեք։ Ավելի շատ ժամանակ տրամադրեք ձեզ և ձեր ընտանիքին։ Նպաստավոր ժամանակաշրջան է ինքնակրթության և մասնագիտական կարողությունների զարգացման համար։ Շուտով դրանք ձեզ պետք կգան։

Հաջողության կարող են հասնել միայն այն Ջրհոսները, ովքեր դեպի իրենց նպատակը կգնան միայնակ և այդ մասին չեն պատմի բոլորին։ Շրաշալի ժամանակ է նրանց համար, ովքեր զբաղվում են ստեղծագործական աշխատանքով։ Շատ Ջրհոսներ այս տարի կվերանայեն կյանքի առաջնահերթությունները և կփոխեն իրենց աշխարհը։ Անդիմադրելի հույս կծագի առ այն, որ ապագայում ամեն ինչ լավ է լինելու։ Այս տարին նախապատրաստական է նրա համար, որ 2017-ին իրականանալու են բոլոր մտահղացումները։

Ձկներ

Ձկները տարվա հենց սկզբից կզգան անհավանական վերելք և ոգևորություն։ Նրանք իրենց առջև կդնեն ամենաբարձր նպատակներ և շնորհիվ իրենց պարկեշտության և դիվանագիտության դրանց ավելի արագ կհասնեն, քան ծրագրում էին։ Սակայն հարկ է գտնել հետաքրքրությունների այն ոլորտը, որոնք կոգևորեն այս նշանի ներկայացուցիչներին։ Հակռակ դեպքում Ձկները շատ արագ կկորցնեն հետաքրքրությունը իրենց իսկ նախագծի նկատմամբ և կթողնեն այն։

Ամռան կեսին Ձկները կզգան ճանապարհորդելու անդիմադրելի ցանկություն։ Կլինեն հետաքրքիր մարդկանց հետ նոր ծանոթություններ և օգուտ՝ նոր ընկերներից։ Ձկներն իրենց կզգան ճակատագրերի կերտող, քանի որ նրանց բազմիցս կդիմեն օգնության և խորհրդատվության համար։

600x580

Դիտվել է 19938 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2026 12:03
Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55
Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16
36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 747 անգամ
16.06.2026
Դիտվել է 276 անգամ
17.06.2026
Դիտվել է 189 անգամ
18.06.2026
Դիտվել է 105 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster