Սովորաբար իրն ամբողջությամբ վերցրած ավելի էժան է, քան դրա մասերն առանձին-առանձին։
Տարին ընդհանուր առմամբ կյանքի հերթական մի հատված է` բաղկացած 365 օրից, որն ամփոփելիս հիշում ես միայն նրանք, որոնցում նշանակալի ու արժեքավոր մի բան է տեղի ունեցել, որոնք իմաստավորվել են նոր ձեքբերմամբ` այս կամ այն բնագավառում։
Ու որքան էլ աստղերի դասավորությունն ու շրջապատն իրենց ազդեցությունն են ունենում մեր առօրյայի վրա, գերակշիռ մասով մեզանից է կախված, թե որքան հագեցած կլինեն մեր օրերը, որքան իմաստավորված ու արժևորված կանցնեն դրանք։
Եվ ուրեմն, սիրելի լեդիներ, ցանկանում ենք, որ 2016-ի ձեր ամեն մի օրը լինի հարուստ սիրով, լի` երջանկությամբ, բուռն իրադարձություններով, նոր, հաճելի հանդիպումներով ու զգացումներով, որ յուրաքանչյուր օրն իր ծանրակշիռ արժեքով ավելացնի գալիք տարվա ընդհանրական գինը․․․
11-03-2026 11:39 Մաշկաբաններն առասպել են անվանել այն ենթադրությունը, որ ֆիլլերները և լազերային մազահեռացումը կարող են քաղցկեղ առաջացնել։ Բոտուլինային տոքսինը, հիալուրոնաթթուն և բիոռևիտալիզացիայի միջոցները մուտագեն ազդեցություն չունեն։ Դրանք չեն թափանցում բջջի միջուկի մեջ կամ չեն փոխազդում գենետիկական նյութի հետ, այլ գործում են միջբջջային տարածությունում կամ բջջային թաղանթի վրա։ Անհիմն է նաև այն մտավախությունը, որ ֆիլլերները «կնքում են» քաղցկեղի բջիջը ներսում։ Առողջ մարդու մոտ լազերային մեկ սեանսի ընթացքում քաղցկեղի առաջացման ռիսկը գրեթե զրոյական է։
11-03-2026 11:17 Լեգենդար երգչուհի 79-ամյա Շերը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ և ոչ միայն ընտանեկան տոնակատարության պատճառով։ Որդու՝ Չազ Բոնոյի հարսանիքին, արտիստը մատնեմատին կրում էր հսկայական ադամանդե մատանի, ինչը անմիջապես լուրեր է առաջացրել ընկերոջ՝ Ալեքսանդր «AE» Էդվարդսի հետ հնարավոր գաղտնի ամուսնության մասին։
11-03-2026 10:54 Երգչուհի Ռիհաննան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Լոս Անջելեսի իր տանը տեղի ունեցած կրակոցներից հետո, հաղորդում է People-ը: Աստղին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Ռիհաննան չի հասկանում, թե ինչու է իր ընտանիքը դարձել թիրախ: Ներքին աղբյուրը հավելել է, որ երգչուհին «սարստիկ զայրացած է», որ քիչ էր մնում վնասվեր անծանոթ կնոջ՝ Իվաննա Օրտիսի, կողմից բացած կրակից:
11-03-2026 10:21 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 16-րդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսակային։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոն։
11-03-2026 01:49 Փարիզում՝ նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Louis Vuitton-ի նոր հավաքածուն։ Ցուցադրությանը մասնակցել են Զենդայան, Անա դե Արման, Ալիսիա Վիկանդերը, Ջենիֆեր Քոնելին, Լեա Սեյդուն, Կատրին Դընյովը, օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն, Քլոե Մորեցը, Blackpink խմբից Լիզան, Նատալյա Վոդյանովայի ամուսինը՝ Անտուան Արնոն, Օքսանա Բոնդարենկոն և ուրիշներ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: