Վերա Բրեժնևա. «Իմ արտաքինին հետևելու լավագույն խթանը երեխաներն են, աշխատանքը և սերը» (տեսանյութ)
14.12.2015
Օրերս երգչուհի Վերա Բրեժնևան և ռեպեր T-Killah-ը նոր տեսահոլովակ են ներկայացրել, որը կոչել են «Этажи»:
Նկարահանումներն անցել են բավականին դժվարին պայմաներում՝ ցուրտ, քամի և խելահեղ բարձրություն, սակայն գործն արժեր դրան, քանի որ տեսահոլովակը, որը հայտնվել է համացանցում մեկ շաբաթ առաջ, արդեն հավաքել է 300,000 դիտում: Տեսահոլովակը՝ LADYNEWS TV-ում։
Առաջին հայացքից տեսահոլովակի իմաստը դժվար չէ կռահել, սակայն ռեպերն ասել է` իրենք ցանկանում են երիտասարդությանը հասցնել, որ, եթե կա երազանք, նույնիսկ անիրական, ապա պետք է ամեն ինչ անել դրան հասնելու համար: «Հենց այդ մասին է մեր երգը»,- նշել երգիչը:
Վերա Բրեժնևան, խոսելով տեսահոլովակի մասին, ասել է, որ իր աղջիկներին օրինակ ծառայելու ցանկությունն է հենց իրեն ստիպում է սպորտով զբաղվել: «Ես մշտապես աչքի առաջ եմ, գիտեմ, որ օրինակ եմ ծառայում շատ աղջիկների և իմ դուստրերի համար, այդ պատճառով էլ՝ զբաղվում եմ սպորտով: Ես նաև ճիշտ եմ սնվում, փորձում չօգտագործել արագ անունդ և երեկոյան ուշ չուտել, քանի որ սարսափներ եմ սկսում տեսնել և ողջ գիշեր շուռումուր եմ գալիս»,-ծիծաղում է երգչուհին:
«Ինձ համար մարզումները շարունակելու լավագույն խթաններն են երեխաները, աշխատանքը և սերը: Կանանց համար սերը կամ դրա բացակայությունը միշտ էլ խթան է, քանի որ հենց այն ժամանակ, երբ աղջիկը ցանկանում է դուր գալ իր հավանած տղային՝ սկսում է հետևել իրեն»:
Բրեժնևան արդեն իր աղջիկներին սպորտին է ծանոթացնում: Փոքրը՝ հնգամյա Սառան, գնում է մարմնամարզության, իսկ տասնչորս տարեկան Սոնյան ձիասպորտով է զբաղվում: Միաժամանակ, Վերան նշում է, որ չի տեսնում իր աղջիկներին որպես պրոֆեսիոնալ մարզուհիներ: Նրա կարծիքով, կարևոր է, որ նրանք սպորտով զբաղվեն, քանի որ դա լավացնում է առողջությունը և օգնում հոգևոր ու ֆիզիկական զարգացմանը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 11848 անգամ
Читать на русском
|