Սինդի Քրոուֆորդի գեղեցկության գաղտնիքը
15.09.2015
Սոպերմոդել Սինդի Քրոուֆորդը գտնում է, որ գեղեցկության ամենագլխավոր գաղտնիքը երջանիկ լինելն է։
Աստղային գեղեցկուհին կանանց խորհուրդ է տալիս շատ բան չակնկալել կոսմետիկ միջոցներից, սակայն չմոռանալ կրեմների ու քսուքների մասին, որոնք պաշտպանուում են արևից։ Այս մասին 49-ամյա Սինդին ասել է Prestige Hong Kong պորտալին տված հարցազրույցում։
«Իրականում գլխավոր գաղտնիքը երջանիկ լինելն է, քանի որ դա ձեր դեմքին արտահայտվում է ամենից շատ։ Եթե դուք կնճիռներ ունենաք, ապա թող որ դրանք լինեն ժպիտից»,-նշել է գեղեցկուհին։
«Ինչ վերաբերում է մաշկի խնամքին, ապա քսան տարվա ընթացքում ես հասկացել եմ, որ ամեն ինչ կուտակվում է։ 50-ում դու կասես․«Օհ, որքան ուրախ եմ, որ օգտագործել եմ Սանկրին կամ աչքերի ներքևի համար նախատեսված կրեմ»։ Ես չեմ ծխում և շատ ջուր եմ խմում, այդ իսկ պատճառով՝ բավականին լավ առողջություն ունեմ»,-կիսվել է Սինդին։
Սոպերմոդելի խոսքերով՝ յուրաքանչյուր կին երազում է գտնել այնպիսի կոսմետիկական հրաշք-արտադրանք, որն իրեն կօգնի ունենալ կատարյալ տեսք, և դրանից չափից դուրս սպասումներ է ունենում։ Սակայն դա նույնքան դժվար է, որքան մեկ-երկու կատարյալ ջինսեր գտնելը, նշել է Քրոուֆորդը։
Հիշեցնենք, որ վերջերս Սինդին պատմել էր, որ տարին մեկ անգամ ընտանիքի հետ «փախնում» է Կանադայի որևէ անտառային շրջան։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 11652 անգամ
Читать на русском
|